Երևան
12 °C
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը երեկ երեկոյան որպես մատուցող էր աշխատում Երեւանի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում: Ակցիայի նպատակն էր ստացված թեյավճարներն ուղղել 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ որպես բարեգործություն:
Մի քանի ժամով մատուցող աշխատելու հրավեր-առաջարկը Տաթեւիկ Ռեւազյանն ստացել է սրճարանի տնօրինությունից, որտեղ ավանդույթի նման մի բան է, երբ բոլորովին այլ աշխատանք ունեցող անձը մի կարճ ժամանակով անում է այդ գործը, ապա թեյավճարներից կուտակված գումարը ծառայեցնում բարեգործական նպատակների: Ռեւազյանը սիրով է համաձայնել ու որոշել է գումարը փոխանցել «Մենք ենք» հիմնադրամ: Հիմնադրամն էլ ընտրել է, թե որ երեխային է դա այս պահին առավել անհրաժեշտ: «Մենք ենք»-ից ՀԺ-ին հայտնեցին, որ Տիգրանը 4 տարեկանից պայքարում է մեդուլոբլաստոմայի դեմ (քաղցկեղի տեսակ՝ գլխուղեղում):
Երեխային անհրաժեշտ է ճառագայթային բուժում, որը, ըստ նրան բուժող բժշկի, Հայաստանում իրականացնելը տեխնիկապես անհնար է: Այն կիրականցվի Մոսկվայում: Երեկոյան ոչ մեծ սրճարանում հավաքվածների մեծ մասը Ռեւազյանի ծանոթներն ու ընկերներն էին, որոշ մարդիկ էլ, մամուլից տեղեկանալով, հատուկ եկել էին նրա հետ մի քանի բառ փոխանակելու:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը շփվում էր բոլոր այցելուների հետ: Ոմանք իրենց հիացմունքն էին արտահայտում երիտասարդ պաշտոնյային եւ նրանից հետաքրքրվում, թե ինչպե՞ս կարողացավ այդքան արագ նոր թռիչքուղի բացել ՀՀ-ից դեպի Եվրոպա: Ծանոթ ու անծանոթ լուսանկարվում եւ զրուցում էին նրա հետ: Ռեւազյանը մատուցողի հագուստով չէր, «պարտականությունները» կատարելու ընթացքում նրան ուղեկցում էր սրճարանի իրական մատուցողուհիներից մեկը:
Ընթացքում Ռեազյանը փորձում էր սովորել որոշակի դետալներ, ինչը սովորաբար ընդհատվում էր նոր հաճախորդի հետ ողջագուրվելով եւ զրուցելով: Լրագրողների հարցերին նա չցանկացավ պատասխանել: Միայն ասաց, որ մատուցողի աշխատանք կատարելով՝ փորձում է նաեւ որոշակի կարծրատիպ կոտրել:
Սրճարանի համահիմնադիրներից մեկից ՀԺ-ն հետաքրքրվեց, թե սովորաբար նման մարդկանց դեպքում թեյավճարը որքա՞ն կարող է կազմել: «Երբեմն մեկ երեկոյի ընթացքում եղել է ընդամենը 25 հազար դրամ, եղել է նաեւ 650 հազար»,- ասաց նա՝ չկարողանալով կանխատեսել Ռեւազյանի թեյավճարների հանրագումարը: Երեկոյի ընթացքում Ռեւազյանի առաջին թեյավճարը 6,000 դրամ էր, իսկ այցելուների թիվը հետզհետե ավելանում էր:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տաթեւիկ Ռեւազյանի եւ ROOMZ-ի հյուրերի շնորհիվ հաջողվել է հավաքել 335 հազար դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Մենք ենք» հիմնադրամի համահիմնադիր Սոնա Ազարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԲաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան
Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա
«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ
Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները
Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու
ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ
Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին
ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին
Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել
Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում
2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ
Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT