Սահմանադրական փոփոխություններն անպայման ենթադրելու են հանրաքվե․ արդարադատության նախարար

Ականջալուր լինելով հասարակության պահանջներին՝ հասկացել ենք, որ սահմանադրական բարեփոխումները հասունացել են։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման թեմային։

Նախարարն ասաց, որ այդ բարեփոխումներում դատական համակարգի փոփոխությունների հարցին անդրադառնալու ընդհանուր ուղղությունը սահմանված է, բայց թե ինչ քայլեր կարվեն՝ ճիշտ չհամարեց ներկայացնել, քանի դեռ հանձնաժողովը ձեւավորված չէ։

Բադասյանն ընդգծեց, որ դատական համակարգում փոփոխություններն այնպես պետք է արվեն, որ մարդկանց վստահությունն ավելանա այդ համակարգի նկատմամբ․ «Եթե կարողանանք այնպիսի մոդել ընտրել, որով վստահությունը բարձրացվի, ակնհայտ է, որ կնպաստի։ Մենք այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք անպայման ենթադրելու են հանրաքվե»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով նախկին իշխանությունների կողմից հնչող այն տեսակետին, որ 5 տարին մեկ չպետք է Սահմանադրություն փոխել՝ Բադասյանն արձագանքեց, որ Սահմանադրությունը նախկինում փոփոխվում էր տասը տարին մեկ, սակայն վերջին փոփոխությունը կարելի է Հայաստանի պատմության մեջ խայտառակություն անվանել։

«Ըստ էության՝ 1995 թվականի Սահմանադրությունը 2005-ին փոփոխվեց, 2015-ին փոփոխվեց՝ տասը տարին մեկ։ Առնվազն վերջին փոփոխությունը կարելի է խայտառակություն անվանել Հայաստանի պատմության մեջ, թե ինչ նպատակներով էր այդ փոփոխությունն անցկացվում։ Այս փոփոխությունը հասունացել է, եւ հասունացել է հասարակական պահանջի եւ լայն հանրային քննարկման արդյունքում։ Եվ մենք չենք պատրաստվում իրավիճակային լուծումների համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել։ Եթե միայն մեկ կոմպոնենտը՝ դատական համակարգի հանդեպ վստահությունը, հնարավոր լինի սահմանադրական փոփոխությունների արդյունքում բարձրացնել, ապա միայն դրա համար անհրաժեշտ է այս սահմանադրական փոփոխությունը»,- ասաց Բադասյանը։

Հարցին, թե կառավարման համակարգը խորհրդարանականից կիսանախագահականի տանելու մտադրություն կա՞, Բադասյանը պատասխանեց՝ մտադրություններ չկան։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին: Այն 15 անդամ կունենա։ Հանձնաժողովի կազմում ի պաշտոնե կլինեն արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, Մարդու իրավունքների պաշտպանը, դատավորների ընդհանուր ժողովի մեկ ներկայացուցիչ, 6 գիտնական, իրավաբան, 2 ներկայացուցիչ ՀԿ-ներից եւ մեկական անդամ՝ խորհրդարանի յուրաքանչյուր խմբակցությունից։

Արդեն հայտնի է, որ «Իմ քայլ»-ից հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, «Լուսավոր Հայաստան»-ից Տարոն Սիմոնյանը, ԲՀԿ-ից Գեւորգ Պետրոսյանը։ 

Տպել
2484 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը