Երևան
12 °C
Փետրվարի 6-ին Բաքվում կայացել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստը, որը մամուլի համար եղել է դռնփակ:
Նիստին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը, Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին, Ուզբեկստանի արտգործնախարար Աբդուլազիզ Քամիլովը եւ Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեեւը։
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Բաքու այցի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովի եւ Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեեւի հետ։
Չավուշօղլուն հանդիպել է նաեւ Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Վերջինս Չվուշօղլուին շնորհել է «Dostluq» («Ազգերի ընկերություն») շքանշանը՝ նշելով, որ ԱԳ նախարարը Թուրքիայի գրանցած հաջողությունների մեջ մեծ ներդրում ունի եւ ադրբեջանական ժոովրդի վաղեմի ընկերն է:
Թուրքիայի եւ Ադրբեջանի հնամենի բարեկամության եւ Ցեղասպանության ճանաչման, Ղարաբաղի հակամարտության հարցում նրանց ունեցած միանման կարծիքների, իրարա աջակցելու մասին վաղուց է հայտնի: Այդ մասին Ալիեւի հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ հիշեցրել է Չավուշօղլուն, նշել, որ իրենք շարունակելու են պաշտպանել Ադրբեջանի շահերը միջազգային ամենատարբեր հարթակներում եւ իր ստացած շքանշանը միայն դրա վկայությունն է:
Նաեւ հավելել է, որ նույնն են տեսնում Բաքվի կողմից, ինչը գնահատում են.«Ինչպես ասում էր Հեյդար Ալիեւը, մենք 2 պետություն ենք, բայց 1 ազգ: Անկախ նրանից, ես որտեղ եւ ինչ պաշտոնում կլինեմ, մինչեւ կյանքիս վերջ շարունակելու եմ պաշտպանել Ադրբեջանի շահերը»,-ասել է նա:
Մեւլութ Չավուշօղլուի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ, բացի փոխադարձ գովեստի խոսքերից, այլ հարցերից էլ է խոսվել:
Մասնավորապես, հունվարի վերջին ԵԽԽՎ ընդունած բանաձեւի մասին՝ «Ադրբեջանում քաղբանտարկյալների հայտարարությունների գործով»։ Հիշեցնենք, դրանում ասվում է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը «համակարգային բնույթ» է կրում ու այն պետք է մեկընդմիշտ լուծել։
Ալիեւը հայտարարել է, որ Եվրախորհուրդը դեգրադացվում է, եւ Ադրբեջանը չի կատարելու այս կազմակերպության պահանջները:
«Ադրբեջանի առնչությամբ ընդունված վերջին բանաձևը (ԵԽԽՎ) մեզ համար թղթի կտոր է ըբնդամենը, մի կտոր թղթի արժեք ունի։ Մենք չենք ընդունում այնտեղ հնչած հորինված մեղադրանքներից ոչ մեկը եւ չենք կատարելու մեզ ներկայացված ոչ մի պահանջ: Այդ կազմակերպությունը կորցնում է իր հեղինակությունը, այն ի վիճակի չէ որևէ ազդեցություն թողնել աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա։ Կազմակերպության հեղինակազրկման գլխավոր պատճառը կառույցի ներսում տիրող երկերեսանիությունն է, երկակի ստանդարտներն ու անարդարությունը», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Նշենք, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը կտրականապես հերքել է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ կան, դեմ է եղել բանաձեւի ընդունմանը, իսկ Թուրքիայի ներկայացուցիչները, ինչպես եւ ենթադրվում էր, աջակցել են նրանց:
«Ադրբեջանը փորձում են միայն սեւ գույներով ներկայացնել եւ հիմնվելով անհիմն, շինծու տվյալների վրա, զեկույցներ են հրապարակում, բանաձեւեր ընդունում այս էլ որերորդ անգամ։ Ասում են՝ իբր Ադրբեջանում քաղբանտարկյալներ կան, իբր Ադրբեջանում խոչընդոտում են ժողովրդավարական գործընթացներին: Սուտ է, Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, մենք դա գիտենք, եւ դա բավարար է»,-ասել է Իլհամ Ալիեւը Չավուշօղլուի հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու կառույցները չափազանց ցածր են գնահատում Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության մակարդակը։ Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցող Թորխիլդուր Սուննա Էվարդոտիրն այս տարի էլ է անդրադարձել խնդրին, բարձրաձայնել արդեն քանիցս: Սակայն պաշտոնական Ադրբեջանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համառորեն հերքում է քաղբանտարկյալների առկայությունը երկրում։
Միջազգային կազմակերպությունների զեկույցների համաձայն, Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը վերջին տվյալներով կազմում է 120–136 մարդ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎարչապետի որոշմամբ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի
Ինչպե՞ս անվանել մեկին, ով ցանկանում է իշխանության գալ մի երկրում, որը կլինի կայսրության ծայրագավառ. Չախոյան
Արցախի ԱԺ աղբակույտահատվածը և նախկին տխրահռչակները պահանջեցին՝ «բացարձակ անկախություն և միայն ռուս». Սաֆարյան
Քոչարյանը Սերժ Սարգսյանին տվել է իշխանություն, որի տակ ռումբ է եղել, նա էլ «քցել է» Քոչարյանին. տեսանյութ
Աշխարհի տարբեր անկյուններից կարդինալները ժամանել են Վատիկան. նրանք կընտրեն Հռոմի նոր պապին
Մարսելը, որպես քաղաք, ինչ-որ չափով հայություն է իր մեջ կրում. քաղաքապետ Բենուա Պայանը՝ ՀՀ նախագահին. տեսանյութ
Գագիկ Սուրենյանը Երևանից տեսանյութ է հրապարակել
Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել. կայացել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան»-ի խորհրդի նիստը
Նիդերլանդներում հարձակվել են Լեհաստանի վարչապետի վրա. տեսանյութ
ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են․ ի՞նչ վտանգներ կան, ի՞նչ անել
Վեդիի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա. ինչ են քննարկել նախագահները հեռախոսազրույցի ընթացքում
Փարաքարում ավտոմեքենա է այրվել
Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ընթացքը
Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նոր նշանակում Առողջապահության նախարարությունում
Հաստատվել է Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի կազմը. լուսանկար
ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին. ինչպես մասնակցել. տեսանյութ
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չի հերքել իր ղեկավարի՝ գործակալի մասին գնահատականս. Սիմոնյանն ասել է՝ ինչու
Որպես անհետ կորած որոնվում է Արուսյակ Ավետիսյանը
Երևանի և Մարսելի միջև եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր է ստորագրվել
Սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել
Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան, բարձր գնահատել կապերը խորացնելու՝ Բենուա Պայանի ջանքերը
Կարևորվել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը և խորացումը. ԲՏԱ նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին
Մհեր Գրիգորյանն ու Վասիլիս Մարագոսը Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել
Կառավարությունը վճռական է շարունակել բարեփոխումների գործընթացը. ՄԱԿ-ում քննարկվել է ՀՀ ազգային զեկույցը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրը
Մահացել է ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 30 հարց է ընդգրկված
Քոչարյանը՝ գործակալ. ինչո՞ւ չի դիմում դատարան. Վահագն Ալեքսանյանը ձայնագրություն է վերահրապարակել
Հանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետ
«Եվրատեսիլ 2025»-ի ՀՀ պատվիրակությունը մեկնել է Բազել. երբ տեղի կունենան Պարգի առաջին բեմական փորձը
Ընդդիմության քաղաքական սնանկության մասին. խոսել վարչապետի հրաժարականի մասին և խոստովանել՝ հիմքեր չկան. Չախոյան
Հայաստանը կարևորում է Լիխտենշտայնի հետ համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյանը՝ Բրիգիտտե Հաասին
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 5-ին
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ նաև կարկուտ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT