Մեր նպատակն այն է, որ ընդհանրապես չունենանք ինքնասպանություններ․ եթե ձեւը գիտեք, ասեք․ Արտակ Դավթյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի այսօրվա հյուրը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ավելի քան 3 ժամ տեւած նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ վերջին շրջանում բանակում 4 զոհերի դեպքերին: Դիտարկմանը, որ իրավապաշտպանները քննադատություններ են հնչեցնում, նշում, որ այս առումով ԶՈՒ-երում դրական տեղաշարժ չկա, ԳՇ պետը պատասխանեց․

«Իրավապաշտպանները կամ ցանկացած քննադատող դասակի հրամանատարի մակարդակով եթե մեկը ծառայեր, այդպես չէր ասի, նույն իրավապաշտպանները թող աջակցեն կամ գան, տեսնենք`ոնց են անելու. ամեն օր ունենք կամրջից ընկած, շմոլից խեղդված, հասարակությունն է այդպես»,- ասաց նա՝ հավելելով, որ այլ երկրներ, որոնք ունեն հզոր բանակներ, ինքնասպանությունների դեպքեր գրանցվում են։

Միեւնույն ժամանակ, Դավթյանը պարզաբանեց, որ սրանով, իհարկե, չեն արդարացնում իրավիճակը, կան բացթողումներ, սակայն իրենք տեսնում են խնդիրները ու շատ լավ գիտակցում․

«Վարչապետը հայտարարեց, որ անցած տարի ամենաքիչ զոհերը եղան, աղմուկ բարձրացավ, ի՞նչ անենք, ասենք` շա՞տ է, հանգստանա՞ք։ Մեր նպատակն այն է, որ ընդհանրապես չունենանք ինքնասպանություններ․․․ եթե ձեւը գիտեք՝ ասեք: Ի՞նչ եք առաջարկում` հիմա էլ բանակում տեղի ունեցող ինքնասպանություններն ասենք հակառակորդի կողմի՞ց է եղել։ Ի դեպ, 2018-ին եւ 2019–ին ինքնասպանությունների թիվը նույնն է մնացել»,–ասաց Դավթյանը։

Նա նշեց, որ բոլոր դժբախտ դեպքերի հետ կապված էլ քննություն է գնում, ավելին`բանակում տեղի ունեցող որեւէ դեպք չի կոծկվում։ Դավթյանի պնդմամբ՝ Հայաստանի եւ Արցախի բանակում հնարավոր չէ` լինեն մահվան դեպքեր, որոնց մասին չհայտարարվի։

Իսկ ահա ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առնչությամբ զորացրված սպաների անունները չեն հայտնում, քանի որ նրանք ոչ թե քրեական պատասխանատվության են ենթարկվել, այլ կարգապահական տույժի: 

Հիշեցնենք, հունվարի 30-ին ՊԲ N զորամասում Վահրամ Ավագյանի մահվան կապակցությամբ ծառայողական քննություն է անցկացվել, որի ընթացքում որոշվել է մի շարք ավագ սպաների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին եւ դիվիզիոնի հրամանատարին զորացրել զինված ուժերի շարքերից:

«Ասենք՝ նշեցինք անուններ ու ասացին` Պողոսը կամ Դավթյանն է զորացրվել, ի՞նչ է փոխվելու։ Բացի այդ, չէ՞ որ նրանք ընտանիքներ ունեն եւ որոշ ժամանակ անց եթե որոշեն դատարանով վիճարկել ու վերականգնել ծառայությունը, ի՞նչ է լինելու»,- ի պատասխան լրագրողի հարցի՝ ասաց Դավթյանը, եւ պնդմանը, թե անուններ ինչու չեն տալիս, որպեսզի հանրության համար էլ ամեն ինչ պարզ լինի, ԳՇ պետն այսպես արձագանքեց․ «Լավ ենք անում»։

Տպել
1617 դիտում

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը