Ջենիֆեր Էնիստոնի եւ Բրեդ Փիթի ջերմ գրկախառնությունն ու համբույրն աղմուկ է բարձրացրել մամուլում. նրանց «վերամիավորում» են

Հոլիվուդյան հայտնի դերասաններ Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիստոնը քննարկման թեմա են տվել իրենց երկրպագուներին ու լրատվամիջոցներին: Երեկ՝ հունվարի 19-ին, Լոս Անջելեսի Shrine Auditorium դահլիճում տեղի ունեցած ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխությունից հետո բուն արարողությունից ավելի շատ քննարկում են հենց նախկին ամուսնիններին: Դերասանները բոլորի ուշադրությունը գրավել են միմյանց նկատմամբ ջերմ վերաբերմունքով:

Լրագրողների աչքից չի վրիպել՝ ինչպես են նրանք մտերմիկ շփվել կարմիր գորգի վրա, մեկը մյուսի ձեռքն է բռնել, համբուրել է այտը: Փիթը, որը «Մի անգամ հոլիվուդում» ֆիլմի համար մրցանակ է ստացել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում, ողջ ընթացքում աչքը չի կտրել նախկին կնոջից: Ըստ մամուլի՝ նա հետնաբեմում հետեւել է բեմի վրա տեղի ունեցող իրադարձություններին եւ էմոցիոնալ է արձագանքել, երբ հայտարարել են, որ Էնիստոնը մրցանակ է ստացել «Առավոտյան շոու» սերիալում իր դերի համար: Հետնաբեմում դերասանները կրկին հանդիպել են, գրկախառնվել են ու Էնիստոնը համբուրել է նախկին ամուսնու այտը:  

Այս կերպ նախկին սիրահարներն իսկական սենսացիա են կազմակերպել համացանցի համար: Մամուլում դեռ երեկվանից անդադար տարածվում են նրանց լուսանկարները: Լրատվամիջոցները հիշեցնում է նրանց սիրո պատմությունը, ընդգծում են, որ նրանք երկրապագուների ամենասիրելի զույգն են եղել: Երկրպագուները շտապում են շնորհավորել վերամիավորումը, իսկ ԶԼՄ-ները փորձում են հասկանալ՝ արդյոք նրանց վերամիավորումը հնարավոր է, թե ոչ: Բրիտանական պարբերականներից մեկը նույնիսկ հարցազրույց է վերցրել հատուկ մասնագետից, որը մեկնաբանել է նրանց մարմնի լեզուն ու ժեստերը: Վերջինս ասել է, որ նրանք բավականաչափ ժեստեր են օգտագործել, որոնք կարող են դիտվել որպես սիրո արտահայտություն, սակայն չի կարծում, որ դա բավարար է միավորումը տոնելու համար:

Լրատվամիջոցները նաեւ հիշեցնում են դերասանների մտերիմների կարծիքը, ըստ որի, նրանք պարզապես կարողացել են լավ հարաբերություններ պահպանել ու մտերիմ ընկերներ են: Մյուս կողմից, սակայն, դրանք նաեւ շեշտում են, որ հենց դերասաններն են իրենց պահվածքով թեժացնում այդ խոսակցությունները:

Էնիստոնն ու Փիթն ամուսնացած են եղել 5 տարի՝ 2000-05թթ: Ամուսնալուծվել են, երբ Փիթն սկսել է հանդիպել հոլիվուդյան մեկ այլ աստղ Անջելինա Ջոլիի հետ:

Տպել
3959 դիտում

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի