Ինչ անել, երբ տիկնիկը հղի է. Հայաստանում այդպիսի խաղալիքներ են վաճառվում (տեսանյութ)

«Հայկական ժամանակի» աշխատակիցներից մեկի դուստրը տիկնիկ է նվեր ստացել: Տուփը բացելուց հետո են պարզել, որ տիկնիկը հղի է: Հնարավոր է հեռացնել ռետինե փորիկն ու այնտեղից դուրս բերել նորածին տիկնիկ:

Օգտակա՞ր է հղի տիկնիկով խաղալը, թե՞ վնասակար: Ի՞նչ կարելի է խաղալ նման տիկնիկով և ի՞նչ կտա այդ խաղը: Ի՞նչ է տալիս ընդհանրապես տիկնիկների հետ խաղը: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Ֆրանսիական հոգեվերլուծական դպրոցի հոգեթերապևտ, «Բանալի» ընտանիքի կենտրոնի տնօրեն, մանկական հոգեբան Նարինե Իսրայելյանի հետ:

«Տիկնիկը խաղի մեջ աղջիկ երեխային օգնելու նպատակ ունի, որպեսզի նա խնամելու հմտություններ ձեռք բերի և հետո, լինելով ապագա մայրիկ, կարողանա շփում ունենալ երեխայի հետ: Եվ պարզ է՝ պետք է լինի այնպիսի տիկնիկ, որը կնմանվի փոքր երեխայի, կունենա խաղի մեջ այն բոլոր պարագաները, որոնցով պիտի տիկնիկին, օրինակ, բարուրեն, խնամեն, լողացնեն, սանրեն, հարդարեն: Ի՞նչ հմտություն կարող է տալ հղի տիկնիկի հետ խաղը: Գուցե՝ միայն բժշկի մասնագիտությունն ընտրելու կողմնորոշում, դա էլ միայն մասնագիտական կողմնորոշման տարիքում»,- ասաց հոգեբանը:

Իսկ, ընդհանրապես, ի՞նչ հմտություն կարող է տալ հասուն կին մարմնավորող տիկնիկի հետ խաղը: Այսօր շուկայում գերակշռող են 20-25 տարեկան կնոջ մարմնաձևերով տիկնիկները: Ի՞նչ կարող են խաղալ երեխաները դրանց հետ: Հարցին ի պատասխան Իսրայելյանը նշեց, որ սեռապես խիստ արտահայտված արտաքինով տիկնիկի հետ խաղը երեխային օգտակար ոչինչ չի տալիս. «Կարող է դեռահասությանը մոտ տարիքում, երբ աղջիկ երեխայի մոտ կձևավորվի ցանկություն՝ շոր կարելու, մազ հարդարելու և ապագայում այդպիսի մասնագիտություն ընտրելու, գուցեև տիկնիկները կարող են ծառայել որպես մուլյաժ, բայց փոքրիկների համար՝ ոչ: Այն կարող է նաև լինել վնասակար: Տիկնիկը նման է իր մայրիկին, տատիկին, բայց երեխան դրա հետ խաղում է, խնամում է և օգտագործում է՝ ինչպես ուզի: Այս դեպքում մեծի-փոքրի դերերը փոխվում են: Երեխայի ձեռքում մեծ մարդ է, որի հետ, ինչպես ուզի, կխաղա: Հոգեբանական տեսանկյունից, իհարկե, ճիշտ չէ: Հարաբերությունների աղճատում է»:

Իսրայելյանը նշեց, որ տիկնիկի հետ երեխան սկսում է խաղալ 2.5-3 տարեկանից, և խաղերի միջոցով է ճանաչում իրեն՝ որպես կարող ուժի: Խաղերի միջոցով է նա ձևավորում իր շփումն աշխարհի հետ: «Հղի տիկնիկի հետ շփումը որպես գիտելիք ընդհանրապես իրեն պետք չէ: Այդ գիտելիքը, որ տիկնիկի փորում կա մարդ, եւ էսպես հատում ու հանում են, նա միայն վախով կկրի»,- ասաց նա:

Հղի տիկնիկ արտադրող ընկերությունները նշում են, որ դրանց միջոցով ծնողներն ավելի հեշտ են բացատրում իրենց երեխաներին, որ շուտով փոքրիկ քույրիկ-ապերիկ են ունենալու, սակայն հոգեբանի դիտարկմամբ, այն բացատրությունը, որ նա փորիկից է ծնվում, արդեն իսկ երեխաների մոտ ինչ-որ վախ է ծնում: «Ես չեմ կարծում, որ նման տիկնիկը կօգնի, որ երեխաները չվախենան, որովհետև նրանք պատկերացնելու են, որ նույնը իրենց մայրիկի հետ կկատարվի: Սա ավելորդ վախային ուշադրություն է մեծական կյանքին: Իսկ քանի որ ավելի մեծ տարիքում, երբ երեխայի մոտ պետք է սեռակառուցման գործընթացը լինի, նա պիտի պատկերացնի իրեն, որպես մայրիկի, հազիվ թե ուզի այդ ամենը պատկերացնել տիկնիկով, խաղա տիկնիկի հետ: Հղի տիկնիկը միայն կարող է կիրառվել մասնագիտական կողմնորոշման տարիքում, երբ ապագա բժիշկ՝ մանկաբարձ-գինեկոլոգ լինելու համար որևէ հաստատությունում, որտեղ մասնագիտացման ուղղվածությամբ խաղեր են կազմակերպվում, այն ներկայացվի որպես մուլյաժ: Միայն այս իրավիճակում կարող են այս խաղերը դրական լինել»:

Փոքրիկ երեխայի համար, նրա խոսքով, շատ վաղ է խաղալ այնպիսի խաղ, որում տիկնիկին պիտի բացի և միջից դուրս բերի նորածին ու հետո էլ, չգիտես ինչու, հետ դնի տեղը: Մասնագետի համոզմամբ, հղի տիկնիկը պետք է հեռացվի երեխայի խաղալիքների արկղից:

«Երկարատեւ խաղի դեպքում նա անպայման պիտի հարց տա՝ այսպիսի բան կա՞, թե չկա, ես ինչու եմ սա խաղում: Պատրա՞ստ է ծնողը պատասխանել այդ հարցերին: Եթե երեխան բարուրում, հարդարում է իր տիկնիկին, և հարցնում ծնողին, թե ինչու է ինքը դա անում, ծնողը  կարող է շատ հանգիստ պատասխանել, որ դա անում է՝ սովորելու համար, որպեսզի երբ երեխա ունենա, կարողանա հագցնել, բարուրել, տանել զբոսանքի, մեքենայի մեջ դնել: Խաղը բացատրելի է: Իսկ հղի տիկնիկի հետ խաղը դժվար է բացատրել. թե ինչ հմտություն ենք ձևավորելու ու թե ինչու է դա իրեն պետք»,- ասաց մեր զրուցակիցը:

Ամերիկացի մասնագետները նշում են, որ այս խաղալիքներում պահպանված չեն մարդու մարմնի բնական չափաբաժինները: Ոտքերն անասելի բարակ են, եւ առհասարակ, բացի մեծ փորից, ուրիշ ոչինչ չի հիշեցնում հղիության մասին: Կարո՞ղ է սա ձևավորել թյուր պատկերացում, որ հղիությունը կարող է ընթանալ բացարձակ առանց գիրացման, և կարող է հետագայում ապագա մայրիկը, ենթագիտակցորեն ձգտելով դրան, վնասի իրեն և մանկանը: Դիտարկմանն ի պատասխան՝ Իսրայելյանն ասաց. «Բոլոր այն առարկաները, որոնք որոշակի տարիքում մեր խաղերին մասնակցում են, անգիտակցականի մեջ տեղավորվում են որպես գիտելիք: Եվ եթե որևէ խաղ բնության հետ ունի հակասություն (եթե խաղը առաջացնում է երեխայի մեջ բնությունը ճանաչելու վախ, մերժում), պարզ է, որ մեծ տարիքում դա ի հայտ կգա: Եվ բնության հրաշքը՝ մարդ ստեղծելու, մարդու ծննդի, արդեն երկար տարիներ ողջ աշխարհում բերել են վախի, մերժման դաշտ: Ինքն իրենով բնությունն օգնում է երիտասարդ կնոջը, ապագա մայրիկին լինել ավելի ուժեղ, նպատակային, մարդ ստեղծելու համար, սակայն մեր ժամանակաշրջանում արդեն կա հղիության, ծննդաբերության նկատմամբ վախ: Հղի տիկնիկների հետ խաղալուց այս առումով միայն պետք է զերծ մնալ»:

Տիկնիկի միջոցով մենք ձգտում ենք երեխային տալ մեզ համար նախընտրելի մարդու կերպարը, սակայն այսօր խնդիր է նաև բնականին մոտ, գեղեցիկ տիկնիկներ գտնելը: Դիտարկման հետ հոգեբանը համաձայն է. «Երեխաները բնազդով գեղեցիկը, հաճելին տարբերում են, բայց նաև պիտի կարողանան մեծերի հետ միասին գնահատել և սովորել՝ որն է գեղեցիկ, որը՝ տգեղ, որը մաքուր, որը՝ փնթի: Ընդհանրապես, խաղը և խաղալիքը երեխայի համար առաջին գործունեության պարագաներն են, և շատ կարևոր են, որ մենք կարողանանք երեխային օգնել ունենալ՝ որպես հասուն մարդ՝ գործունեություն: Եվ այդ գործունեության հաջողված ապացույցը մասնագիտորեն, լիարժեք մեծահասակ լինելն է, որն էլ ձևավորվում է մանկական խաղերով, խաղալիքների միջոցով աշխարհը ճիշտ գնահատելով»:

Տպել
6069 դիտում

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը