«Իմ քայլ»-ի պատգամավորները ՍԴ 7 անդամների վերաբերյալ նոր նախագիծ դրեցին շրջանառության մեջ

Խորհրդարանական իշխող «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորներ քիչ առաջ շրջանառության մեջ են դրել Սահմանադրական դատարանի նախագահի եւ 6 անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ նոր նախագիծը։ Այն հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում:

Նույնաբովանդակ նախագիծն այսօր պետք է քննարկվեր ԱԺ արտահերթ նիստում, սակայն նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը հետ էր կանչել այն՝ տեխնիկական խնդիրների պատճառով։

Շրջանառության մեջ դրված նոր նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի ՀՀ Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:

Շրջանառության մեջ դրված այս նախագիծը ստորագրել է 44 պատգամավոր՝ նախորդ նախագծի տակ ստորագրած 37-ի փոխարեն։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները նշանավորվեցին նոր Սահմանադրական դատարան ունենալու սահմանադրի տեսլականով: Մասնավորապես, Սահմանադրությունը նախատեսեց Սահմանադրական դատարանի կազմավորման լիովին նոր կարգ, այն է՝ Սահմանադրական դատարանի ինը դատավորներին պետք է ընտրի Ազգային Ժողովը՝ երեքին Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին՝ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Սակայն, հիմնավորման համաձայն, Սահմանադրության ընդունման պահին Սահմանադրական դատարանն արդեն հիմնականում կազմավորված էր․

«Փաստորեն, Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը  դեռեւս լիարժեքորեն կյանքի չի կոչվել: Սահմանադրական դատարանի ներսում եւ դրա շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ երաշխավորված ժողովրդավարության, ինքնիշխանության եւ իրավական պետության համար անհրաժեշտ եւ բավարար որակների ապահովման համար:

Սահմանադրական դատարանի ճգնաժամի առաջնային խնդիրը մինչեւ 2015 թվականի  փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի, անդամների եւ դրանից հետո ընտրված  եւ ընտրվելիք Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակների ակնհայտ տարբերությունն է, որի վերաբերյալ քննարկումները իրավական հանրույթում գնալով ավելի են թեժանում»:

Ինչպես նշված է հիմնավորման մեջ՝  Սահմանադրական դատարանի գործող կազմի պայմաններում առկա են պաշտոնավարման ժամկետների էական տարբերություններ․

«Մասնավորապես, մինչեւ Սահմանադրության 2005 թվականի փոփոխությունները նշանակված սահմանադրական դատարանի անդամները պաշտոնավարելու են մինչեւ 70 տարեկանը լրանալը (2 անդամ), մինչեւ 2015 թվականի փոփոխությունները նշանակվածները՝ մինչեւ 65 տարեկանը լրանալը (5 անդամ), իսկ դրանից հետո ընտրվածները 12 տարի ժամկետով: Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով նախատեսված կարգով դատավորների պաշտոնավարման ժամկետը սահմանվել է 12 տարի: Նման ժամկետային սահմանափակումը բնորոշ է եվրոպական բազմաթիվ երկրների: Պաշտոնավարման ժամկետի սահմանափակումն առանց վերընտրվելու հնարավորության առավել նպաստում է Սահմանադրական դատարանի դատավորների անկախության ամրապնդմանը` միեւնույն ժամանակ հնարավոր դարձնելով սերնդափոխություն եւ գաղափարական փոփոխություններ: Եթե սովորական դատարաններում, բացառությամբ բարձրագույն ատյանների, դատավորների պաշտոնավարումը մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալն անկախության եւ անփոփոխելիության կարեւորագույն բաղադրիչներից է, ապա բարձրագույն դատարաններում պաշտոնավարող դատավորների փոփոխությունը կարող է էապես նպաստել արդարադատության արդյունավետությանը, ինչպես նաեւ ավելի ցածր ատյանների դատավորների համար ստեղծում է առաջխաղացման լրջագույն հեռանկարներ՝ խթանելով այդ դատավորների միջեւ առողջ մրցակցությունը: Ընդ որում, նորընտիր մի շարք դատավորներ ըստ էության իրենց պաշտոնավարման ընթացքում հնարավորություն չեն կարող ունենալ նաեւ սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու լինելու, ընտրվելու գործող Սահմանադրությամբ սահմանված հնարավորությունից:

Բացի այդ, մինչեւ Սահմանադրության 2015 թվականի  փոփոխությունները սահմանադրական դատարանը կազմված էր ինն անդամից, որից չորս անդամին նշանակում էր Հանրապետության նախագահը, իսկ հինգին՝ Ազգային ժողովը՝ Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ: Սահմանադրության 2015 թվականի  փոփոխություններով փոխվեցին ոչ միայն սահմանադրական դատարանի դատավորների, այլեւ սահմանադրական դատարանի նախագահի ընտրության կարգը:

Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սահմանադրության 2015 թվականի  փոփոխություններից 5 տարի անց Սահմանադրական դատարանի կազմից միայն 2 դատավոր է ընտրվել Սահմանադրության 2015 թվականի  փոփոխություններով սահմանված ընթացակարգին համապատասխան, ինչը նշանակում է որ նոր մոդելի սահմանադրական դատարանի կազմը ձեւավորված է ընդամենը մոտ 20 տոկոսով:

Հաջորդ խնդիրը հասարակության կողմից սահմանադրական դատարանի՝ որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի նկատմամբ վստահության ցածր մակարդակն է:  Ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը  վստահության վերականգնման եւ որպես անաչառ դատարան հասարակության մեջ ընկալվելու խնդիր ունի, ինչով պայմանավորված է նաեւ սույն փոփոխությունների հրամայականը»,- նշված է շրջանառության մեջ դրված նոր նախագծի հիմնավորման մեջ:

Տպել
6151 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ