Երևան
12 °C
«Իրավունք» թերթը հունվարի 29-ի համարում ««Համեստ» Նիկոլ Փաշինյանի «համեստ» ազգականները» վերնագրով հոդված է հրապարակել, որում պնդում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զարմուհին Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում գեղեցկության սրահ է գնել։
«Նովոռոսիյսկ քաղաքում Փաշինյան Դիանա անունով մի աղջիկ 90 միլիոն ռուբլով (միլիոնուկես դոլար) գնել է քաղաքի ամենաշքեղ գեղեցկության սրահը: Պարզվում է, որ Դիանա Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր դուստրն է»,- գրված է հոդվածում։
Թերթը, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ վերոնշյալ զարմուհին բավականին մեծ բիզնեսներ ունի նաև ՀՀ-ում՝ մանրամասնելով. «Նույն ինքը Դիանա Փաշինյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ունի մեկ հյուրանոց և երկու ռեստորան»։
Հոդվածն ամբողջությամբ արտատպել են 7or.am, 168.am, analitik.am, tert.am, hayeli.am, times.am կայքերը և այլ լրատվականներ։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է պարզել հոդվածում առկա պնդումների իսկությունը։
Պարզվում է՝ ՀՀ վարչապետը Դիանա անունով զարմուհի չունի: Fip.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը նշել է, որ հոդվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրենք ոչ միայն Դիանա Փաշինյան անունով զարմուհի, այլ ընդհանրապես նման բարեկամ չունեն։
Բացի այդ՝ բաց աղբյուրներում փնտրելով՝ novorossiysk.zoon.ru կայքում հարթակը գտել է տեղեկատվություն Նովոռոսիյսկ քաղաքում գործող «Դիանա Փաշինյան» գեղեցկության սրահի մասին։ Կապ հաստատելով սրահի տնօրեն Դիանա Փաշինյանի հետ (Instagram՝ @diana_pashinyan)՝ նա զրույցում հաստատել է, որ որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ։
Սրահի սեփականատերի խոսքով՝ ինքը նոր է ամուսնացել և ձեռք է բերել ամուսնու ազգանունը՝ Փաշինյան։ Դիանա Փաշինյանը նաև նշել է, որ Նովոռոսիյսկում իր գեղեցկության սրահը գործում է արդեն մեկ տարի, իսկ Հայաստանում որևէ բիզնես չունի։ Ինչ վերաբերում է Դիանայի ամուսնուն, ապա նրա անունը Վազգեն է, և նա ևս որևէ կապ չունի վարչապետի հետ։
Այսպիսով, «Իրավունք» թերթի հոդվածը, որում պնդում է կատարվում, թե Նիկոլ Փաշինյանի զարմուհին Նովոռոսիյսկ քաղաքում գեղեցկության սրահ է բացել, ամբողջովին կեղծ է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի վերաբերյալ աննախադեպ դրական լուսաբանում թուրքական լրատվամիջոցներում
«Թիվի 5»-ի օպերատորը և լրագրողը հարցազրույց չտալու համար հարվածել են քաղաքացու, տեսախցիկով խփել նրա գլխին
Դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է ևս 4,5 տարվա ազատազրկման
2 հողամասի հափշտակության մեջ մեղադրվող Բյուրականի նախկին ղեկավարի և տեղակալի գործով նախաքննությունն ավարտվել է
6 մարզում սպասվում է քամու ուժգնացում. Սուրենյանը զգուշացնում է
Տոմսային համակարգի շրջանակում վերահսկողական գործառույթ սահմանելու նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ
Թուրքական մի շարք ԶԼՄ-ներ չեն խուսափել շրջանառել մեր առանցքային ուղերձը. ինչպիսին են մեդիատուրի արդյունքները
Տրանսպորտային փաթեթներից որն է ամենապահանջվածը․ որքան տոմս է վաճառվել մարտի առաջին 10 օրում
Վարչապետը որոշել է՝ ում թեկնածությունն առաջարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում
Հորդանանը ողջունել է առաջընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում
Աբովյան քաղաքում՝ ձորում, տղամարդու դի է հայտնաբերվել
Երեքշաբթի խոսակցություն կունենամ Պուտինի հետ. Թրամփ
Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի երկրորդ շարժասանդուղքը հանձնվել է շահագործման
Իրանի ԱԳՆ խոսնակը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագծի բանակցությունների ավարտը
Կրակոցներ Արմավիրի մարզում․ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, հայտնի է մասնակիցների ինքնությունը
Վատիկանը հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջին լուսանկարը հիվանդանոցից
Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին. հատվածը միակողմանի փակ է
Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի. Մայք Ուոլց
Իրավիճակը հանգիստ է. ԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ
ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն կրկին հերքում է
Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին հայտնել է խաղաղության նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին
Փարաքարում քարոզարշավը շարունակվում է. տեսանյութ
Էրդողանը և Թրամփը քննարկում են ունեցել
Պարզվել է 19-ամյա տղային դանակահարողի ինքնությունը. վերջինս անչափահաս է
Վանաձորում հրդեհվել է խոտածածկույթ և չգործող շինություն
Հռոմի պապն ասել է, թե «փորձության շրջան» է անցնում. նա դեռ հիվանդանոցում է
Քիմ Քարդաշյանը ներկայացել է ռոբոտի և «Տեսլա»-ի հետ գայթակղիչ ֆոտոշարքով. լուսանկարներ
Երևանի քոլեջներից մեկում անչափահասները վիճաբանել են, ուսանողներից մեկը քթի կոտրվածք է ստացել
Ինչու է նվազում տեսողությունը. որոնք են ազդող գործոնները. մանրամասնում է մասնագետը. տեսանյութ
Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան
Գյումրեցին գիտի իմ սկզբունքները, երեխաների համար ոչինչ չեմ խնայելու. Սարիկ Մինասյան. տեսանյութ
Գազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշենի մի շարք շենքերում
Իրանը միշտ ողջունել է խաղաղության հաստատումը տարածաշրջանում. Փեզեշքիան
42 տարի անց Իջևանի Թուխիկյան և Սայաթ-Նովա փողոցները հիմնանորոգվում են. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել Բաստարտոյին՝ նվաճելով WBA Continental չեմպիոնական գոտին
ՌԴ-Ուկրաինա հակամարտության հանգուցալուծումը կփոխի աշխարհի խաղի կանոնները. ինչպես այն կազդի մեզ՝ ՀՀ-ի վրա
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
Մեզ ջուր է պետք, կդիտվեն գարնան առաջին ամպրոպները. Սուրենյանը հայտնել է եղանակային փոփոխության մասին
Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները Մոսկվայում կհանդիպեն
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT