Բալային համակարգի ներդրումից հետո որոշ քաղաքացիներ բիզնես են սկսել. 1 բալն արժե 50-65 հազար դրամ, զեղչեր էլ չկան

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները կանխելու համար բալային համակարգ ներդրվելուց հետո որոշ քաղաքացիներ բիզնեսի նոր տարբերակ են մտածել. նրանք վաճառում են այդ բալերը: list.am կայքում շուրջ մեկ տասնյակ մարդ այդ մասին հայտարարություն է տարածել:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տուգանքների արդեն նոր ձեւաչափ, ըստ որի ցանկացած վարորդ ունի մինչեւ 9 բալի խախտում անելու հնարավորություն: Տարբեր խախտումների համար նախատեսված են տարբեր բալեր, իսկ այն վարորդները, որոնք կանեն 9 բալի խախտում, կզրկվեն վարորդական իրավունքից 6 ամսով, երկրորդ անգամ՝ 1 տարով:

Բալեր վաճառելու մասին հայտարարություն տված քաղաքացիներից մեկը, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է դա արվում:

«Roadpolice.am» կայքի՝ ավտոմեքենան շահագործողի բաժնում խախտում կատարածի վարորդական վկայականի փոխարեն լրացվում է այն անձի վկայականը, ով վաճառում է բալերը եւ ումից դրանք հանվելու են: Հարցին, թե ի՞նչ արժե 1 բալը, քաղաքացին պատասխանեց, որ 65.000 դրամ, իսկ եթե բալերը միանգամից 3-4 են, միեւնույն է, զեղչեր չեն լինելու: Ամբողջ 9 բալն արժե 585.000 դրամ:

Հայտարարության հեղինակ մյուս քաղաքացին 1 բալը վաճառում էր 60.000 դրամով, մեկ ուրիշը՝ 50.000-ով: Նրանցից մի քանիսը զանգերին չպատասխանեցին, հայտարարության մեջ գրել էին, որ աշխատում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով, մի քաղաքացի էլ նշեց, որ դա արել է հումորային նպատակներով՝ տեսնելու համար, թե քանի հոգի կզանգի:

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ սա ինքնամաքրվող երույթ է եւ պետք չէ անհանգստանալ:

«Այդ հայտարարությունների մի մասը հումորային են: Բայց եթե այդպիսի կեղծ ինֆորմացիա հաղորդվի ոստիկանությանը, բնականաբար դրա համար կան հատուկ պատժաչափեր»,- ասաց Ղահրամանյանը:

Նրա պնդմամբ՝ նման դեպքեր նախկինում եւս կիրառվել են, որ մի վարորդ հանդես է եկել մեկ այլ վարորդի փոխարեն, կամ, օրինակ, մարդը սնանկ է ճանաչված եղել, բայց վարել է ամենավերջին մոդելի ամենագնացներ: Ղահրամանյանի փաստմամբ՝ նմանատիպ երեւույթները նորություն չեն եւ շատ ավելի լայն շրջանակ ունեն:

Ինչպես ասաց Ղահրամանյանը՝ միջազգային փորձում նույնպես եղել են նմանատիպ դեպքեր, սակայն բոնուսային համակարգի ներդրումից հետո դրանք բավականին քչացել են: «Մենք նույնպես քննարկում ենք բոնուսային համակարգի ավելացումը: Դա ենթադրում է, որ օրինապահ վարորդները խրախուսումներ կստանան: Հիմա չեմ կարող ասել, թե ինչ խրախուսում է լինելու, բայց այնպես ենք անելու, որ կարգապահությունը գնահատվի»,- ասաց Ղահրամանյանը:

Ինչ վերաբերում է տվյալ պարագայում կիրառվող պատասխանատվության միջոցին, Ղահրամանյանն ասաց, որ դա դիտվում է որպես կեղծ ինֆորմացիայի տրամադրում եւ պատժամիջոցը կարող է հասնել ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության: «Բնականաբար, ոստիկանությունը չի կարող տեղի ունեցող բոլոր փոքր վարչական զանցանքները կանխել, բայց եթե սա մասսայականություն վայելի, բնականաբար, կլինեն կանխարգելիչ գործիքներ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ամեն դեպքում դա քիչ հավանական է, քանի որ 9 բալից հետո տվյալ անձը զրկվելու է վարորդական իրավունքից եւ այլեւս ոչինչ չի ունենա վաճառելու:

 

Տպել
6280 դիտում

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները