Տաթեւիկ Ռեւազյանի նշանակվելու օրից սկսվել է ամենաստոր արշավը նրա նկատմամբ, ամենաստոր բաներն էին գրում ինձ․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ կոնկրետ օրինակով պատասխանեց հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ հայտարարում էր, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը։

«Հայաստանի քաղավիացիայի ղեկավարի պաշտոնում Տաթեւիկ Ռեւազյանի նշանակվելու օրից սկսվել է ամենաստոր արշավը նրա նկատմամբ»,- հայտարարեց ՀՀ վարչապետը՝ մանրամասնելով, թե ինչ նկատի ունի․

«Հայաստանում կա քաղաքացիական ավիացիայի կոմիտե եւ դուք տեսնում եք, թե Հայաստանի ավիացիայի ոլորտում ինչ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք փոխում են մարդկանց կյանքը։ Երբ ասում են Հայաստանում մարդկանց կյանքը բա ե՞րբ է փոխվելու, շատերը դա ասելով նկատի են ունենում, որ մարդը առավոտը վեր է կենալու, իր դուռը կառավարությունը ծեծելու է, ասելու է՝ մարդ ջան, սուրճ կխմե՞ս, իսկ դառը, թե՞ շաքարով, իսկ հետը բուտերբրոտ կարագով պե՞տք է, իսկ մե՞ղր քսենք կարագի վրա, թե՞ մարմելադ։ Մարդիկ կան, որ ուզում են ներկայացնեն, թե սա է փոփոխությունը։ Ո՛չ, մարդու կյանքի փոփոխությունն այն է, որ իր ճանապարհը կառուցված է, որ պետութունն ասում է՝ քաղաքացի ջան, դուք ձեռնարկեք էս գործողությունները, մենք ձեր ծախսի 70 տոկոսը կվերադարձնենք․․․Ձեր կյանքի փոփոխությունն այն է, որ դուք էսօր կարող եք որոշել 50 եվրո տալ, թռնել Հռոմ եւ հետ գալ։ Էս փոփոխությունը կոնկրետ տեղի է ունեցել ի հեճուկս Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, որովհետեւ էն պահից, երբ Տաթեւիկ Ռեւազյանը նշանակվել է կոմիտեի ղեկավար, առաջին օրից սկսվել է ամենստոր արշավը, լրատվական արշավը այդ կնոջ նկատմամբ, ամենաստոր, որոնք 90 եւ ավելի տոկոսով կազմակերպված են եղել ներսի պաշտոնյաների կողմից։ Ամենաստոր բաներն էին գրում ինձ Տաթեւիկ Ռեւազյանի մասին, որ այ, գնում՝ խայտառակում է մեր երկիրը, գնում Ryanair-ի պահակի հետ է հանդիպում, գալիս ձեզ սխալ ներկայացնում է, թե ինքը որեւէ պաշտոնյայի հետ է հանդիպել, մարդիկ ծիծաղում են մեզ վրա, էս են անում, էն են անում։ Ազգային անվտանգության հարց ներկայացնող հարցերը չեն զեկուցել կոմիտեի ղեկավարին․․․Եվ թող ՀՀ բոլոր քաղաքացիներն իմանան, որ այս փոփոխությունները, կոնկրետ ավիացիայի ոլորտում, տեղի են ունեցել ի հեճուկս էդ ոլորտի պաշտոնական շրջանակների եւ նրանց շրջապատող մասնագիտական շրջանակների։ Ինչով կարողացել՝ խանգարել են, ինչով կարողացել են՝ վարկաբեկել են, որտեղ կարողացել են՝ անիվների մեջ փայտ են մտցրել»,- հայտարարեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ իր նախաձեռնությամբ այդ մարդկանց մի մասն արդեն աշխատանքից ազատվել են եւ ընդհանրապես համակարգից հեռացվել, իսկ մյուս մասին Տաթեւիկ Ռեւազյանը զարմանալիորեն ներողամիտ է վերաբերվում։

Ավարտելով իր միտքը՝ Փաշինյանն ասաց, որ այս օրինակը բերում է՝ ընդգծելու համար, որ այն մարդիկ, որ տասնյակ տարիներով մտահագություններ են արտահայտում ավիացիայի մասին, նրանք ոչ թե իրոք դրա մասին են մտածում, այլ շատերը մտածում են, թե ոնց երկու հատ օդանավ տանեն Աֆրիկյան իքս երկրից թռցնեն իգրեկ երկիրը՝ 300 դոլար ավելի աշխատելու համար։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքն այդ դիմադրությունը ջարդելու է: «Կներեք, չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի ա ունենում՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք ա ժամանակ առ ժամանակ ասես՝ բա ի՞նչ էղավ, բա ի՞նչ էղավ: Ու պատճառ միշտ էլ կգտնվի: Միշտ պատճառ կա: Էն օրը ասացի՝ իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին․ որ ուրիշ պատճառ չլինի, էս պատճառը միշտ էլ կա», - ընդգծել էր վարչապետը:

Տպել
20352 դիտում

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա