Սոչիի ներդրումային տնտեսական ֆորումը կարող է չեղարկվել. Չինաստանից մեծ թվով հյուրեր էին սպասվում

Սոչիում սպասվող տնտեսական ֆորումը, որին ելույթ էր ունենալու ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հնարավոր է չեղարկեն՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այս մասին հայտնել է BBC-ի աղբյուրը՝ նշելով, որ ֆորումին մասնակցելու համար Չինաստանից մեծ պատվիրակութուն էր Սոչի ժամանելու :

«Սոչիում սպասվող ՌԴ ներդրումային ֆորումը, որը պետք է սկսվեր մոտ 10 օրից, չեղարկել են՝ կորոնավիրուսի ներթափանցումը Ռուսաստան կանխելու համար»,-նշել է ՌԴ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը:

Ֆորումի հնարավոր չեղարկման մասին տեղեկությունը հայտնել է նաեւ «Коммерсант» թերթը՝ կառավարական իր աղբյուրներին եւ դաշնային նախարարներից մեկի ներկայացուցչին հղում անելով:

Սոչիի ամենամյա ներդրումային տնտեսական ֆորումը նախատեսված է անցկացնել փետրվարի 12-ից 14-ը:

2 լրատվամիջոցների աղբյուրներն էլ հայտնել են, որ ուրբաթ եւ շաբաթ օրերին այս թեմայով մի շարք խորհրդակցություններ են սպասվում: Միաժամանակ, նրանք նաեւ ասել են, որ այս հարցի շուրջ վերջնական որոշում դեռեւս չկա:

«Ռոսկոնգրես» ֆոնդը, որը հանդիսանում է  Սոչիի ֆորումի  կազմակերպիչ, BBC-ի հետ զրույցում ոչ հաստատել, ոչ էլ հերքել է միջոցառումը չեղարկելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ ցանկացած որոշման դեպքում լրատվամիջոցներին տեղյակ կպահեն:

Սոչիում անցկացվող տնտեսական համաժողովներին սովորաբար պաշտոնյաների, շրջանների ղեկավարների եւ օտարերկրյա բիզնեսմենների առաջ ելույթ է ունենում Ռուսաստանի վարչապետը: Նորընտիր վարչապետ Միշուստինի համար սա լինելու էր առաջին մեծ միջոցառումն ու առաջին ելույթը (չհաշված Պետդումայում ելույթը՝ որպես վարչապետի թեկնածու):

Սոչիի ֆորումին բացի վարչապետից, ելույթ են ունենում ՌԴ կառավարության անդամները: Քանի որ հունվարի կեսերին կառավարության կազմը փոխվեց եւ նախարարների ու կառավարության մյուս անդամների պաշտոններում նշանակվեցին մի շարք նոր դեմքեր, նրանցից շատերի համար այդ ելույթը կարող էր իրենց անելիքները եւ ծրագրերը ներկայացնելու շատ լավ հնարավորություն լինել:

Այս տարի ֆորումի շրջանակներում բավական մեծ թվով հյուրեր են սպասվում Չինաստանից, ընդ որում՝ Չինաստանի տարբեր շրջաններից:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում կորոնովիրուսով վարակման դեպք դեռեւս չի գրանցվել, բայց Միշուստինի կառավարությունն արդեն զբաղվում է վիրուսի տարածման կանխարգելիչ հարցերով: Հունվարի 30-ին վարչապետը ստորագրել է որոշում՝ Ռուսաստանի եւ Չինաստանի սահմանային առանձին հատվածներում մարդկանց տեղաշարժը սահմանափակելու մասին, այդ թվում՝ խոսքը նաեւ երկաթուղային փոխադրումների մասին է, իսկ հունվարի 29-ին Միշուստինի որոշմամբ ստեղծվել էր օպերատիվ շտաբ՝ կորոնավիրուսի տարածումը ՌԴ տարածքում կանխարգելելու նպատակով: Շտաբը ղեկավարելու է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, որը վերահսկում է առողջապահության ոլորտը կառավարությունում:

Նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը սկսվեց դեկտեմբերի կեսերին, չինական Ուհան քաղաքում:  Այժմ վիրուսի տարածման դեպքեր կան բոլոր նահանգներում,  աշխարհի 16 այլ երկներում եւս: Չինաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 7711 դեպք է գրանցվել, մահացել է 170 մարդ:

Տպել
4159 դիտում

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան