ՌԴ-ն Վալերի Պերմյակովի գտնվելու վայրը անձնական տվյալ է համարում

Ռուսաստանի Քրեական պատիժն իրականացնող դաշնային ծառայությունը մերժեց տեղեկատվություն տրամադրել դատապարտյալ Վալերի Պերմյակովի վերաբերյալ՝ հղում անելով Ռուսաստանի «Անձնական տվյալների մասին» օրենքին:

ՀԺ-ի ուղարկած հարցման մեջ խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե Ռուսաստանի Դաշնության որ քրեակատարողական հիմնարկում է կրում իր պատիժը դատապարտյալ Պերմյակովը, նրա նկատմամբ ընդհանուր խստացված, թե հատուկ ռեժիմով է իրականացվում պատիժը, ինչպես է գնահատում համապատասխան բուժանձնակազմը դատապարտյալի առողջական վիճակը:

«Անձնական տվյալների մասին« ՌԴ օրենքում, սակայն, հատուկ նշում չկա դատապարտված անձանց վերաբերող տվյալների մասին, ինչպես նաեւ այն մասին, թե արդյոք մեր նշած հարցադրումների պատասխանը կարող է դասվել «անձնական տվյալներ» տեսակին: Օրենքի միայն առաջին հոդվածի երրորդ կետն է, որը այս կամ այն կերպ առնչվում է դատական մարմիններին, եւ որտեղ ասվում է, թե «Անձնական տվյալների մասին» օրենքը տարածվում է նաև Ռուսաստանի Դաշնության դատարանների գործունեության վրա, վերջիններիս վերաբերող այն նյութերին, որոնք պարունակում են անձնական տվյալներ, ինչպիսիք դատավորների անուններն են, դատի մասնակիցների տվյալները և այլ:

Իհարկե, ցանկացած օրենքում կարելի է գտնել սողանցք և հղում անելով դրան՝ խուսափել որևէ անցանկալի տեղեկատվություն տրամադրելուց, սակայն չպետք է մոռանալ նաև այն, որ ՌԴ իրավասու մարմինների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում Վ. Պերմյակովի պատժի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկատվություն տրամադրելու մասին:

Ավելի շուտ հայտնել էինք, որ մոտ 2 ամիս է՝ ՀՀ արդարադատության նախարարությունը ևս ՀԺ-ի հարցման հիման վրա դիմել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություն՝ Վալերի Պերմյակովի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, սակայն մինչ այս պահը պատասխան չկա:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտեց՝ մեղավոր ճանաչելով գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության, ավազակային հարձակման եւ հայ-թուրքական սահմանը հատելու փորձի մեջ:

2016 թվականի օգոստոսի 23-ի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում 2017 թվականի մայիսի 18-ին «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998 թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Պերմյակովը փոխանցվեց Ռուսաստանի Դաշնությանը:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
2550 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ