Թրամփը հրապարակել է Պաղեստինի նոր քարտեզն ու հակամարտության կարգավորման պլանը. Պաղեստինը դեմ է

Հունվարի 28-ին Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որին ներկա էեղել նաեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման իր պլանը: Թրամփը ներկայացրել է նաեւ ապագա Պաղեստին պետության քարտեզը:

Նախագծի համաձայն՝ Երուսաղեմը լինելու է Իսրայելի անբաժան մայրաքաղաքը, իսկ Իսրայելի ինքնիշխանությունը տարածվելու է Հորդանան գետի արևելյան ափի մի մասի նկատմամբ: Թրամփը միաժամանակ Պաղեստինին առաջարկել է սեփական մայրաքաղաքն ունենալ Արեւելյան Երուսաղեմում, որտեղ ԱՄՆ-ը «հպարտորեն» դեսպանատուն կբացի: Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոստացել է, որ համաձայնության դեպքում Պաղեստինում 50 մլրդ դոլարի ներդրումներ անել, հայտնում է Region-Monitor-ը:

ԱՄՆ նախագահը  նշել է, որ ապագա Պաղեստին պետությունը ձեւավորվելու է այնպես, որ այն վտանգ չի ներկայացնելու Իսրայելի անվտանգությանը, եւ այնտեղ չեն գործելու ահաբեկչական կառույցներ:

«Ո՛չ մի իսրայելցի կամ պաղեստինցի իր տնից չի տեղահանվի, Արեւմտյան ափում բնակավայրերի շինարարությունը չի տեւելու 4 տարուց ավելի, և այդ ընթացքում բանակցությունների միջոցով պետք է լուծվեն տարածքային հարցերը»,-ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի այս նախագիծը եւ քարտեզը 3 տարի մշակել է Թրամփի փեսա ու խորհրդական Ջերարդ Քուշները:

Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակած պլանը իրականություն դարձնել թույլ չի տա: Ելույթ ունենալով Ռամալլահում՝ Աբասը նշել Է, որ Թրամփի պլանը «չի աշխատելու»:

«Մենք կտրականապես մերժում ենք այդ գործարքը, Երուսաղեմը չի վաճառվում»,- նշել Է նա, հավելելով, որ ոչ մի դեպքում չի հրաժարվի Երուսաղեմը Պաղեստինի պետության մայրաքաղաք դարձնելու պահանջից:

Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ, Աբասը նախազգուշացրել Է, որ պատրաստ Է Իսրայելի հետ մերձավորարեւելյան կարգավորման թեման քննարկել սոսկ մերձավորարեւելյան «քառյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ) միջնորդության պայմանով, այլ ոչ թե միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ:

Իսրայելի վարչապետ Նաթանյահուն պաշտպանել Է Թրամփի առաջարկը եւ պատրաստակամություն է հայտնել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ:

Սպիտակ տան կայքում հրապարակված 180-Էջանոց փաստաթուղթը բաղկացած Է 2 մասից՝ տնտեսական եւ քաղաքական: Տնտեսական մասերը հրապարակվել են դեռ անցյալ տարվա ամռանը, իսկ քաղաքական բաղադրիչի մանրամասնությունների վերաբերյալ հայտնի Է դարձել միայն այժմ:

Պլանի հիմքում ընկած Է 2 պետությունների փոխադարձ ճանաչումը: Պաղեստինի տարածքը, որը բաղկացած Է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի արեւմտյան ափից, առաջարկվում Է անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ. այդ կերպ, Թրամփի խոսքով՝ արաբական պետության տարածքը պետք Է կրկնակի մեծանա:

Բացի այս, ԱՄՆ-ը  մտադիր Է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերում:

Փաստաթղթում հատուկ ուշադրություն Է դարձվում Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում Է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը (Նեթանյահուի խոսքով, Երուսաղեմի Աբու Դիս արվարձանը), եւ միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը:

ԱՄՆ-ի նախագահը որպես հաշտության գործընթացի պայմաններ Է նշել Պաղեստինի իշխանությունների հրաժարումը Գազայում գործող ՀԱՄԱՍ արմատական շարժման աջակցությունից, ինչպես նաեւ զինված պայքարի մեթոդներից: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը պնդում Է պաղեստինյան տարածքում հրեական բնակավայրերի կառուցման ծրագրի քառամյա «սառեցումը»: Որպես օժանդակություն կարգավորմանը՝ ԱՄՆ-ն առաջարկում Է 50 մլրդ դոլարի ներդրում:

լուսանկարում՝ նոր քարտեզը

Տպել
7650 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)