10 փաստ «Օսկարի» նոմինացված «Իռլանդացին» ֆիլմի մասին, որ պետք է իմանալ

Միջազգային մամուլում շաբաթներ շարունակ տեւող «Օսկարի» մասին թեժ քննարկումները շուտով կմոտենան տրամաբանական ավարտին: Փետրվարի 9-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում հայտնի կդառնան բոլոր հաղթողները: Մինչեւ այդ լրատվամիջոցները շարունակում են ներկայացնել թեկծանուների վերաբերյալ բոլոր հնարավոր տեղեկությունները: Հեղինակավոր The Hollywood Reporter պարբերականը, օրինակ, 10 կարեւոր փաստ է առանձնացրել գլխավոր ֆավորիտներից մեկի՝ Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմի մասին:

1.Կինոնկարի գաղափարը եղել է դեռեւս 2007 թվականից: Սկզբում հեղինակները դժվարացել են ֆինանսավորում գտնել: Հետո Սկորսեզեն ու Ռոբերտ դե Նիրոն, որը ֆիլմում հանդես գալուց բացի՝ նաեւ դրա պրոդյուսերներից է, չեն կարողացել հարմարեցնել իրենց գրաֆիկը: Ի վերջո նախագիծը ներկայացվել է ֆիլմեր ու սերիալներ արտադրող «Նեթֆլիքս» ընկերությանը, որը համաձայնել է ֆինանսավորել: 10 ամիս անց սկսվել են աշխատանքները:

2.Հատուկ տեխնոլոգիաներ են կիրառվել, որպեսզի Ռոբերտ դե Նիրոն, Ալ Պաչինոն եւ Ջո Պեշին ավելի երիտասարդ երեւան:

3.«Իռլանդացին» ֆիլմն առաջին նախագիծն է, որում Ալ Պաչինոն ու Մարտի Սկորսեզեն համագործակցում են: Պաչինոն պատմել է, որ տարիներ առաջ եղել է հավանականություն, որ իրենք միասին աշխատեն, սակայն այդպես էլ կյանքի չի կոչվել:

4.Սկոսեզեի համար, որն 9 տարի ֆինանսավորում է փնտրել, շատ կարեւոր է եղել է ստեղծագործական ազատություն ունենալը, եւ, ինչպես նա նշել է, «Նեթֆլիքսը» տվել է իրեն այդ ազատությունը:

5.Պեշիի համար սա գրեթե 10 տարվա մեջ առաջին դերն է եղել ֆիլմում: Այսպես ասած, ոչ պաշտոնապես կարիերան ավարտելուց հետո նա մեծ դժվարությամբ համաձայնել է խաղալ «Իռլանդացին» ֆիլմում: Համոզելու աշխատանքները հիմնականում իր վրա է վերցրել Դե Նիրոն, եւ ի վերջո նրա մոտ ստացվել է:

6.Ստեղծագործական անձնակազմի անդամներն ընդգծում են, որ շատ մեծ ջանքերի գնով են կարողացել իրականացնել նախագիծը, եւ նույնիսկ պահեր են եղել, երբ մտածել են, որ չի ստացվի: Գլխավոր դժվարությունները կապված են եղել ֆինանսավորման եւ երիտասարդացնող տեխնոլոգիայի հետ, մանավանդ, որ, ինչպես նրանք են նշում, այդ տեխնոլոգիան համեմատաբար նոր կոնցեպտ է:

7.2019թ. նոյեմբերին՝ ֆիլմի հեռարձակման առաջին շաբաթվա ընթացքում, այն «Նեթֆլիքսով» 26մլն-ից ավելի դիտում է ունեցել: Դա ողջ աշխարհում «Նեթֆլիքսի» օգտատերերի 16%-ն է: Սկոսեզեն շատ ուրախ է եղել այս ցուցանիշի համար:

8.Ֆիլմը տեւում է 3.5 ժամ, ու թեեւ եղել են մարդիկ, որ համարել են, որ դա շատ երկար է, ստեղծագործական անձնակազմի անդամները պնդել են, որ դա անհրաժեշտ է:

9.Հագուստների դիզայներներն ասել են, որ հերոսներն ավելի պարզ հագուստ են կրում, քան գանգստերները սովորաբար կրում են: Դա եղել է ռեժիսորի առաջադրանքը:

10.Սկորսեզեին խիստ քննադատել են նրա համար, որ իր երկար ֆիլմում կանանց կերպարների համար որ մի իմաստալից երկխոսություն կամ զարգացում չկա: Աննա Փեգին, որը փոքրիկ դեր է ստացել, ընդգծել է, որ դա ամենեւին էլ կարեւոր չէ եւ անձամբ ինքը շատ ուրախ է, որ այդ նախագծի մասն է կազմում ու այդպիսի աստղերի հետ է աշխատել: Նաեւ ասել է, որ այս պարագայում կանանց համար նման պայքարի անհրաժեշտություն չկա:

92-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունում «Իռլանդացին» ներկայացված է 10 անվանակարգերում: Դրանց թվում է՝ «Լավագույն սցենար» անվանակարգը: Ինչպես հայտնի է, սցենարի հեղինակը ծագումով հայ Ստիվեն Զաիլյանն է:

Տպել
4980 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)