Դուք պատգամավոր եք, որից Սահմանադրական դատարանը լիազորություն է խլել, ու դուք ձայն չեք հանել. Սուրեն Գրիգորյան

Հասկանո՞ւմ եք, որ մի Ազգային ժողովի պատգամավոր եք, որից Սահմանադրական դատարանը լիազորություն է խլել, ու դուք ձայն չեք հանել: Այսպես սկսեց իր ելույթը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այսօրվա նիստի ժամանակ:

Նրա պնդմամբ՝ երբ իրենք դիմում էին ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու դիմումով, կային տարբեր կարծիքներ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ասում էր. «Բովանդակային կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց մենք հարգում ենք ձեր՝ կասկած ունենալու իրավունքը»: «Բարգավաճ Հայաստանը» ասում էր. «Դուք ժամկետ եք խախտում դիմումով, դրա համար մենք չենք կարող սրան կողմ քվեարկել»:

«ՍԴ-ն ասել է՝ դուք կասկած ունենալու իրավունք չունեք, մինչեւ մենք մեր մոտ մի հատ չքննենք, ասենք, որ մեր դատավորներից մեկը վատ բան է արել, նոր դրանից հետո դուք կարող եք հարցնել՝ իսկ կարո՞ղ է նենց վատ բան է արել, որ պետք է լիազորությունները դադարեցվի»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ այս ֆոնին դեռ որոշ պատգամավորներ խոսում են ՍԴ-ի, Սահմանադրական մարմինների փոխզսպման մեխանիզմների մասին:

«Մի հատ փոխզսպման մեխանիզմ ունեիք սահմանադրական օրենքներով, ձեռներիցդ խլեցին, ու դուք դրա մասին ձայն չեք հանում, բայց այդ լիազորությունը խլած մարմնի անկախության եւ փոխզսպման մասին եք խոսում»,- նշեց պատգամավորը:

«Երբ սահմանադրական իրավունքի մագիստրոսի աստիճան ունեցող անձը (նկատի ունի Էդմոն Մարուքյանին,-հեղ.) ասում է՝ բայց Առաջին ատյանի դատարաններին չեն վստահում, ՍԴ-ի հետ է համեմատում, դա մանիպուլյացիա է, դա բոլորը գիտեն, որ ՍԴ-ի ռեյտինգը միշտ այլ հավասար պայմաններում ավելի բարձր է լինելու, քան սովորական դատարաններինը, որովհետեւ ժողովուրդն առնչվում է սովորական դատարանների հետ, եւ շատ ժամանակ չի զգում, թե ինչ կարեւոր դեր կարող է ունենալ իր առօրյա կյանքում»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով՝ երբ խոսվում է այն մասին, որ պետք է օրենք կարդալ, պետք չէ ասել, որ ՍԴ դատավորի պաշտոնում պաշտոնավարելը բնական իրավունք է, որովհետեւ դա առաջին կուրսի ուսանողի մոտ անգամ ծիծաղ կառաջացնի:

Տպել
3181 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին