Հեռուստադիտողը կիմանա՝ ում ալիքն է նայում. Արդարադատության փոխնախարարը մանրամասնում է, թե ինչ մեխանիզմ է ներդրվում

Կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց անուններ տալու հայտարարեց, որ Հայաստանում կան կոռուպցիոներների հեռուստաընկերություններ: 

«Առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել կոռուպցիա, կամ «Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը»,- ասել էր վարչապետը՝ վստահեցնելով, որ նման հեռուստաընկերության գործունեությունն իրենց համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլեւ նրանց շոշափուկների ու մետաստազների: Չնայած սրան, վարչապետի խոսքով, հայաստանյան լրատվամիջոցների իրական սեփականատերերի անունները պետք է հայտնի լինեն հանրությանը:

Վարչապետի խոսքին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի արձագանքից պարզ դարձավ, որ առաջիկայում ներդրվելու է այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտա տեղեկանալ ոչ միայն լրատվամիջոցների, այլեւ, օրինակ, հանքարդյունաբերական ձեռնարկությունների իրական սեփականատերերի մասին։ Հեռուստատեսության ոլորտում կարգավորումների մասին մեր հարցերին պատասխանել է արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

- Տիկի՛ն Գալյան, խնդրում ենք մանրամասնել, թե ի՞նչ մեխանիզմի մասին էր խոսում նախարարը, ո՞վ է մշակում, ե՞րբ է հրապարակվելու նախագիծը:

- Հանրային գործունեության որոշ ոլորտներ կարգավորող իրավական ակտերում արդեն իսկ ներդրվել են իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ, եւ այդ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:  2019 թ. ընդունված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ  փոփոխություններ կատարելու մասին» օրենքով ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների համար սահմանվել է իրական սեփականատերերին բացահայտելու պարտականություն, որը չկատարելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության՝ ընդերքօգտագործման իրավունքի կասեցման: Զուգահեռաբար, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվել են իրական սեփականատերերին առնչվող հասկացությունները,  իրական սեփականատերերի գրանցման կարգը, ժամկետները, իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը:

Ներկայումս մշակվում է եւ մոտ ապագայում կգործարկվի իրական սեփականատերերի միասնական բաց, հանրամատչելի գրանցամատյանը: Հարկ է նշել, որ ներկա փուլում գրանցամատյանում տեղեկատվություն գրանցելու պարտականություն ունեն միայն հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունները, սակայն մեխանիզմն ունիվերսալ է, եւ հետագայում, ըստ առաջնահերթության, այլ ոլորտների իրավաբանական անձանց համար իրական սեփականատերերի բացահայտման պարտականություն սահմանելուց հետո հնարավոր կլինի դրանք եւս գրանցել տվյալ համակարգում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսվում է զանգվածային լրատվամիջոցների իրական եւ ձեւական սեփականատերերի բացահայտման եւ սեփականության բաժնեմասերի հրապարակայնացման պահանջ: Սույն միջոցառման արդյունքում նախատեսվում է նվազեցնել ԶԼՄ-ներով մարդու արժանապատվության իրավունքի խախտման, ոլորտում անբարեխիղճ մրցակցության դեպքերը:

- Ըստ քննարկվող նախագծի, մասնավորապես, ինչպե՞ս է տեղի ունենալու լրատվամիջոցների, ձեռնարկությունների իրական սեփականատերերի բացահայտումը:

- Նշված ուղղություններով աշխատանքների իրականացումն այս փուլում ընթացքի մեջ է, եւ օրենսդրական համապատասխան նախագծերը շահագրգիռ կողմերի ներգրավմամբ մշակելուց հետո հնարավոր կլինի այդ հարցին առավել հստակ պատասխանել: Այդուհանդերձ, արդեն այս պահին կարող ենք արձանագրվել, որ բացահայտման մեխանիզմը նույնանման է լինելու: Այսինքն՝ ԶԼՄ-ներին եւ այլ ձեռնարկություններին առաջարկվելու է գրանցել իրենց իրական սեփականատերերին համապատասխան գրանցամատյանում:

- Վարչապետն ասաց, որ Հայաստանում կան կոռուպցիոներների հեռուստաընկերություններ: Տեղյա՞կ եք՝ որոնք են դրանք:

- Թույլ տվեք ձեռնպահ մնալ եւ չպատասխանել այս հարցին:

- Խոսք եղավ նաեւ, որ հեռուստատեսային ոլորտում, գովազդի բաշխման համակարգում առկա է մենաշնորհային դիրք: Օրենսդրական ո՞ր բացն է մասնավորապես թույլ տվել, որ շուկայում ձեւավորվի մենաշնորհային դիրք: Ինչպե՞ս է նախատեսվում դա կանխել:

- Կարծում եմ, որ շուկայում մենաշնորհային դիրքի առաջացման հանգամանքը պայմանավորված չէ միայն ոլորտում իրավական բացերի կամ թերի կարգավորումների առկայությամբ։ Կցանկանայի անպայման ընդգծել, որ մենք գործ ունենք շատ նուրբ հարցի հետ: Մամուլի ազատությունը ժողովրդավարական պետության կարեւորագույն երաշխիքներից է, ուստի ցանկացած միջամտություն պետք է լինի բացառապես իրավական դաշտում: Այդ պատճառով իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների սահմանումը եւ գործնական կիրառումը հենց այն իրավական եւ միջազգայնորեն ընդունված մեխանիզմն է, որը թույլ կտա կանխելու շուկայում որեւէ անձի կողմից մենաշնորհային դիրքի հաստատումը:

- Արդյո՞ք կարգավորում է նախատեսվում նաեւ գովազդի շուկայում: Նախարարությունը այս ոլորտում խնդիրներ տեսնո՞ւմ է. կան գնահատականներ, որ ցուցադրողը, ռեյտինգ չափողն ու գովազդի գումարը բաշխողը փոխկապակցված են: Նախատեսվո՞ւմ է այստեղ լուծում:

- Իհարկե, առաջին հայացքից առնվազն ակնհայտ է շահերի բախման առկայությունը, բայց թույլ տվեք այս պահին կոնկրետ հայտարարություններով հանդես չգալ, հատկապես որ հարցն այդքան էլ չի առնչվում Արդարադատության նախարարության իրավասություններին: Լրացուցիչ ուսումնասիրությունների ընթացքում խնդիրները վեր կհանվեն եւ լուծումներ կգտնեն  օրենսդրական փաթեթներում:

- Տիկի՛ն Գալյան, ի վերջո, ո՞րն է այս փոփոխությունների նպատակը, որպեսզի հեռուստադիտողն իմանա՞, թե ում մատուցած լուրն է լսում, թե՞ որ մոնոպոլիան վերանա:

- Երկուսն էլ, իրականում ոչինչ ինքնանպատակ չի արվում: Լրատվամիջոցի սեփականատիրոջ բացահայտումը նույնպես ուղղված է թափանցիկության եւ հանրային հաշվետվողականության բարձրացմանը, եւ եթե այսօր կա անառողջ մրցակցություն, եւ քաղաքացին չգիտի ում վստահել, ապա տվյալ փոփոխությունների արդյունքում քաղաքացին գիտակցված ընտրության կատարման ռեալ հնարավորություն կունենա, իսկ մոնոպոլիայի դեմ հնարավոր կլինի իրավական դաշտում պայքարել:

- Հաշվի առնվո՞ւմ է, որ շուկան կարգավորելուն միտված այս քայլերը կարող են դիտարկվել նաեւ որպես ճնշում լրատվամիջոցների վրա. ինչպե՞ս եք պատրաստվում կանխել նման գնահատականները:

- Ինչպես արդեն նշեցի, այս ոլորտում քայլերի իրականացումը պետք է լինի առավել քան կշռադատված, քանի որ գործ ունենք խոսքի եւ մամուլի ազատության հետ: Ուստի, յուրաքանչյուր նոր կարգավորման ներմուծումը պետք է իրականացվի բացառապես իրավական դաշտում: Իրական սեփականատերերի բացահայտման պահանջի ներդրումը միջազգայնորեն ընդունված մեխանիզմ է եւ որեւէ կերպ չի կարող դիտվել որպես ճնշում լրատվամիջոցների նկատմամբ: Բացի այդ, հարկ է գործընթացը կազմակերպել հնարավորինս ներառական, որպեսզի բոլոր լրատվական միջոցները նախատեսվող կարգավորումների վերաբերյալ կարծիք հայտնելու հնարավորություն ունենան։ Գտնում եմ, որ շուկայի՝ նման եղանակով կարգավորումը բխում է բարեխիղճ լրատվամիջոցի շահերից միայն։

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի օրենսդրական բարեփոխումներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ էլ «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտարարել էր, որ Հանրային հեռուստառադիոխորհուրդը գումար է ստացել վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդից, որ հեռուստատեսային վարկանիշ չափող ընկերությունում աուդիտ անցկացնի: «Եթե արձանագրվի, որ վարկանիշի չափման խախտումներ են եղել, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել էր նա: Առավել մանրամասնելով՝ Մովսիսյանը նշել էր. «Գաղտնիք չէ նաեւ, որ ստեղծվել էր մի մեծ մեդիակայսրություն, որը ղեկավարվում էր երկրի թիվ մեկ փեսայի կողմից։ Այս անձնավորության գլխավորությամբ հեռուստատեսային դաշտի մոնոպոլիզացիան իրականացվել է ոլորտի հնարավոր բոլոր ճյուղերի զավթմամբ։ Տարբեր կապերով կապված ընկերությունների միջոցով իրենք էին չափում հեռուստատեսային վարկանիշը, իրենք էին տալիս գովազդի գումարը, ինչի շնորհիվ էլ, ըստ մասնագետների, սնուցվում էր այն հսկայական մեդիակայսրությունը, որի մնացորդները այսօր էլ կան դեռ։ Սա իրականում մեդիա համակարգ չէր, քանի որ որեւէ զարգացած երկրում նման իրավիճակ չկա, երբ ցուցադրողը, ռեյտինգ չափողն ու գովազդի գումարը բաշխողը իրար հետ փոխկապակցված են»։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է սկսվելու աուդիտի գործընթացը, ընտրվե՞լ է աուդիտ իրականացնող կազմակերպություն: Շիրինյանն ասաց, որ աուդիտ անցկացնող ընկերություն ընտրվել է, հիմա ընթանում է հիմնավորման փուլը. «Այդ կազմակերպությունը պետք է համաձայնի իր գործողությունները ՀՀ օրենքներին համապատասխան կատարելու: Հիմա այդ փուլն է, այդ պատճառով անունը դեռ չենք հրապարակի»,- ընդգծեց նա:

Տպել
9381 դիտում

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել