Արարատ Միրզոյանն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի պատգամավորական խմբի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արարատ Միրզոյանը հունվարի 20-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսին:

Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը եւ Հայաստանում ունեցած շփումները կնպաստեն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը:

ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ աշխարհագրական հեռավորությունը չի կարող խանգարել հարաբերությունների հետագա ջերմացմանը, որոնց մեջ մեծ դեր կարող են ունենալ միջխորհրդարանական հարաբերությունները:

Արարատ Միրզոյանը նաեւ հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի համատեղ աշխատանքները կօգնեն, որպեսզի Հայաստանի եւ Մեքսիկայի խորհրդարանների միջեւ շփումներն արդյունավետ լինեն ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ միջխորհրդարանական հարթակներում:

Արարատ Միրզոյանն ու Ադոլֆո Տոռես Ռամիրեսը խոսել են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Մեքսիկայի խորհրդարանը կհամալրի այն խորհրդարանների շարքը, որոնք, պատմական արդարության սկզբունքից ելնելով, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նաեւ շեշտել է, որ Հայաստանն իր միջազգային գործընկերներից ակնկալում է հավասարակշիռ դիրքորոշում Արցախի խնդրում:

Ադոլֆո Տոռես Ռամիրեսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ տեղեկացրել, որ աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչպես նաեւ խոստացել ջանքեր գործադրել, որպեսզի տեսանելի դառնա Արցախի Հանրապետությունում այս պահին տիրող իրավիճակը: Նա շեշտել է, որ իրավիճակի հանգուցալուծումը, անշուշտ, խաղաղությունն է:

Ադոլֆո Տոռես Ռամիրեսն իր մեծագույն ցանկությունն է հայտնել, որպեսզի Մեքսիկայի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունն առավել խորանա եւ Արարատ Միրզոյանին հրավիրել է Մեքսիկա:

«Կարծում եմ, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահի այցը Հայաստան, ինչպես նաեւ Ձեր փոխադարձ այցը Մեքսիկա՝ պատմական առումով հարաբերությունների զարգացման նոր փուլ կարձանագրեն»,- նշել է Ադոլֆո Տոռես Ռամիրեսը:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել մանրամասն տեղեկությունների համար՝ նշելով, որ սիրով Հայաստանում կհյուրընկալի իր մեքսիկացի գործընկերոջը եւ ինքն էլ սիրով կայցելի Մեքսիկա:

«Ուրախությամբ լսեցի ձեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, կարծում եմ, որ լուրջ աշխատանքներ կան այս ուղղություններով, եւ ի վերջո կհաջողենք: Մեր օրակարգում նաեւ բազմաթիվ այլ հարցեր կան, եւ վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ մեր խորհրդարանները կհաջողեն այս ուղղություններով եւս արդյունավետ աշխատանքներ ծավալել: Որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ՝ մշտապես պատրաստ եմ աջակցել ձեր համատեղ նախաձեռնություններում»,- վստահեցրել է Արարատ Միրզոյանը:

Տպել
1348 դիտում

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը