Սերժ Սարգսյանը պետք է գար, որ գովազդեր իմ «Ռոսիա մոլը», որովհետեւ ես շատ տուժած էի․ Խաչատուր Սուքիասյան

Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովում է։ Թե ինչ նպատակով է այցելել խորհրդարան, Սուքիասյանը լրագրողներին ասաց՝ ԱԺ բուֆետի կարկանդակներն է կարոտել:

Սուքիասյանը, որը գնում էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակ, պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։ Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես կարձագանքի այն հիշեցումներին, որ Սերժ Սարգսյանին ուղղված իր քննադատությունից հետո Սուքիասյանը «Ռոսիա մոլի» բացմանն էր հրավիրել նաեւ նրան, ժպտում էր եւ այլն: Գործարարը խիստ տոնով պատասխանեց, որ ոչ թե անձին, այլ ինստիտուտին է հրավիրել․

«Կարծում եմ՝ նախեւառաջ Խաչատուր Սուքիասյանը, ցանկացած ՀՀ քաղաքացի ոչ թե անձին է ընդունում, այլեւ ինստիտուտն է հարգում եւ ընդունում: Խոսքն այդ պահին Հայաստանի նախագահական ինստիտուտի մասին էր: Այդ պահին, այդ ժամանակ ով կլինի այդ ինստիտուտում ներգրավված կամ ընտրված մարդը, իհարկե, դու էդ ինստիտուտն ես հարգում: Արդեն կնայենք այդ անձի վարքագիծը՝ այդ անձը որպես այդ ինստիտուտի իրավունքի ներկայացուցիչ՝ ի՞նչ ձեւ է այդ իրավունքը իրացրել, թե՞ այլ իրավունքներ է իրեն վերցրել: Ես կարծում եմ՝ այդ անձը, ում մասին դուք ասում եք, այլ իրավունքներ էլ է վերցրել, դա արդեն իմ ասելու խնդիրն է, բայց մնացածը պետք է այլ ինստիտուտներ զբաղվեն դրանով»,- ասաց Սուքիասյանը։

Դիտարկմանը՝ Սարգսյանին ինքն էր հրավիրել «Ռոսիա մոլի» բացմանը, նա էր այդ ինստիտուտի ղեկավարը, գործարարն արձագանքեց.

«Իհարկե, ինքը պետք է գար, որ գովազդեր իմ «Ռոսիա մոլը», որովհետեւ ես շատ տուժած էի: Որովհետեւ, երբ որ ինքն է գալիս, գալիս եք, լուսաբանում եք»:

Հարցին՝ այսինքն՝ որպես գործարար՝ չէ՞ր ուզում իշխանություններին տանիք պահել, դրա համար համագործակցում էր, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց.

«Լսեք, եթե տանիք պահեինք, այդ ժամանակվանից իրանց հետ կունենայինք նորմալ փոխհարաբերություն: Ես 1990-ականների վերջից մինչեւ հիմա այդ մարդկանց հետ ոչ մի այլ հարաբերություն չեմ ունեցել: Իհարկե, ինձ չեն վերցրել, մսաղացի տակ չեն մտցրել, բայց ամեն անգամ խնդիրներ են ստեղծել: Լավ, ինքներս բոլորս լավ չե՞նք հասկացել՝ ինչով են զբաղվել: Իրենց զբաղմունքը, բացի նրանից, ինչ Սահմանադրությամբ տրված է պետական պաշտոնյանին, դրանից բացի չե՞նք հասկացել՝ էլ ինչ են արել»,- ասաց գործարարը, եւ հարցին՝ իսկ ինչ են արել, պատասխանեց, թե՝ ամեն ինչ:

Թե ինչու այն ժամանակ չէր ասում, Սուքիասյանն այսպես արձագանքեց․

«Ո՞վ է ձեզ սովորացրել՝ «ինչի չէիք ասում» ասել։ Ձեր եղբայրը, կինը կամ ամուսինը մի բան կասի՝ մի հատ մեծ ծանր բանով կտան գլխին, նորմա՞լ է դա: Հետո դուք էլ, որպես լրագրող, կասեք՝ գիտեք՝ ինչ, նա անցավ, վերեւից մի բան ընկավ գլխին, ոչ թե վերեւից տվեցին գլխին, որովհետեւ մնացածը նրանց սպասարկողներն են: Մարդը 45 հոգու բիզնես է խլում, 45 լրատվական կառույց պաշտպանում է, էդ թվերին, ի՞նչ է դրա անունը, կարա՞ք ինձ ասեք»:

Լրագրողները ճշտող հարց հնչեցրին՝ խոսքը Սերժ Սարգսյանի մասի՞ն է, բիզնեսները նա՞ է խլել, Սուքիասյաները բացասական պատասխան տվեց՝ ասելով՝ «վերցնենք՝ մի ուրիշ պաշտոնյա»:

Տպել
2726 դիտում

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին