Պուտինը փորձում է լուծել երկու խնդիր, բայց հնարավոր է, նա կանգնած է Սերժ Սարգսյանի ճակատագրին արժանանալու վտանգի առջեւ

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից հետո, որում նա խոսել էր սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին, Ռուսաստանի կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ, անսպասելիորեն հայտարարեց հրաժարականի մասին։ 

Պուտինը վարչապետի պաշտոնում առաջարկեց Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը։  Ռուսաստանի խորհրդարանի ներքին պալատը հավանություն տվեց Միշուստինի թեկնածությանը, ինչից հետո ՌԴ նախագահը ստորագրեց նրան Ռուսաստանի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին որոշումը։ ՌԴ արդեն նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին առաջարկվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը։

Կստանձնի՞ Մեդվեդեւն այդ պաշտոնը, թե՞ ոչ, ի՞նչ զարգացում կունենա Ռուսաստանում ստեղծված այս իրավիճակը, ինչպե՞ս դա կազդի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա, ի՞նչ է պատրաստվում անել ՌԴ նախագահը իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո. այս եւ այլ հարցերի վերաբերյալ զրուցել ենք արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:

- Պարոն Նավասարդյան, ՌԴ կառավարությունը  հրաժարական տվեց: Եթե շատ ընդհանրական փորձենք գնահատել՝ ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանում: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

- Եթե գնահատելու լինենք շատ ընդհանրական, Ռուսաստանում տեղի են  ունենում կարեւոր իրադարձություններ, որոնք նախ՝ ունեն ներքաղաքական բնույթ, սակայն տարածվում են նաեւ աշխարհաքաղաքական ոլորտների եւ միջազգային հարաբերությունների, հետեւաբար նաեւ Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության վրա, քանի որ Ռուսաստանի հետ մենք ռազմավարական դաշնակից ենք, նույն ռազմաքաղաքական ալյանսի  մասնակիցներ։ Ձեր հարցի երկրորդ մասին պատասխանելով ասեմ, որ Պուտինը, մեծ հաշվով, փորձում է լուծել երկու խնդիր. առաջին՝ հնարավորինս հավասարակշռել ներքաղաքական, հատկապես տնտեսական իրավիճակը, որն այսօր չի խոսում իր իշխանության օգտին, հետեւաբար վնասում է նրա ռեյտինգին՝ (վերջին տվյալներով այն իջել է մինչեւ 47%), մյուս կողմից՝ 2024-ից հետո պահել այն բարձր նշաձողը, որը Ռուսաստանը ձեռք է բերել իր շնորհիվ, անկախ այն հանգամանքից՝ կլինի նա իշխանության գլխին, թե՝ ոչ։

-  Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է ոչ թե նոր Սահմանադրություն ընդունել, այլ փոփոխություններ իրականացնել մայր օրենքում: Առաջարկվող փոփոխությունները  վերաբերում են Պետդումայի, Պետական խորհրդի, նահանգապետերի, Սահմանադրական դատարանի դերի մեծացմանը: Քննարկվում է նաեւ ամրագրել, որ նախագահի թեկնածուն պետք է առնվազն վերջին 25 տարիներին ՌԴ-ում բնակված լինի, այլ պետության քաղաքացի չհանդիսանա: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ ունեն այս փոփոխությունները: Պուտինն, ըստ Ձեզ, իր համար ի՞նչ դեր է նախապատրաստել 2024-ից՝ իր նախագահության ժամկետի ավարտից հետո: Նա կմնա՞ որպես ստվերային ղեկավար:

- Առաջարկվող փոփոխություններն, անշուշտ, ունեն բարեկարգման եւ ռեֆորմատիվ միտումներ։ Իսկ ասել՝ Պուտինը կմնա ղեկավար չորս տարի հետո, թե՝ ոչ, իր մեջ պարունակում է գուշակության մեծ դոզա, սակայն, ամենայն հավանականությամբ, Պետխորհուրդը (Գոսսովետ), ներառում է իր մեջ այդ հնարավորությունը։

- Այսինքն՝ կարծում եք, որ հնարավոր է՝ նա դառնա Պետխորհրդի ղեկավար՝ այդպիսով վերահսկելով իշխանության ճյուղե՞րը։

- Բացառված չէ։ Սակայն նման ընտրությունն իր մեջ պարունակում է որոշակի վտանգներ, որոնց մենք ականատես եղանք Սերժ Սարգսյանի կատարած քաղաքական ընտրության դեպքում։ 

- ՌԴ գործող նախագահը, վստահաբար, նախագահի պաշտոնում պատրաստում է նաեւ իրեն փոխարինող: Կարո՞ղ է արդյոք այդ «ժառանգորդը» լինել Միշուստինը: Թե՞ դա կարող է լինել այնպիսի մեկը, որի մասին ոչ ոք պատկերացում անգամ չունի:

- Հավանաբար կլինի Միշուստինը, որն, ըստ լրատվական աղբյուրների, վերջերս առանցքային դեր է խաղացել ՌԴ բյուջետային եւ սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ։  Օգտվելով առիթից՝ կցանկանայի ասել. հայկական մենթալիտետը եւ փիլիսոփայության կառուցվածքը հակված է ամեն ինչում փնտրել ու փնտրում է հայկականը եւ ազգայինը, ինչը հասկանալի է տարբեր պատմական եւ էթնոհոգեբանական մոտիվներով։ Հիմա, երբ ակտիվորեն  շրջանառվում է Միշուստինի «հայ լինելու» ինֆորմացիան, իմ բարի խորհուրդը, հեռու մնալ նրա ծագման մասին ռեալ կամ մտացածին լուրերով ոգեւորվելուց, հետո չհիասթափվելու եւ ֆրուստրացվելու համար։

- Փոփոխություններ են պատրաստվում իրականացնել նաեւ սոցիալական ոլորտներում: Մասնավորապես, Պուտինը խոստացել է մեկ տրիլիոն ռուբլի հատկացնել ծնելիության խթանմանը, սոցիալ-առողջապահական ծրագրերին: Սրանք ի՞նչ նպատակ ունեն:

- Այս փոփոխությունները եւս կարելի է դիտարկել իշխանությունների վարկանիշը բարձրացնելու նպատակի շրջանակներում։

- ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին առաջարկվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը։ Ըստ Ձեզ՝ Մեդվեդեւը կհամաձայնի՞ այդ պաշտոնը ստանձնել:

- Կարծում եմ՝ կհամաձայնի, որովհետեւ չհամաձայնվելու դեպքում լրիվ կհայտնվի պատվավոր թոշակառուի կարգավիճակում եւ քաղաքականության լուսանցքում։

- Պարոն Նավասարդյան, խնդրում եմ գնահատել՝ ՌԴ-ում սկսված գործընթացները որեւէ ազդեցություն կունենա՞ն Հայաստանի վրա՝ որպես ռազմավարական դաշնակցի, որպես հարեւանի, որպես ԵԱՏՄ անդամ պետության…

- Կարծում եմ Հայաստանը կմնա որպես ՌԴ-ի ռազմավարական դաշնակից, քանի որ նոր իշխանությունները նման հարաբերություններ  հաստատել են  Մոսկվայի հետ՝ ի հեճուկս հանրապետության ռեւանշիստական ուժերի, որոնց ես  անվանում  եմ 5-րդ շարասյուն։ Պարզապես, մենք պետք է կարողանանք ճիշտ, խելացի եւ հավասարակշռված արտաքին քաղաքականության կառուցել Ռուսաստանի հետ։ Դրա  համար բոլոր նախադրյալները կան։

Տպել
10784 դիտում

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին