Երևան
12 °C
Ես չեմ հասկանում երջանկություն բառի իմաստը: Կյանքում երջանիկ լինելու նպատակ` որպես այդպիսին, չեմ ունեցել: Մտածում եմ` եթե ամեն օր ծնվում ենք, նայում ենք արևին, հենց նոր հանդիպեցինք, նստած զրուցում ենք, ուրեմն երջանիկ ենք, էլի: Կամ էլ` նկարս ավարտեցի ու ինձ դուր եկավ իմ աշխատանքը` ուրախ եմ, աղջիկս ամուսնացավ` ուրախ եմ, ընկերոջս հետ լավ զրույց ունեցանք` ուրախ եմ: Գուցե ամեն օր երջանիկ եմ, դրա համար էլ հատուկ չեմ մտածում երջանկության մասին: Կամ էլ` ուրախի ու երջանիկի սահմանը նույնն է ինձ համար:
Նաիրի Գրիգորյան, նկարիչ, քանդակագործ.
Անձնական երջանկություն.
Աղջկաս հարսանիքին այնքան ուրախ էի: Մոսկվայում էինք: Աղջիկս հարսի շորերով էր, շատ երջանիկ էր: Ես նրան ուղեկցեցի ու հանձնեցի փեսային: Միայն այս պատկերը եկավ անցյալից: Գուցե նրանից է, որ ես անցյալի մասին քիչ եմ մտածում: Ներկայով ու ապագայով եմ ապրում: Ինչ անցել է, արդեն անցել է: Հետ չեմ նայում: Միշտ 20 տարեկան եմ զգում ինձ կամ էլ նոր ծնված:
1990-ականներին Փարիզ եմ մեկնել մեծ սպասումներով, բայց արտառոց ոչինչ չեղավ: Հետո գնացի Մոսկվա, ընդ որում` չնախատեսված ու պատահական, մնալս երկարեց 4 տարի և դարձավ ճակատագրական: Այդ տարիներին շատ նկարիչներ մեկնեցին Մոսկվա: Նկարում էինք, ցուցահանդեսներ էինք կազմակերպում, նկարները վաճառվում էին: Մոսկվան մեզ շատ բան տվեց` և' լավը, և' վատը: Լավն այն էր, որ ստիպված էինք նկարել, նկարել, նկարել, որովհետև ապրել էր պետք: Բայց հայ ժամանակակից արվեստի մեջ, չափազանցություն չլինի ասածս, վատ անդրադարձ ունեցավ այն առումով, որ տղաներից շատերը չդիմացան արագ ու հեշտ փող աշխատելու գայթակղությանը ու տրվեցին կոմերցիոն միտումներին. ցուրտ էր, ապրել էր պետք, իսկ դրսում 30-50 դոլարով կարելի էր նկար վաճառել: Ուրախանում էինք, երբ 50 դոլարով նկար էինք վաճառում: Հետո մի խումբ նկարիչներով գնացինք Շվեյցարիա ցուցահանդեսի, դրան հաջորդեցին այլ ցուցահանդեսներ: Ես նորից մեկնեցի Փարիզ և 2009-ին, երբ երկար բացակայությունից հետո գնացի Մոսկվա, ընկերներս առաջակեցին ցուցահանդես կազմակերպել: Կազմակերպեցի «Անառակ որդու վերադարձը» թեմայով ցուցադրություն, շատ լավ անցավ: Այդպես անցավ կյանքս` Փարիզ-Մոկսվա ճանապարհներին, մինչև 2018-ին վերջնականապես հաստատվեցի Երևանում: Ինչպե՞ս եմ ինձ զգում Երևանում: Լավ, իհարկե լավ: Չեմ ուզում վատ բան ասել: Որովհետև սա իմ քաղաքն է, իմ Կոնդն է: Այո, կոնդեցի եմ: Իհարկե, կռիվներ եղել են, այն էլ` որքան... Լինել կոնդեցի և կռիվ չանել, ուրեմն կոնդեցի չես: Ահա, հասկացա, Կոնդի հետ կապված հուշերը երջանկության մասին են կարծես: 20 կոպեկով իջնում էինք Կանալի ձորի լողավազանում լողալու: Ձորում մեծ սղիկ կար, սղում էինք, մեկ էլ տղերքը խաբար հասցրին, որ պապս դաշնամուր է առել: Ես միանգամից վազեցի տուն, որ դաշնամուրս տեսնեմ: Առաջին օրը հավեսով նվագեցի, հետո, երբ պիտի գնայի դաշնամուրի դասերին, Կանալի ձորում լավ «պարապում» էի: Մանկությանս ընկերներն էլ չեն ապրում Կոնդում, գրեթե բոլորը տեղափոխվել են ուրիշ երկրներ կամ երևանյան այլ թաղամասեր: Իսկ ես հիմա վերադարձել եմ Կոնդ, ապրում եմ մեր հին տանը` նույն տունն է, նույն աստիճանները` ինչպես կար 50 տարի առաջ:
Մասնագիտական երջանկություն.
Վերջերս ցուցահանդես կազմակերպեցի: Անձամբ ես գոհ մնացի, որովհետև իմ ուզածը 70 տոկոսով իրագործեցի: Ցուցահանդեսին մեկ նկար էի ցուցադրվել, և ցուցահանդեսը տևել էր ընդամենը մեկ երեկո: Այդպես` Նկարիչների միության առաջին հարկի մեծ դահլիճում այդ մեկ նկարն էր, մեկ քանդակ էր և իմ ինքնակենսագրությունը, որոնք ինձ օգնեցին ցուցահանդեսի դահլիճում ստանալ երևակայական եռանկյուն` Սուրբ երրորդության իմաստով: Ցուցահանդեսի խորագիրը` «Գոհություն»: Ինչու՞ ընտրեցի ցուցադրության այդ ֆորմատը, որովհետև անձամբ ես դեմ եմ 50-100 նկարները պատերին շարելու ցուցադրության ձևին: Իմ մեկ նկարի ցուցադրության ժամանակ սրահում մութ էր, լուսավորված էին միայն երեք կետերը` նկարը, քանդակը և ինքնակենսագրականը: Քննադատողներ, իհարկե, եղան. ասում էին` «Ինչ է, ձե՞ռ ես առնում»: Ասացի, որ իրենք են որոշում. եթե համարում են, որ ձեռ եմ առնում, ուրեմն ի՞նչ կարող եմ ասել: Ես հասկանում եմ նրանց. չարչարվում են, շատ նկարներ են նկարում, որ ցուցահանդես անեն, ես եկել եմ` մեկ նկար եմ ցուցադրում: Բայց այդ մեկ նկարն էլ էդքան հեշտ չէ նկարել: Դժգոհում էին, որ շատ վատ ցուցահանդես էր, չերևաց իրենց դիմահարդարումը, զգեստը, սանրվածքը, չկարողացան սելֆի անել, իսկ նրանք հատուկ պատրաստվել էին... Ահավոր էր: Եվ շատ նեղացել էին, որ չկար հյուրասիրություն, գինի չխմեցին: Մի խոսքով, այդպես անցավ: Բայց այս ամբողջ պատմության մեջ երջանկությունը կամ ուրախությունը և կամ հաջողությունն այն էր, որ ես, այնուամենայնիվ, արեցի' այդ ցուցադրությունն ու այդ երեկոյի ընթացքում մեծ բավականություն ստացա: Շատ, շատ լավ ցուցադրություն էր: Եթե կարողանում ես մեկ նկարով լցնել մեծ դահլիճը, ապա դա, իրոք, մեծ երջանկություն է:
Հիմա Մոսկվայի տանը ունենք Սարյան նկարչական դպրոց. մի երեկո բոլոր ուսանողները նկարեցին դերասանուհի Կարինե Ջանջուղազյանին: Դրանից հետո Կարինե Ջանջուղազյանի մոնոներկայացումն էր. բոլոր ուսանողները մեկ մարդու պես եկել էին Կարինեի «Ճնճղուկը» նայելու, որ իրենց նկարած արտիստին տեսնեն բեմի վրա: Այս ուսանողները, որ 12-13 տարեկան պատանիներ են, կապվեցին նաև թատրոնին, բեմին, և ես սա մեծ հաջողություն եմ համարում:
Հանրային երջանկություն.
Երբ Փարիզից եկա Երևան, մտածում էի արտ-սրճարան բացելու մասին, որտեղ կարող էին հավաքվել մարդիկ, սուրճ խմել, նկար նայել, զրուցել, իրենց լավ զգալ պարզապես: Երկար տարակուսելուց հետո, այնուամենայնիվ, բացեցի «Արվեստանոցը», և միակ հաջողությունն այն է, որ շատ հրաշալի մարդկանց ճանաչեցի: 30 տարի բացակա էի Երևանից, հին ընկերներիցս գրեթե բոլորը դրսում են: Եվ այս սրճարանն առիթ եղավ, որ նոր, հրաշալի ընկերներ ունենամ, միասին ծրագրեր կազմենք` հետաքրքիր, զիլ նախագծեր: Ի դեպ, մոռացա պատմել` վերջին ցուցահանդեսի հաջորդ առավոտյան, երբ գնացել էի նկարս ու քանդակս բերելու, Նկարիչների միության նախագահին հանդիպեցի, պատմեց, որ արդեն մի քանի նկարիչներ դիմել են` մեկ նկարի ցուցադրություն կազմակերպելու համար: Չնայած այդքան քննադատություններին, այնուամենայնիվ, օրինակը վարակիչ դառնալու միտում ունի: Եվ ես սա համարում եմ հանրային երջանկություն:
Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.
Երջանիկ ապրելու շանս, իմ կարծիքով, ամեն տեղ էլ կունենաս: 30 տարի ընդմիջումից հետո Երևան եկա Փարիզից: Թվում է` Փարիզում երջանիկ ապրելու հնարավորությունից առավել ի՞նչ կարող էր լինել: Բայց Երևանում էլ` երջանիկ եմ, ավելին` Երևանն էլ իմ Փարիզն է` իր նախկին ձկան խանութով, Սուրբ Սարգիս եկեղեցով, Կոնդով: Սա հայրենիք է: Եվ սա իմ հայրենիքն է: Բայց արվեստագետը կարող է և պիտի գնա ուրիշ երկրներ, տեսնի, ճանաչի, փորձի, ինչու ոչ` նաև ուրիշ մի տեղ երջանկություն գտնի: Երջանկությունը երկրից չէ, մարդուց է: Չեմ կարծում, թե երկիրն է տալիս երջանկությունը, դու պիտի երկրին երջանկություն տաս: Հենց հիմա, հենց այս պահին ես երջանիկ եմ Երևանում: Գուցե ավելի, քան եթե Փարիզում լինեի:
Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿեղծված ընտրություններով նորանկախ երկրի ֆունդամենտ դնողների քաղաքական դիակապտությանը վերջ տալ է պետք. Մկրտչյան
ՀՀ նախկին նախագահների հարցում գործ ունենք բացարձակ քաղաքական անպատասխանատվության հետ. Չախոյան
Նուբարաշեն վարչական շրջանն առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկում. տեսանյութ
Սովոր են նեղ շրջանակում հնչեցնել թեզեր, քաշվել մի կողմ. Չախոյանն ասաց՝ ինչու նախկին նախագահները չեկան բանավեճի
Բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Տոյոտա կորոլա»-ն և «Օպել աստրա»-ն․ կա վիրավոր
Մենք քաղաքական դիակներին վերջնականապես հուղարկավորում ենք, պատրաստվում՝ 7-ին ու 40-ին. Հովհաննիսյան. տեսանյութ
ԱԺ այգում իրականացավ ամանորյա հրաշքը. լուսանկարներ
Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար պատասխանատվությունը կխստացվի. քայլեր են ձեռնարկվել
Մեքենաներ են բախվել, «Օպել»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր
Ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղը» հայտնաբերվել է, անձնակազմի 3 անդամները ողջ են
Հեշտ է ասել՝ Փաշինյանը «կապիտուլյանտ» է ու չգնալ բանավեճի, բա Պուտինին պատասխանեք, ձեզ մեղադրել է. Դալլաքյան
5 ոստիկան է ազատվել ծառայությունից. ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել, դիերն անճանաչելի են. մանրամասներ
Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում
Բաքուն և Երևանը կարող են համատեղ նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը. Զախարովա
ՏԿԵ նախարարն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել առկա խնդիրներին. լուսանկարներ
ՌԴ ԱԻՆ-ը հատուկ չվերթ է իրականացրել Ղազախստան՝ տեղափոխելու ավիավթարից տուժած ռուսներին
ՀԱԳՄ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ձևավորել 2025-ի աշխատանքային օրակարգը
Ներկայացվել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը
Առաջնորդվում եմ վարչապետի պաշտոնական հայտարարություններով, պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել. Կոնջորյան
Փաստ, որ ապացուցեց հակառակը նրա, ինչ ոմանք փորձում էին հիմնավորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Աննա Հակոբյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանցիների պետական ավարտական քննությունների օրերը. ժամանակացույց
Հրավերը չմերժելու պարագայում առաջին իսկ րոպեներից արձանագրվելու էր ասելիքի տոտալ բացակայություն. Ազարյան
Եղանակի պատճառով ինքնաթիռը փոխել է ուղղությունը, տարբեր վարկածներ կան, որոնց մասին խոսելը վաղ է. Ալիև
«Աբովյան» ՔԿՀ-ում ներկա էի տարեմուտի տոնական համերգին. Աննա Հակոբյան. տեսանյութ
Հռոմի պապը Սուրբ ծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել. տեսանյութ
Համացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից. տեսանյութ
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Կառավարության նիստը
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են կատարվելու
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
Կեղծ թղթադրամներով Ամանորի նվերներ են գնել. 17-ամյա տղան ձերբակալվել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 25-ին
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ կհայտարարվի
Քովիդի թեստը կրկին դրական է․ ՀՀ վարչապետ
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովը սկսել է Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ցավակցելով
ԼՂ հարցում մեր մոտեցումները փոխվեցին, երբ դաշնակցային պարտավորությունները չկատարվեցին․ Կոնջորյան
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT