2019-ի հունիս-նոյեմբեր ամիսներին Սեւանի թերակղզի են այցելել մոտ 158 հզ. զբոսաշրջիկ

Սեւանի զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանի տեղեկացմամբ 2019 թվականի ամռան եւ աշնան ամիսներին թերակղզում գործող տեղեկատվական շարժական գրասենյակի ծառայություններից օգտվել են 5082 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա համեմատ ավել է մոտ 2000-ով: Զբոսաշրջիկներից 4110-ը ստացել են զբոսաշրջային ինֆորմացիա, 912-ը` ընդհանուր: Այդ մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Զբոսաշրջիկների առավել մեծ թիվ է գրանցվել օգոստոս ամսին` 1246, որից 979-ին տրվել է զբոսաշրջային, իսկ 267-ին` ընդհանուր ինֆորմացիա: Նախորդ տարվա համեմատ, ըստ ծագման երկրների, գրանցվել է էական տեղաշարժ: Եթե 2018-ին զբոսաշրջիկների հնգյակը գլխավորել են Լեհաստանից ժամանածները ՝416, ապա 2019-ին առաջին հորիզոնականում են Ֆրանսիայից ժամանածները` 548:

2018-ին երկրորդից հինգերորդ հորիզոնական զբաղեցրած երկրների` Ֆրանսիա` 373, Գերմանիա` 298, Ռուսաստանի Դաշնություն` 190, Իրան` 188, փոխարեն 2019-ին արձանագրվել է հետեւյալ պատկերը. Իտալիա` 459, Լեհաստան` 405, Բելգիա` 397, Իսպանիա` 316:  Զբոսաշրջիկների հոսքը տեսանելի է եղել Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Չեխիայից: Գրասենյակի պատասխանատուն ներկայացրել է նաեւ ծառայությունից օգտվածների սեռային պատկերը. կենտրոնի ծառայություններին է դիմել 2783 տղամարդ, 2299 կին:
Ըստ տարիքային շեմերի էլ ամենաակտիվը եղել են 61 եւ բարձր տարիք ունեցողները` 1972 զբոսաշրջիկ կամ օգտվողների 38.8 տոկոսը, որը 2018-ի համեմատ աճել է 8 տոկոսով: «Ինչպես ցույց է տալիս հինգ տարվա վիճակագրությունը, Իրանից ժամանողների դեպքում արձանագրվել է կտրուկ անկում: Եթե 2015-ին արձանագրվել է 5803 իրանցու այց, 2016-ին` 7081, 2017-ին` 16156, ապա 2018-ին այդ թիվը եղել է 1823, 2019-ին` 3759: Մեր դիտարկմամբ՝ պատճառները հետևյալն են, առաջին` Իրանում լրջորեն աշխատում են Վրաստանի եւ Ադրբեջանի տուրօպերատորները, ովքեր համեմատաբար ավելի մատչելի գներ են առաջարկում, երկրորդ` Իրանից որպես զբոսաշրջիկ դուրս գալու նպատակով պետությունը թույլատրում է փոխանակել առավելագույնը 500 դոլարին համարժեք դրամ, ինչն ուղղակիորեն անհնար է դարձնում դեպի Հայաստան շրջագայությունը»,-նշել է Դավիթ Թորոսյանը:

Գրասենյակի ծառայություններից օգտվողների գերակշիռ մասը անգլիախոսներ են` 3072 մարդ , որոնց հետեւում են ֆրանկոֆոնները. նրանց թիվը 1598 է: Եռյակը եզրափակում են ռուսախոսները, որոնց թիվը 412 է: Այս եռյակը գերակշռել է նաեւ 2018 թվականին:
Իհարկե, քիչ չեն այն զբոսաշրջիկները կամ այցելուները, ովքեր թեպետ չեն օգտվել գրասենյակի ծառայությունից, սակայն այցելել են թերակղզու տարածք և ինքնուրույն կազմակերպել ժամանցային ծրագիրը: Հուլիս-նոյեմբեր ամիսներին այդ թիվը եղել է 158 հազար 612, որոնց գերակշիռ մասը եղել են Եվրոպայից ժամանածները` 26 հազար 256 զբոսաշրջիկ:

Ամփոփելով զբոսաշրջային հիմնական ժամանակահատվածը` Դավիթ Թորոսյանը հավելել է, որ այս տարի հոսքը եղել է բավականին մեծ: «Եթե 2015 թվականին Սեւանի թերակղզու ավտոկայանատեղիի տարածք է այցելել 21 հազար 527, 2016-ին` 32 հազար 878, 2017-ին` 83 հազար 044, 2018-ին` 131 հազար 229, ապա 2019-ին` 158 հազար 612 զբոսաշրջիկ:Տեղեկատվական գրասենյակի կողմից մատուցվել են հետեւյալ ծառայությունները` ինֆորմացիայի տրամադրում գլոբալ առումով, ինչպես նաեւ Սեւան քաղաքի եւ հարակից համայնքների վերաբերյալ, տուօպերատորների ծառայություններից չօգտված անձանց համար տուրիստական ուղղություններն ընդգրկող քարտեզի կազմում, զբոսաշրջիկներին անվճար քարտեզների, բուկլետների, ուղեցույցների տրամադրում տարբեր լեզուներով, զբոսաշրջիկների ցանկությամբ հյուրանոցներում, քոթեջներում, ռեստորաններում ամրագրումներ, տաքսիների եւ ջրային տրանսպորտի միջոցների ամրագրում, ինչպես նաեւ գիդի գործառույթ` անվճար հիմունքներով»,-հավաստել է Դավիթ Թորոսյանը:

Տպել
2918 դիտում

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)