Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան

24/01/2020 schedule12:30

Ճիշտ ձևավորել նոր աշխատակիցներից կազմված անձնակազմը, մոտիվացնել և զարգացնել նրանց՝ կազմակերպության ռազմավարական նպատակներին հասնելու համար. սա է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ առջև դրված գլխավոր նպատակներից մեկը:

Օրերս Բանկի թիմն արդյունավետ և դրական հույզերով լի օր անցկացրեց Վանաձոր քաղաքում, որտեղ կազմակերպվել էր հանդիպում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 9 մասնաճյուղերի նոր աշխատակիցների հետ:

Հանդիպման նպատակը կորպորատիվ մշակույթ ձևավորելն էր, որպեսզի յուրաքանչյուր աշխատող իրեն զգա թիմի մի մասնիկը, հասկանա աշխատանքի իր դիրքից բխող  պատասխանատվությունը, տիրապետի Բանկի առաքելության, զարգացման և տեսլականի մասին տեղեկատվությանը, կիսի բրենդի արժեքները:

«Դուք գալիս եք ստեղծելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նոր ապագան՝ մեր հաճախորդների և ինքներդ ձեզ համար»,- նորեկներին իր խոսքն ուղղեց «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանը: 

Նոր աշխատակիցներին ներկայացվեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ռազմավարական ուղղությունները, խոսվեց այն մասին, թե ինչպես արդարացնել հաճախորդների սպասումները, ինչպես է ձևավորվում փոխգործակցությունը Բանկի գլխամասի և մասնաճյուղերի միջև:

Լսվեցին նաև նրանց կարծիքները՝ աշխատանքային նոր միջավայրում հարմարվելու, հնարավոր խնդիրների հետ բախվելու, մյուս մասնաճյուղերի աշխատակիցների հետ հարաբերվելու վերաբերյալ:

Հետաքրքիր և արդյունավետ զրույցի արդյունքում մասնակիցները եկան այն եզրակացության, որ նման  հանդիպումները հնարավորություն են տալիս միմյանց ավելի շատ վստահել, և դա շատ է օգնում նոր բարձունքներ նվաճելիս:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով Հայաստանի բանկային շուկայում երիտասարդ, տաղանդավոր և աշխատասեր անձնակազմի առկայությունը, շարունակելու է սկսնակների համար իրականացնել մասնագիտական ոլորտում նոր հորիզոններ բացահայտելու քաղաքականությունը:  

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ ապագայի հուսալի ճանապարհ…

Տպել
1764 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)