Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցուն ու ոսկի նվաճել, Մկրտչյանն ու Չալյանը բավարարվել են արծաթով

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե ու 4 բրոնզե մեդալով է վերադառնում օլիմպիական տարվա՝ 2020թ. առաջին միջազգային մրցաշարից: Հունվարի 18-19 Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած Անրի Դեգլանի անվան Գրան պրի մրցաշարում միակ ոսկին նվաճել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ):

97 կգ քաշային կարգի եզրափակչում նա հաղթել է ադրբեջանցի Օրխան Նուրիեւին: Ընդհանուր առմամբ Ալեքսանյանը 5 հաղթական գոտեմարտ է անցկացրել մրցաշարում:

Արծաթե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանն (55 կգ) ու Կարապետ Չալյանը (77 կգ): Նրանց մրցակիցներն են եղել համապատասխանաբար ղազախ Ամանգալի Բեկբոլատովը եւ նույնպես ղազախ Դեմեու Ժադրաեւը: 3-րդ տեղն են գրավել Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) եւ Ռուբեն Ղարիբյանը (82 կգ):

ՀՀ հավաքականը մրցավայր էր մեկնել 10 մարզիկով: Առանց մեդալի են մնացել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր Արթուր Շահինյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Նույն օրերին միջազգային մրցաշարի է մասնակցել նաեւ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ), որը հավաքականից առանձին է մարզվում այն բանից հետո, ինչ իր հայրը՝ օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը, թողել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Նա ոսկե մեդալ է նվաճել հունվարի 17-18-ը Դանիայի Նյուկյոբինգ քաղաքում կայացած «Thor Masters» միջազգային մրցաշարում:

Ինչպես հայտնի է, ՀՀ հավաքականի 77 կգ քաշային կարգում լուրջ պայքար կա 2 ըմբիշների միջեւ: Հայաստանն օլիմպիական ուղեգիր ունի 77 կգ-ում, սակայն դեռ հայտնի չէ՝ ով է գնալու՝ Ջուլֆալակյա՞նը, թե՞ Կարապետ Չալյանը:

Ավելի վաղ օլիմպիական տարվա առաջին միջազգային մրցաշարին էին մասնակցել հայ ազատոճայինները: Հունվարի 8-10 Իրանում կայացած Թախթիի գավաթի խաղարկությունից նրանք վերադարձել էին 2 արծաթով ու 4 բրոնզով:

Տպել
1906 դիտում

Վիեննայում համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ․ Գնել Սանոսյանն ասել է՝ ինչ լուծում է նախատեսված

Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է գնացքին

Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մահը հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար