ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Կեի Տոյամայի գլխավորած պատվիրակությանը (տեսանյութ)

30/01/2020 schedule20:08

Հունվարի 30-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Արևելյան ու Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության տնօրենի ավագ տեղակալ Կեի Տոյամայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում շնորհակալություն հայտնելով այցի համար՝ նախարարը նշել է, որ JICA-ի օժանդակությամբ էապես թարմացվել է Փրկարար ծառայության ավտոպարկը: Խոսելով ԱԻՆ կարիքներից՝ Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է ծանր տեխնիկայի ձեռքբերումը, որն անհրաժեշտ է քարաթափումների և սողանքների հետևանքները վերացնելու համար:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Արևելյան ու Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության տնօրենի ավագ տեղակալ Կեի Տոյաման շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արձանագրել, որ ճապոնական կողմի տրամադրած տեխնիկական օժանդակությունը ծառայում է իր նպատակին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին հնարավոր աջակցության ցուցաբերման, ինչպես նաև աղետի դեպքում Հայաստանին արտոնյալ պայմաններով վարկային միջոցների տրամադրման հնարավորությունները:

ՀՀ ԱԻՆ-ը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency - JICA) հետ համագործակցում է 2007 թվականից։ JICA-ի տեխնիկական աջակցությամբ ԱԻՆ-ում նախատեսվում է հիմնել հանրային իրազեկման կենտրոն, որի հիմնական նպատակն է բարձրացնել երկրի դիմակայունությունն աղետների նկատմամբ: Ընթացքի մեջ է ԱԻՆ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից համատեղ իրականացվող «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» եռամյա տեխնիկական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում ԱԻՆ-ում անցկացվել են դասընթաց-սեմինարներ, նախատեսված է նաև արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների և լրագրողների այցը Ճապոնիա: Ճապոնիայի հետ համագործակցության տարիների ընթացքում ՀՀ ԱԻՆ բազմաթիվ աշխատակիցներ գործուղվել են Ճապոնիա` վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով։

 

 

 

Տպել
1306 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին