Բողոքի ակցիա Մալաթիա-Սեբաստիայում. բնակիչները պնդում են, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհն անհարմար ու վտանգավոր է

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավարևմտյան թաղամասում բնակիչները բողոքի ցույց են անցկացնում: Նրանք պայքարում են «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «անխելք ու անիմաստ նախագծի» դեմ՝ նշելով, որ ավտոճանապարհի՝ այս հատվածով ու այս նախագծով անցնելու դեպքում երեխաները խաղալու տեղ չեն ունենալու, ծերերը՝ նստել հանգստանալու, շտապօգնությունը, հրշեջները՝ մտնել-դուրս գալու: Կառուցվելու է բարձր պատ, որի արդյունքում առաջինից երրորդ հարկերի բնակիչները զրկված են լինելու արևի լույսից:

Այսօր, ինչպես նախատեսված է նախագծով, շինարարները պատրաստվում են ապամոնտաժել ավտոտնակները. դրանց մի մասի տեղում ծրագրված է կառուցել կանաչ պուրակ, սակայն բնակիչներն անվստահություն են հայտնում, որ քանդված կմնա, չի լինի պուրակ:

Նրանք պահանջում են, որ նախատեսվի իրենց՝ ճանապարհը հատելու մուտքերի անվտանգությունը: «Մենք ավտոտնակի պահանջ չենք դնում, մենք դնում ենք մեր թաղամասի հարմարավետության հարցը: Թող այս հարցը լուծեն, նոր քանդեն: Մենք դեմ ենք, որ մեր թաղամասի ելքային ճանապարհը դառնա մեկը. հիմա ունենք երեք մուտք, երեք՝ ելք: Հետո մեզ տալու են չորս մուտք, մեկ՝ ելք: Առավոտյան այդ ելքից անցնել հնարավոր չի լինելու»,- ասացին ցուցարարները:

Մի պահ կրքերը թեժացան. բնակիչներից մեկն ավտոտնակից չէր հեռացրել իր մեքենան, ոստիկանների միջամտությունից հետո մեքենան դուրս բերվեց տարածքից: Ոստիկանները ժամանակ տրամադրեցին՝ բոլոր մեքենաների դուրս բերման համար: Ավտոտնակների նախկին տերերը ժամանակ էին խնդրում, որ իրենք հնարավորություն ունենան ապամոնտաժել և հեռացնել իրենց նախկին տնակների դարպասները:

Բնակիչներից մեկն էլ նշեց, որ ավտոտնակի տարածքն օգտագործել է՝ որպես արհեստանոց: Նրա խոսքով՝ իրեն խաբել են, ինքն ստորագրել է պայմանագիր, որով քաղաքապետարանից ստացել է փոխհատուցում ավտոտնակի համար, սակայն չեն իմացել, որ կարող էին փոխհատուցում ստանալ՝ որպես արհեստանոցի: «Մինչև էս հարցը չլուծվի, սա չի քանդվելու»,- ասաց նա:

Ցույցը շարունակվում է, տեղում են տասնյակ ոստիկաններ, ցուցարարների հետ բանակցում են շինարարները:

Տպել
3594 դիտում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ