Սուր զգացողությունների սիրահարներին Երեւանն առաջարկում է տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը

Հայաստան, Երեւան։ Զբոսաշրջային այս ուղղությունն ամեն տարի ավելի ու ավելի շատ երկրների համար դառնում է ամենապահանջվածը։ Այդ մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

2801-ամյա Երեւանին ծանոթությունն սկսում է «Զվարթնոց» օդանավակայանից։ Ավելի քան 80 երկրի քաղաքացիների համար մուտքը Հայաստան առանց հրավերի է կամ հեշտացված կարգով։

Երեւան այցելողների հարմարավետության եւ անվտանգության պատասխանատուն նաեւ քաղաքն է։ Ենթակառուցվածքների զարգացման համար Երեւանի քաղաքապետարանը նոր ծրագրեր է մշակում։

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ առկա խնդիրներին քաղաքապետ Հայկ Մարությանը օրեր առաջ ծանոթացել է օդանավակայանում։
«Ուրվագծվեց մեր հետագա համագործակցության ուղին: Խոսեցինք նաեւ առկա խնդիրների եւ դրանց լուծումների մասին: Խոսքը, մասնավորապես, հանրային տրանսպորտի եւ տաքսիների մասին է»,- նշել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ տնօրենի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը:

Ձմռանը սովորաբար զբոսաշրջիկների թիվը փոքր է, բայց ոչ այս տարի: «Ամանորը՝ Հրապարակում» ծրագիրը Երեւան բերեց մեծ թվով զբոսաշրջիկների:

Ու՞ր գնալ, ի՞նչ տեսնել։ Քաղաքում զբոսաշրջիկներին ճիշտ կողմնորոշվել օգնում են տեղեկատվական կենտրոնները։

«Տրամադրում ենք անվճար քարտեզներ, գրքեր տարբեր լեզուներով»,-ասել է տեղեկատվական կենտրոնի աշխատակից Լիլիթ Թովմասյանը:

«2019 թվականին 37 հազար զբոսաշրջիկ է սպասարկվել 2 կենտրոնի կողմից՝ 2018-ի 26 հազարի համեմատ»,-նկատել է Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը:

Քաղաքապետարանը մտադիր է տեղեկատվական կենտրոն տեղակայել նաեւ օդանավակայանում։ Կան նաեւ այլ ծրագրեր:
«Կգործարկվի visityerevan հարթակը, որն առցանց կօգնի զբոսաշրջիկներին ճիշտ կողմնորոշվել»,-նշել  է Գեւորգ Օրբելյանը։

Վերջին տարիներին Երեւանը զարգանում է նաեւ որպես փառատոնային քաղաք։ 2019-ինն այս առումով հագեցած էր։ Ընթացիկ տարվա համար քաղաքային իշխանությունը եւս հետաքրքիր ծրագիր է պատրաստել։

Քանի՞ զբոսաշրջիկ է այցելել Երեւան 2019-ին եւ տոն օրերին։ Տվյալները դեռ մշակվում են, սակայն նախնական թվերն արդեն խոսուն են։
«9 ամիսների տվյալներով գրանցվել է 14 տոկոս աճ, ինչը կազմում է մոտ 3,1 մլն այցելություն, որից մոտ 1,6-ը հենց զբոսաշրջիկներ են եղել»,- նշել է զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը։

Երեւան ամենից շատ գալիս են Ռուսաստանի Դաշնությունից, առաջին եռյակում են հարեւան Վրաստանն ու Իրանը։ Այժմ աշխատում են նոր ուղղություններ բացել։ Օրեր առաջ Երեւանում վայրէջք է կատարել «RyanAir» ավիաընկերության առաջին բյուջետային չվերթը՝ Միլանից։ Առաջիկայում 7-ի փոխարեն կլինի 17 ուղղություն։
Զբոսաշրջիկները Երեւանն ընտրում են ինչպես ընտանեկան հանգստի համար, այնպես էլ զույգերով ճանապարհորդության կամ էլ ընկերական հանդիպումների համար։

Երեւանը հարմար է տարբեր հնարավորություններ ունեցող զբոսաշրջիկների համար։ Շքեղ հանգստի համար կան հետաքրքիր առաջարկներ։
Ոչ հարուստ զբոսաշրջիկների համար գործում են փոքր հյուրանոցներ, որոնք նաեւ ծանոթացնում են ազգային մշակույթին ու ավանդույթներին։

Ծանոթանալ քաղաքին, իհարկե, նպաստում են թանգարանները. համայնքային թանգարանները 2019-ին այցելությունների աճ են գրանցել։ Միայն Էրեբունի պատմահնագիտական արգելոց –թանգարանը նախորդ տարի ունեցել է 32,800 այցելու՝ 6 հազարով ավելի, քան 2018-ին։ Ի դեպ, 13 հազարը եղել են հենց զբոսաշրջիկներ։

«Այս տարի ունենալու ենք աուդիոգիդեր, նաեւ անվճար փոխադրում դեպի էրեբունի թանգարան, Կարմիր բլուր եւ Շենգավիթ հնավայր»,-ասել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Սուր զգացողությունների սիրահարներին Երեւանն առաջարկում է տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը։

Արդեն երեկոյան քաղաքի զարկերակն արագանում է: ժամանցի կենտրոնները՝ սրճարաններն ու ակումբները պատրաստ են դիմավորել քաղաքի հյուրերին։
Վերջին տարիներին հետաքրքիր միտում կա. զբոսաշրջիկներին սկսել է հետաքրքրել է օպերան, թատրոններն ու նաեւ ազգային երաժշտությունը։

Հայաստանն ու Երեւանը որպես զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն ընտրում են նաեւ բլոգերները։ Սոցիալական ցանցերում Երեւանի մասին գրառումները հետաքրքիր կերպով միանման են։ Բոլորը տպավորված են ոչ միայն պատմությամբ ու մշակույթով, այլեւ քաղաքի բացառիկ ջերմությամբ։

Տպել
2578 դիտում

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում