Անշարժ գույքի շուկայում ակտիվությունը ինքնըստինքյան բերում է գների բարձրացման. պատգամավոր

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրեր առաջ հրապարակել է 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն: Բացի այն, որ այդ ամիսների տնտեսական աճը կազմել է 7.5%, այլ ոլորտներում եւս նկատելի փոփոխություններ կան՝ ե՛ւ դրական, ե՛ւ բացասական առումով: Անշարժ գույքի վաճառքն աճել է 11.13 տոկոսով:

Երեւանի բոլոր վարչական շրջաններում վերոնշյալ ամիսներին իրականացված գործարքների մասին ստացված տվյալներից պարզ է դառնում, որ բոլոր վարչական շրջաններում անշարժ գույքի գներն աճել են: Բացի Լոռու մարզից՝ մյուս բոլոր մարզերում եւս գործարքների քանակն աճել է:

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավագետ- տնտեսագետ Արկադի Խաչատրյանն անշարժ գույքի առուվաճառքի եւ գների աճը կարեւոր ցուցիչ է համարում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ անշարժ գույքի շուկայում ակտիվությունն ինքնըստինքյան բերում է գների բարձրացման, ինչը դրական է, բայց պետք է նաեւ ուշադիր լինել, որ այն չլինի գերարժեվորված:

«Լինում են իրավիճակներ, երբ հավասարակշռված գին է եւ համապատասխանում է շուկայի իրական պահանջարկին ու առաջարկին: Երբեմն առանձին դեպքերում լինում է սպեկուլյատիվ պահանջարկ՝ ելնելով առանձին սպասումներից: Դա, օրինակ, կլինի այն դեպքում, եթե կառավարությունը հրաժարվի հիփոթեքային վարկի տոկոսները  վերադարձնելուց: Այն անմիջապես սպեկուլյատիվ պահանջարկ կառաջացնի առաջնային շուկայի բնակարանների նկատմամբ: Պետք է տարանջատել անշարժ գույքի շուկայում առաջնային շուկան եւ երկրորդայինը: Արդյոք երկրորդային շուկայում է՞լ է այդ ակտիվությունը, թե՞ միայն առաջնայինում: Այստեղ վերլուծություն պետք է արվի: Ես պարզապես թվարկում եմ այն գործոնները, որոնց պետք է ուշադրություն դարձնել»,- նշեց պատգամավորը:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Զբաղվածության ոլորտում պետական ապարատի աշխատատեղերի թիվը նվազել է 1.6 տոկոսով: Կառավարության կառուցվածքային փոփոխություններով մի շարք նախարարություններ էին կրճատվել, միավորվել, եւ պետությունը գնում էր օպտիմալացման: Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այդ օպտիմալացումը 1.6 տոկոս պետք է լիներ: Ի պատասխան՝ նա ասաց, որ դա կարող է կախված լինել բազմաթիվ գործոններից, սակայն այս պահին դա մեկնաբանել չի կարող:

7.5 տոկոս տնտեսական աճը նրա կարծիքով դրական է. «Չեմ կարծում, որ որեւէ մեկը կասի, թե դա վատ թիվ է՝ նկատի ունենալով հետհեղափոխական շրջանը, որը, որպես կանոն, ռիսկերի հետ կապված պայմաններում մեծ տնտեսական աճ չի ապահովում: Իհարկե, նման ցուցանիշները բավարար համարել չենք կարող, որովհետեւ թիրախավորումը պետք է լինի կառուցվածքային լրջագույն բարեփոխումները, տնտեսական աճի եւ զարգացման պոտենցիալի ավելացումը, կապիտալ ծախսերի կատարման կարողությունների ավելացումը, ներդրումների ներգրավումը, ակտիվ ենթակառուցվածքների զարգացումը: Այս բարեփոխումների իրականացման եւ տնտեսական աճի պոտենցիալի ավելացման պայմաններում մենք կարող ենք թիրախավորել շատ ավելի լուրջ թվեր, որովհետեւ եթե մենք ուզում ենք դառնալ տնտեսական առումով զարգացած երկիր, պետք է շատ լուրջ բարեփոխումներ իրականացնենք»:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ էականորեն աճել է նաեւ հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8.9 տոկոսով: Դրանց մեջ մեծ կշիռ է կազմում գողությունների թիվը. այն աճել է 23 տոկոսով:

Անդրադառնալով այս տվյալներին, մասնավորապես՝ գողություններին՝ Խաչատրյանը մի քանի հանգամանք նշեց, թե ինչով կարող է այն պայմանավորված լինել. «Նախ այն հանգամանքը, որ գողոնի գումարը եթե որոշակի չափը չի գերազանցում, որպես կանոն, կալանք չի իրականացվում դատարանների կողմից: Գրպանահատության դեպքում վերջերս օրենքը փոփոխվեց, մինչ այդ, եթե որոշակի գումարի շեմը չէր անցնում, առհասարակ քրեական պատասխանատվություն նախատեսված չէր: Համաներումն էլ, բնականաբար, ազդեցություն ունեցել է: Կարծում եմ, որ օրենսդրական բարեփոխումների իրականացման արդյունքում կարելի է ավելի բարենպաստ արդյունքների հասնել: Ընդհանրապես չկա հասարակություն, որտեղ չկա հանցանք կամ գողություն, եւ երկրի որակը կախված է այդ հանցագործությունների բացահայտմամբ եւ կանխարգելմամբ: Կարծում եմ, որ ոստիկանությունը շատ բան ունի անելու այստեղ՝ հանցավորության ճանապարհը բռնող երիտասարդների քանակը, ըստ էության, կրճատելու համար: Իհարկե, այստեղ կարեւոր է նաեւ սոցիալական խնդիրների կրճատումը երկրում, դա էլ է նպաստում հանցավորության կրճատմանը, հատկապես՝ գողությունների գծով»: 

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան-տնտեսագետ Արթուր Դավթյանին եւս գոհացնում է տնտեսական աճը: Նա չկոնկրետացրեց, թե հատկապես որ ոլորտում գրանցված աճն է կարեւորում. «Այդպես պետք չէ գնահատել: Պետք է գնահատել ընդհանուրի մեջ: Եթե մենք ունենք 7.5 տոկոս տնտեսական աճ, դա պետք է համարել հաջողություն»:

Խոսելով արդյունաբերության ոլորտում 9.3 տոկոս աճի մասին՝ պատգամավորն ասաց, որ այն դեռ աճելու տեղ ունի. «Դուք պատկերացրեք, որ այդ հաջողությունը գրանցվել է մեկուկես տարվա ընթացքում: Դա, իհարկե, չի կարող աճելու տեղ չունենալ: Եթե մենք այդ 9.3 տոկոսը հաշվում ենք միայն 2019 թվականի համար, դա, իհարկե, շատ լավ ցուցանիշ է: Բայց վստահ եղեք, երբ որ 2020 թվականի վերջում հետազոտենք այս թվերը, այն ավելի մեծ է լինելու»:

«Հայկական ժամանակ»-ը Դավթյանից հետաքրքրվեց, թե արդյոք անշարժ գույքի գնաճի ցուցանիշը բնակարան գնելու ցանկություն ունեցողներին կգոհացնի՞, որքան էլ որ իշխանությունն այն դրական համարի: Նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ավելի շատ է աճել գինը: Նույնիսկ նկատում եմ, որ այն մինչեւ 20 տոկոս աճել է: Վստահությունը պետության նկատմամբ հենց անշարժ գույքի առուվաճառքի աճով է պայմանավորված: Այսինքն՝ մարդիկ հետաքրքրություն են ունենում գալ Հայաստանի Հանրապետություն, տուն գնել, այստեղ են ապրում՝ մտադրություն չունեն իրենց տունը վաճառել, արտագաղթել: Սա շատ կարեւոր ցուցանիշ է»:

Հարցին՝ այս ոլորտում արհեստական գների բարձրացում չկա՞, պատգամավորը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող է արհեստական լինել գների բարձրացումը: Ինչքան էլ դու արհեստական բարձրացնես, եւ դա ճիշտ չլինի, վաճառք տեղի չի ունենա, էլ իմաստ չի ունենա: Հանրությանը մոլորության մեջ գցենք, ժողովրդին ասենք՝ տների գները բարձրացրեք, մի վաճառեք, այդպիսի բան ո՞նց կարող է լինել»:

Տպել
3289 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ