Երևան
12 °C
Երեկ՝ հունվարի 21-ին, ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանին զանգահարել է Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյը և հայտնել իր վերջնական որոշման մասին՝ կապված փետրվարի 7-ին Դրեզդենի Semper Opera Ball-ում հայազգի փայլուն երգչուհի, հայտնի սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցության վերաբերյալ, որը, ինչպես գիտենք, չեղարկվել էր ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի խայտառակ վարքի հետևանքով, երբ հայտարարել էր, որ հանդես չի գա հայ երգչուհու հետ նույն բեմում։ Սակայն ազերի երգիչը, վախենալով բարձրացված բողոքի ալիքից և ճնշումներից, ինչպես նաև ազգայնամոլական և ազգային դիսկրիմինացիայի հարցերում ստացած լուրջ մեղադրանքներից, սկսեց կեղծել իր նախապես կատարած հայտարարությունը։
ԵՀՄՖ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ինչպես ակնկալվում էր, նա իրեն ուղղված մեղադրանքներին չկարողացավ բավարար պատասխան տալ, սակայն այս պատմության մեջ մեղադրանքներ հնչեցին նաև Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյի հասցեին։ Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, պրն․ Ֆրեյն անմիջապես արձագանքել էր ԵՀՄՖ նախագահի հայտարարությանը և առաջարկել քննարկել կոմպրոմիսային տարբերակ (տե՛ս հղումը՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1639340792874856&id=915130191962590)։ Սակայն երեկ երեկոյան դոկտոր Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ դոկտոր Ֆրեյը տեղեկացրել է, որ երկօրյա քննարկումների արդյունքում որոշում են ընդունել՝ վերականգնել Ռուզան Մանթաշյանի՝ Semper Opera Ball-ի բացման արարողության տրված պատիվը և խնդրել է ԵՀՄՖ նախագահին այդ մասին հայտնել հանրությանը, ինչպես նաև Ռուզաննա Մանթաշյանի գործակալության՝ Agence Massis Opéra-ի ղեկավար Ռենե Մասսիսին։ Դոկտոր Ֆրեյն իր խոսքում նշել է նաև, որ այդ որոշման մասին Էյվազովն արդեն տեղեկացված է։
Պրն․ Ֆրեյի հետ զրուցելուց հետո պրն․ Գրիգորյանն այդ զարմանալի և սենսացիոն լուրը հայտնել է պրն․ Ռենե Մասսիսին՝ խնդրելով տալ պատասխան։ Այսօր մենք կլսենք Ռուզան Մանթաշյանի պատասխանը, սակայն նախապես ուզում ենք հայտնել, որ անկախ պատասխանի դրական կամ բացասական լինելուց՝ ԵՀՄՖ նախագահությունը հայտնում է իր շնորհակալությունը դոկտոր Ֆրեյին իր ազնիվ վարքի և արդարացի լուծման համար։
Միաժամանակ ուզում ենք շեշտել, որ՝
- մշակույթի մեջ ազերական էյվազովյան անհասկանալի ազգայնամոլական քայլերը ապագայում ևս կպատժվեն ժողովրդավարական հասարակության կողմից,
- ապացուցվեց, որ այս սկանդալի հիմքը և պատճառը ամբողջովին ազերու կողմից իրարարամերժ հայտարարություններ անելու հետևանք էր և կապ չուներ Semper Opera Ball-ի ղեկավարության իրական դիրքորոշման հետ։
ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը հայտնում է, որ այսօր սպասում են Semper Opera Ball-ի կողմից ասվածի գրավոր հաստատմանը, որից հետո այս հայտարարությունը կներկայացվի նաև օտարերկրյա մամուլին։
ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը իր խորին շնորհակալությունն է հայտնում սկանդալի փայլուն հանգուցալուծման մեջ կարևոր դեր ունեցած՝ աշխարհի պրոֆեսիոնալ բռնցքամարտի բազմակի չեմպիոն, մեծանուն հայազգի մարզիկ պրն․ Արթուր Աբրահամին, և իր խորհուրդներով հսկայական օգնություն ցուցաբերած՝ հայազգի խոշորագույն երգիչ պրն․ Բարսեղ Թումանյանին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍպորտը կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է. Տիգրան Ավինյան
ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է հրահրում Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի դեմ. վերջինները պատասխան են խոստացել
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի. հայտնի են օրն ու մանրամասները
Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
Էջմիածնում անասնագոմ է հրդեհվել
Ներկայում Ռուսաստանում ապօրինի բնակվում է 670 հազար մարդ․ ՆԳՆ-ն նրանց հորդորել է հստակեցնել կարգավիճակը
Ջերմուկում մարզական տոն է. Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել
Օսկանյանը, կոչեր անելու փոխարեն, լավ կլինի շարունակի սերտել անգլերեն occupied բառի ստուգաբանությունը. Թորոսյան
Նույն Օսկանյանը հայտարարել էր՝ Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին. Ալեքսանյան
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում նոր ֆոտոբռնիչ սարքեր են տեղադրվել
Հրդեհ՝ Թթուջուր գյուղի հարակից տարածքում. հրշեջները փորձում են կանխել կրակի տարածումը դեպի անտառ
Աճառյան փողոցում բախվել են մեքենաներ. 4 վիրավորից 1-ն անչափահաս է
Տավուշում «օդային տագնապ» կհնչի, վարժանք է անցկացվելու
Բելառուսական ակումբի ֆուտբոլիստը տեղափոխվել է Հայաստան
Ինչպես փրկել երեք մարդու կյանք. Հայաստանում գերակշռում են վճարովի դոնորները․ տեսանյութ
Բարեփոխումների արդյունքն այնպիսի տրանսպորտ ունենալն է, որ գրեթե բոլորն ուզեն օգտվել դրանից. Խաչատրյան
Եվրամիությունը Բայդենի օրոք կատարում էր ԱՄՆ-ի յուրաքանչյուր պատվեր, այժմ շփոթության մեջ է. Պուտին
Պարեկները հայտնի երգչի մեքենայում «Կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել
ՀՀ ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում
Թրամփն արագ կարգուկանոն կհաստատի Եվրոպայում. Պուտին
Եվրոպական էլիտաներին ավելի շատ դուր էր գալիս Բայդենը, քան Թրամփը. Պուտին
Ստեղծում ենք նոր բարեկամություններ, զարկ ենք տալիս հայրենաճանաչությանը․ Վահագն Խաչատուրյան
Լիբանանում հայ եկեղեցական է սպանվել
Կրակոցներ Աբովյան քաղաքում. կա վիրավոր
Արարատի մարզի տներից մեկում հայտնաբերել է 6 ամսական երեխայի մարմին
Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Խոշոր հրդեհ Կալիֆորնիայի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ. տեսանյութ
65-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով բնակարանի պատուհանից
Կապ չունի՝ տեսանյութ տարածողն արցախցի հայրենազուրկ է, թե հայտնի միլիարդատեր-միլիոնատերերի ակումբը. Սաֆարյան
Թրամփը հրամայել է հարվածել Սոմալիում ԴԱԻՇ-ի առաջնորդին. կան զոհեր
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել օգնություն
Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգող օտարերկրացիների տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանն ազատ է արձակվել
Տուզիկի պես փղի վրա հաչում են` մտածելով, թե փղի կնճիթին է դա. Ալեն Սիմոնյան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Չեմ բացառում, սա ֆուտբոլ է․ Հենրիխ Մխիթարյանը՝ հետագայում հայկական թիմում խաղալու հեռանկարի մասին
Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է
Ինչպես օլիմպիական, այնպես էլ համահայկական խաղերում՝ ամենակարևորը մասնակցությունն է․ Արայիկ Հարությունյան
Ում խուփը ում պուտուկին կգտնի. ովքեր են Գյումրու քաղաքապետի աթոռին ձգտող նախկիններն ու ներկաները
Սպասենք հանրային ներողությանը. Լևոն Հովհաննիսյանն ասել է՝ ինչու է Մարությանը հաճախ քաղաքական թիմեր փոխում
78-ամյա մարդուն «նառկաման» ասելու բարոյական մասը ո՞րն է. Ալեքսանյանը՝ Մարությանի մասնակցությամբ միջադեպի մասին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT