Լոռու մարզպետարանը կտուգանի համայնքների այն ղեկավարներին, որոնք աղբահանության գործը պատշաճ չեն կազմակերպի

Ամանորին ընդառաջ զբոսաշրջիկների մի խումբ այցելել էր Լոռու մարզի Օձուն համայնքի տեսարժան վայրեր, շարժվել քայլուղիներով ու ահազանգել տարածքների աղտոտված լինելու մասին: Գրառման տակ բազմաթիվ մեկնաբանություններ եղան, որոնք եւս վկայում էին տեսարժան վայրերի ու այդ վայրեր տանող ճանապարհների՝ աղբով լցված լինելու մասին:

Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց՝ տարիներ շարունակ աղբահանության խնդիրն իսկապես չլուծված է մնում մի շարք պատճառներով: «Դրանցից մեկը համայնքների, հատկապես գյուղական համայնքների ղեկավարների կողմից բնակիչների հետ տարվող թույլ աշխատանքն է: Այստեղ կա նաեւ բնակիչների մոտեցման խնդիրը: Կոնկրետ Օձունի դեպքը շատ ցավալի էր, երբ Հայաստանում արշավային տուրիզմով զբաղվող հայտնի կազմակերպություններից մեկը նման բացասական մեկնաբանություն թողեց, ինչն ինձ համար Օձունի համայնքապետի բացթողումն էր: Օձունի համայնքապետը երեկ չէ, որ ընտրվել է, տարիներ շարունակ լինելով համայնքի ղեկավար՝ շատ լավ տիրապետում է համայնքի խնդիրներին, բայց միակ պատճառաբանությունը, որ համայնքի ղեկավարը բերել է, բանվորների առողջական խնդիրներն են»,- ասաց նա:

Շարունակելով նաեւ նշեց. «Տարիներ շարունակ նույն խնդիրն ունենալով գյուղում՝ որեւէ բնակչի նկատմամբ որեւէ վարչական վարույթ անգամ չի հարուցել, որպեսզի գոնե օրինակ լինի մյուսների համար: Եվ հետո, համայնքապետի պարտադիր լիազորությունների մեջ է աղբահանության գումարների հավաքագրումն ու շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նաեւ զբոսաշրջության խթանումը համայնքում»:

Գայանե Մարկոսյանը համայնքի ղեկավարներին հիշեցնում է երկրի ղեկավարության որդեգրած քաղաքականության մասին՝ երկիրը մաքրել աղբից ու խթանել զբոսաշրջությունը: Այս դեպքում համայնքապետն ուղղակի խոչընդոտում է այդ քաղաքականությանը. «Նման դեպքերում մեր վերաբերմունքը կլինի համարժեք: Մինչ օրս որեւէ համայնքապետի նկատմամբ չի կիրառվել վարչական վարույթ, բայց իմ առաջարկով եկանք այն եզրակացության, որ համայնքապետները խնդրի լուծման այլ տարբերակ մեզ չեն թողել»:

Նմանատիպ խնդիրները, ըստ փոխմարզպետի, միայն Օձունում չեն: Ահազանգեր են ստացվել Նոր Խաչակապից, Հարթագյուղից, Թռչկանից ու մարզի մի շարք զբոսաշրջային կենտրոններից: Միակ լուծումը համայնքապետներին սթափեցնելն է. «Այն պատճառաբանությունները, թե չգիտենք ով է, որ տուգանենք, չեն ընդունվելու: Ես վստահ եմ՝ հատկապես գյուղական համայնքներում բոլորը գիտեն, թե ովքեր են նրանք»:

Մարզպետի տեղակալը, շարունակելով Օձունի թեման, ասում է, որ այստեղ խնդիր է ոչ միայն աղբահանության կազմակերպումը, այլ նաեւ աղբի վարձավճարների հավաքումը, համայնքի ղեկավարի՝ սխալ թվեր ներկայացնելը, ու ոչ միայն. «Համայնքում հաշվառված է 7.000-ից ավելի բնակիչ: Համայնքապետն առանց որեւէ հիմքի, փաստի կամ տեղեկանքի, որոշել է, որ իր մոտ ապրում է 4,000 բնակիչ: Բայց վերջին վիճակագրական տվյալներով Օձունում փաստացի բնակվողների թիվը 7,000-ից ավելի է, ու որոշել է այդ 4,000-ից հարկ գանձել: Տարեվերջին էլ այդ թիվն իջեցրել է 3,000-ի, ու ստացվում է, որ, օրինակ, աղբավճարների գանձման դեպքում 100 դրամով տարեվերջին պետք է հավաքվեր 3 մլն դրամ, ու այդ 3 մլն դրամից էլ գանձել է 500 հազար դրամ: Ստացվում է՝ չնչին գումար է գանձել: Սրա հետ մեկտեղ, սակայն, համայնքն ամեն տարի 10 մլն դրամ գումար է վճարում աղբահանության համար, որպեսզի աղբահանության համար ստեղծված ՀՈԱԿ-ն իրականացնի աղբահանություն»:

Ստացվում է՝ բյուջեն նորմալ չի հավաքվում, եւ ՀՈԱԿ-ին էլ չի՞ պարտադրվում ապահովել արդյունք: «Համայնքապետը, վերեւում արդեն ասացի, նշել է, թե գյուղում 3,000 բնակիչ է ապրում, բայց աղբահանության համար կազմված պայմանագրում բնակչության թիվը նշել է 8,000»,- պատասխանեց մարզպետի տեղակալը՝ այս ամենը որակելով անպատասխանատու մոտեցում: Փոխմարզպետը, երբ համայնքի ղեկավարից հետաքրքրվել է ներկայացված թվերի՝ իրական լինելու մասին, համայնքի ղեկավարը պատասխանել է, թե դա իր կարծիքն է, որ գյուղից 4,000 հոգի բացակայում է. «Ես էլ պահանջել եմ, որ բացակայող 4,000 բնակչի մասին փաստող տեղեկանք ներկայացնել: Պարզապես հնարավոր չէ, որ համայնքի կեսից ավելին բացակայի»:

Համայնքի ղեկավարին առաջարկվել է նաեւ վերանայել աղբահանություն իրականացնող ՀՈԱԿ-ի հետ կնքված պայմանագիրը: Ըստ փոխմարզպետի՝ ՀՈԱԿ-ի տնօրենը հենց համայնքապետի եղբայրն է, ով, սակայն, մարզպետարանում հրավիրված քննարկմանը չի եկել: Փոխարենը ՀՈԱԿ-ի շահերը պաշտպանել է գյուղապետը, որը, ըստ Գայանե Մարկոսյանի, պետք է հակառակ կողմում լիներ. վճարեր եւ պահանջեր նորմալ ծառայություն:

Անդրադառնալով վարչական վարույթ հարուցելու հնարավորությանը՝ մարզպետի տեղակալը հղում է անում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին, որի 43-րդ հոդվածը սահմանում է, որ աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ 100-200 հազար դրամի չափով, իսկ նույն խախտումը 1 տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 200-300 հազար դրամի չափով:

Գայանե Մարկոսյանը նշեց՝ իրենք համայնքների ղեկավարներին ժամկետներ են տվել, որոնց ընթացքում խնդիրը չվերացնելու դեպքում արդեն իսկ տուգանքներ կկիրառվեն. «Մեր նպատակը որեւէ մեկին պատժելը չէ, այլ որ սա զգաստացնող լինի համայնքի ղեկավարի ու բնակչության համար»:

Տպել
7505 դիտում

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է