Վանաձորի թատրոնի «Թանկարժեք դիակ» ներկայացումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել. գեղխորհուրդն արտահերթ նիստ կհրավիրի

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված «Թանկարժեք դիակ» ներկայացումը բազմաթիվ քննարկումների ու տարբեր կարծիքների է հանգեցրել հանդիսատեսի շրջանում: Սոցիալական ցանցերում օգտատերերը, մեկնաբանելով ներկայացումը, նշում են, որ այնտեղ հոգեւորականի, այս դեպքում՝ հայ քահանայի կերպարը, հավասարեցվել է զրոյի, եւ որ ներկայացումը դեմ է Հայ առաքելական եկեղեցու օրենքներին, քրիստոնեական արժեքներին, ու այն խաղալն առհասարակ անթույլատրելի էր: Օգտատերերից շատերը պահանջում էին նաեւ թատրոնի գեղարվեստական խորհրդի լուծարումը:

Սրան զուգահեռ կային նաեւ դրական մեկնաբանություններ, բայց առավել գերիշխողը քննադատությունն էր: Թատրոնի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ներկայացման շուրջ ստեղծված աղմուկը, ասաց, որ ներկայացման դեռ փակ դիտման ժամանակ է իր մոտ մտավախություն առաջացել, որ սա կարող է դժգոհության ալիք բարձրացնել. «Եվ ես չսխալվեցի: Թատրոնը, լինելով կյանքի հայելի, բացահայտում է բոլոր կողմերը, այն, ինչ կա հասարակության մեջ կամ չկա, բայց կարող է լինել, բեմից պետք է երեւա: Ներկայացման կերպարն իբրեւ հոգեւորական է հանդես գալիս, բայց իրականում հոգեւորական չէ, սովորական շորթիչ է, ով ներկայանում է հոգեւորականի հագուստով: Պրեմիերան երբ կայացավ, այդ ժամանակ էլ կարծիքներ հնչեցին, որ սա կարող է վիճելի լինել, քննարկեցինք ու եկանք նրան, որ որոշ փոփոխություններից հետո ներկայացումը կարելի է թողնել: Եվ հետո, թատրոնի դիմագիծը որոշում է թատրոնի գեղարվեստական խորհուրդը, ավելի լավ կլինի հիմնական մեկնաբանությունը գեղարվեստական ղեկավարը տա»,- ասաց տնօրենը:

Անդրադառնալով օգտատերերի քննարկումներին, ըստ որոնց՝ պահանջում են՝ անգամ գեղխորհուրդը լուծարել, Լուսինե Սահակյանն ասաց. «Գեղարվեստական խորհուրդը հավերժ գործող մարմին չէ, կարող է նաեւ ցրվել, իսկ ինչ վերաբերում է գեղարվեստական ղեկավարի՝ աշխատանքից հեռացման պահանջին, կարծում եմ՝ այս պահին քննարկման հարց չէ: Ունենք գեղարվեստական խորհրդի արձանագրություն, որ այս ներկայացումը կարող է դառնալ դրամարկղային ներկայացում: Ես կարող եմ միայն ասել, որ գիտակից հանդիսատեսի համար հասկանալի է, որ ներկայացվող կերպարը հոգեւորականի չէ…»:

ՀԺ-ն Լուսինե Սահակյանից՝ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, հետաքրքրվեց՝ սուբյեկտիվ կարծիքով քննադատությունները տեղի՞ն են, թե՞ ոչ:

«Գեղարվեստական խորհուրդն ընդունել է, իսկ թատրոնում գործող գեղարվեստական դիմագծի ամբողջացման մեջ գեղարվեստական խորհուրդը բարձրագույն մարմին է: Տնօրենը կարծիք չի հայտնել, ես ընդհանրացրել եմ կարծիքներն ու ներկայացմանը տվել գործունեության իրավունք»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ անձնական կարծիքի մասին կոնկրետ պատասխան չտալով:

Տնօրենն ասում է՝ ներկայացման պրեմիերայի օրը դահլիճը լեփ-լեցուն է եղել, 2-րդի ժամանակ, սակայն, արդյունքները գոհացուցիչ չեն եղել, ինչը, ըստ նրա, կապված է եղել սեզոնով: Հաջորդ ներկայացումը նախատեսված է փետրվարի 26-ին, չի բացառվում, սակայն, որ այն չկայանա. «Մենք սպասում ենք գեղղեկավարի որոշմանը կամ փոփոխությանը… չեմ կարող ասել՝ ներկայացումը կհանվի, թե ոչ»:

Ներկայացման ռեժիսոր Արամ Մխիթարյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալուց՝ պատճառաբանելով, թե սպասում է գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի ԱՄՆ-ից վերադառնալուն: Լուսինե Սահակյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ գեղարվեստական ղեկավարի վերադառնալուց հետո անմիջապես կհրավիրվի գեղարվեստական խորհրդի արտահերթ նիստ:

Տպել
5206 դիտում

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը