Բարի գալուստ բանկային նոր մշակույթ

07/02/2020 schedule15:04

IDBank-ը Հյուսիսային 6 հասցեում բացել է իր ֆլագմանյան գրասենյակը, որն իր տեսակի մեջ միակն է տարածաշրջանում այստեղ մեկտեղված են մի շարք ծառայություններ, որոնք հաճախորդները հաճախ ստիպված են լինում փնտրել տարբեր վայրերում։

Երևանի սրտում գտնվող գրասենյակում այսուհետ կարելի է կատարել բանկային գործառնություններ, օգտվել Privilege banking-ի ծառայություններից, ստանալ իրավաբանական անձանց մատուցվող ծառայություններ հատուկ առանձնացված սրահում, CoffeeShop Company-ի Espress It սրճարանում վայելել իսկական սուրճ կամ համտեսել համեղ ուտեստներ, իսկ անհրաժեշտության դեպքում աշխատել  coworking-ում։

«Մենք ստեղծում ենք բանկային նոր մշակույթ. սա է մեր այսօրվա միջոցառման խորհուրդը։ IDBank-ի նոր՝ «Կենտրոն» մասնաճյուղի տարածքում փորձել ենք միավորել այն ամենն, ինչ անհրաժեշտ է մեր հաճախորդներին։ Հենց դա է մեր պատկերացմամբ ենթադրում ժամանակակից բանկինգը՝  հաճախորդին տրամադրել սպասարկման, գործունեության, ժամանցի լավագույն պայմանները։ Այդ ամենն իրագործել ենք մեր գործընկերների հետ և կրկին համատեղ պատրաստվում ենք էլ ավելի կատարելագործել այս կենտրոնում առաջարկվող ծառայությունները»,- նշել է Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

«Մենք ստեղծել ենք հաճախորդամետ ոճ, հայեցակարգ, որը խորհրդանշում է բանկային նոր մշակույթը՝ ամեն ինչ հաճախորդի շուրջ և հաճախորդի համար։ Պարզ է, որ միայն բանկային ծառայությունները չեն բավարարում ժամանակակից մարդու պահանջներին․ այդ է պատճառը, որ մենք գործընկերների հետ ստեղծել ենք ժամանակակից կյանքի ռիթմին ու պահանջներին համապատասխան մի կենտրոն, որում մեր հաճախորդները ծախսելով նվազագույն ժամանակ՝ կստանան առավելագույն ծառայություններ՝ օրինակ կարող են օգտվել բանկային ծառայություններից՝ միաժամանակ սրճարանում կազմակերպելով իրենց ընդմիջումը, կամ աշխատել idworking—ում և օգտվել մյուս գործընկերների ծառայություններից առանց ժամանակ վատնելու խցանումների վրա։ Մի խոսքով մենք ստեղծում ենք էկո համակարգ, որը թույլ կտա մեր հաճախորդներին օգտվել տարբեր ծառայություններից հեշտ, արագ ու արդյունավետ։ Հենց դրանով է այս կենտրոնը եզակի իր տեսակի մեջ։ Ի դեպ, ստացվել է ավելի լավ, քան մենք սպասում էինք, և այն փաստը, որ նման կենտրոն չկա ամբողջ տարածաշրջանում, մեզ ավելի է ուրախացնում»,- իր խոսքում նշում է Բանկի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը։

Առաջին հարկում գործող նորարար, ժամանակակից դիզայնով մասնաճյուղն աշխատում է 9։15-ից 22։00-ը՝ դրանով իսկ բավարարելով շատ հաճախորդների պահանջը։ Այստեղ՝ մասնաճյուղին կից, Բանկի գործընկերները տրամադրում են հավելյալ ծառայություններ՝ CofeeShop Company-ի Espress It սրճարանում հաճախորդները կարող են համատեղել հաճելին օգտակարի հետ։ Շենքի -1 հարկում գործելու է coworking, որտեղ բացի յուրահատուկ դիզայնից և հաճելի մթնոլորտից ստեղծված են բոլոր պայմանները արդյունավետ աշխատանքի համար։ Հյուսիսային 6-ի «Կենտրոն» մասնաճյուղում առանձնացված սրահներում կսպասարկվեն նաև իրավաբանական անձիք ու Privilege Banking-ի հաճախորդները։

Արտոնյալ ծառայությունների բաժնից՝ Privilege banking-ից, ի դեպ, այսուհետ կարող են օգտվել այն հաճախորդները, ովքեր ձեռք կբերեն հայաստանյան շուկայի համար նոր՝ Visa Signature քարտը, որի շնորհանդեսը ևս իրականացվեց բացման արարողության շրջանակում՝ Visa միջազգային համակարգի Կովկասի տարածաշրջանի ղեկավար Քրիստինա Դորոսի մասնակցությամբ։

IDBank-ի «Կենտրոն» մասնաճյուղը կաշխատի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09։15-22։00, շաբաթ օրը՝ 10։00-ից 16։00, idworking-ը կաշխատի ամեն օր ժամը 10։00-2։00-ն, իսկ Espess It սրճարանը շուտով պատրաստ կլինի ընդունել իր հաճախորդներին շուրջօրյա։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Տպել
1920 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը