Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան համատեղ պահանջներ կներկայացնեն Իրանին

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան գործարկել են Իրանի հետ միջուկային գործարքի համար վեճերի լուծման պաշտոնական մեխանիզմ այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարեց, որ հրաժարվում է 2015-ին կնքված համաձայնագրի բոլոր սահմանափակումներից:

BBC-ն գրում է, որ Եվրոպական 3 երկրները հայտարարել են, թե Իրանի ղեկավարության վերջին որոշումները այլընտրանք չեն թողել:

«Իրանը շարունակում է խախտել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով նախատեսված հիմնական պայմանները: Իրանի գործողություններն այժմ չեն համապատասխանում համաձայնագրի դրույթներին եւ ավելի լուրջ ու անդառնալի հետեւանքներ են ունենում: Մենք համաձայն չենք այն մտքի հետ, որ Իրանը իրավունք ունի հրաժարվել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դրույթներից »- ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Եվրաեռյակը նաեւ ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ը որոշել է դուրս գալ միջուկային գործարքից եւ ընդգծել է, որ ցանկանում է պահպանել համաձայնագիրը: Եվրոպական երկրները մտադիր չեն Իրանի նկատմամաբ պատժամիջոցներ սահմանելու հարց բարձրացնել:

«Մեր նպատակը ոչ թե պատժամիջոցների վերականգնումն է, այլ առկա հակասությունները վերացնել գործարքում նախատեսված վեճերի լուծման մեխանիզմներով», - Reuters գործակալությանը հայտնել է եվրոպական դիվանագիտական շրջանակների աղբյուրը:

Լրատվամիջոցը գրում է, որ Իրանը դժվար թե կընդունի համաձայնագիր՝ առավել խստագույն սահմանափակումներով, ներառյալ Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված սահմանափակումները: 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ պետք է գտնել մեթոդ՝ թույլ չտալու համար Թեհրանին ունենալ միջուկային զենք:

Իրանի հետ կնքված Միջուկային գործարքը նախատեսում է գործընթաց, որով այդ համաձայնագրի ցանկացած կողմ կարող է բողոք ներկայացնել մյուս կողմին, որը չի կատարի իր պայմանները:

Խնդրի լուծման համար այդ բողոքը ուղարկվում է Համատեղ հանձնաժողով, որը բաղկացած է Եվրոպական եռյակի, Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի եւ Իրանի ներկայացուցիչներից, որոնք հարցը քննարկում են 15-օրյա ժամկետում: Այդ ժամկետը կարող է հետաձգվել՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Այսպես կոչված համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը ստորագրվել է 2015 թվականին՝ 6 երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կողմից՝ իրանական միջուկային ծրագրի սահմանափակման համար:

Թեհրանը համաձայնել է իր միջուկային օբյեկտների տարածք միջազգային տեսուչների մուտքը թույլ տալ եւ  սահմանափակել միջուկային ծրագիրը ՝ իր նկատմամբ կիրառված տնտեսական խիստ պատժամիջոցները վերացնելու դիմաց:

2018 թվականին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց համաձայնագրից դուրս գալու եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին: Դրանից հետո Թեհրանը սկսեց փուլ առ փուլ կրճատել իր պարտավորությունները համատեղ գործողությունների Համապարփակ ծրագրի նկատմամբ:

Հունվարի 5-ին Իրանի կառավարությունը հայտարարեց, որ հրաժարվում է Իրանի եւ միջազգային 6 միջնորդների կողմից 2015 թվականին կնքված միջուկային գործարքի վերջին սահմանափակումներից: Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ իր պարտավորություններին՝ պատժամիջոցների չեղարկման դեպքում: Իրանի իշխանություններն իրենց որոշումը կապել են հունվարի սկզբին գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետ:

Տպել
1935 դիտում

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ