Ի՞նչ պետք է անել այն դեպքում, երբ անձը վնաս է հասցնում շրջապատին, ագրեսիվ է, բայց ենթադրաբար անմեղսունակ. վարչապետ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հոգեբուժական օգնության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին:

Հարցը ներկայացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ այս փաթեթի ընդունումը պայմանավորված է հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը լրացնելու, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքներն օրենքով սահմանելու եւ դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ:

Նա նշեց, որ առաջին անգամ օրենքով ամրագրվել են ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդների կարգը եւ պայմանները, այդ թվում՝ սահմանելով նաեւ դրանց կիրառման տեւողությունը:

Նախագծով առաջին անգամ ամրագրվել է լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալի սահմաններում ընտանեկան բժիշկների կողմից հոգեբուժական օգնության հնարավորությունը:

Ամրագրվել են հոգեկան խնդիրներ ունեցող անձի՝ բժիշկ հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում տեղեկությունների որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները: Տարանջատվել են ոչ հոժարակամ եւ հարկադիր հսկողությամբ կամ բուժման տեսակները, սահմանվել են դրանց իրականացման կարգերը:

«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ դրանց իրականացման համար, ապահովել դատահոգեբանական փորձաքննությունների իրականացման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված կարգավորումները»,- ասաց Թորոսյանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ ասաց, որ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեն առաջարկում է հրաժարվել խանգարման հիմքով մարդկանց մեկուսացումից, այդ թվում՝ հոսպիտալացումից. «Հասկանալով, որ Հայաստանն այս պահին այդ բարեփոխումներին ամբողջությամբ պատրաստ չէ, մենք պետք է կամք ցուցաբերենք նաեւ մասնագիտական հանրույթի հետ այդ քննարկումներն իրականացնելու, որպեսզի կարողանանք նաեւ ՀՀ պարտավորությունները լիարժեք իրականացնել»:

Արձագանքելով Բաթոյանին՝ Թորոսյանն ասաց, որ ոչ հոժարակամ բուժումն այն դեպքում է, երբ անձի վարքագիծը վտանգ է ներկայացնում իր եւ շրջապատող անձանց համար. «Դա կատարվում է դատարանի որոշմամբ: Դա բխում է հենց այդ անձի եւ հասարակության շահերից: Չեմ կարծում, որ այս կարգավորումը մեր երկրի անպատրաստությունից է բխում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ի՞նչ պետք է անել այն դեպքում, երբ անձը վնաս է հասցնում շրջապատին, ագրեսիվ է. «Մյուս մարդկանց դեպքում դատում ենք, տանում ՔԿՀ, իսկ եթե անձը ենթադրաբար անմեղսունակ է, այդ կարգավորումը չկա, մնում է՝ նրան թողնել անազատության մեջ ու ասել՝ ում ինչքան կարող ես վնաս հասցրո՞ւ»:

Հարցի վերաբերյալ կարծիք հայտնեց նաեւ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշեց, որ լինում են դեպքեր, երբ մարդն իր տանն ագրեսիվանում է, ընտանիքի անդամները խնդրում են իրեն տեղափոխել հոգեբուժարան, եւ այդտեղ հարցը պետք է լուծվի նաեւ ոստիկանության օգնությամբ:

Վարչապետը նկատեց, որ հոգեկան խնդիրներ ունենալը Հայաստանում շատ հաճախ դառնում է դատավճիռ, խաչ է քաշվում մարդու վրա. «Խորհրդային բռնաճնշումների շրջանում դա ամենալեգիտիմ ձեւն է եղել մարդուն հոգեբուժարանում մեկուսացնելու: Քանի որ այդ հիմնարկները փակ են, մենք, հանրությունն առանձնապես տեղեկություններ չունի, մենք չգիտենք՝ վերջին 30 տարում այնտեղ փոփոխություն եղել է, թե՝ ոչ»:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ նշեց, որ օրենսդրական փաթեթը բավականին խնդիրներ լուծում է, իսկ գործնականում խնդիրները շատ են։

«Անցած տարի ունեցել ենք 2 սպանություն, ծնողների սպանություն է իրականացվել որդու կողմից՝ հոգեկան հիվանդների կողմից։ Արդեն ունենք նրանց անմեղսունակ լինելու վերաբերյալ եզրակացություններ։ Մտահոգիչն այն է, որ երկուսն էլ հաշվառված հիվանդներ են եղել, երկուսն էլ կարճ ժամանակ առաջ են հոգեբուժական հիվանդանոցից ազատված եղել՝ «լավացում» ախտորոշմամբ։ Չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է հիվանդանոցից «լավացում» ախտորոշմամբ ազատվել ու օրերի ընթացքում մորը սպանել»,- նկատեց գլխավոր դատախազը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ հավելեց, որ Եվրոպայում չկա որեւէ երկիր, որտեղ ընդհանրապես վերացված է հարկադիր բուժման պրակտիկան, սակայն պետք է գործի դրվեն նաեւ այլ մեխանիզմներ՝ հարցը կարգավորելու համար:

Արսեն Թորոսյանն ասաց, որ հոգեբուժարանները հեռու են 5-աստղանի հյուրանոց լինելուց, բայց պայմանները շարունակաբար բարելավվում են:

Տպել
4569 դիտում

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է