Թափանցիկ ընտրակեղծիքներ. Ադրբեջանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացան խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Դեռեւս նախնական արդյունքներով, ինչպես եւ սպասվում էր, հաղթանակ է տարել իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցությունը: Այն ստացել է 72 մանդատ: 3 մանդատ բաժին է հասել «Քաղաքացիական համաձայնություն» կուսակցությանը, եւս վեց կուսակցություն ստացել են մեկական մանդատ: Մնացած 44 մանդատները ստացել են անկախ (ավելի ճիշտ՝ անկուսակցական) թեկնածուները: Ընդ որում, գրանցվել են դեպքեր, երբ «անկախ» պատգամավորը հաղթել է իշխանականին: Այդպես է եղել, օրինակ, 23-րդ ընտրական շրջանից, որտեղ առաջադրվել էր նաեւ հայերիս Միլանից հայտնի «բլոգեր» Աթա Աբդուլաեւը: «Ցավոք», նրան չէր հաջողվել ստանալ անհրաժեշտ քանակի ձայներ, եւ պատգամավոր էր վերընտրվել «անկախ» թեկնածու Զիյադ Սամեդզադեն: Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի ղեկավար Թուրալ Գյանջալիեւը նույնպես ընտրվել է պատգամավոր՝ ստանալով 1596 ձայն (56,7%):

Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 47.8%-ը: Թեկնածուների քանակը 1314 հոգի էր, այսինքն՝ յուրաքանչյուր մանդատի համար «պայքարում էր» 10-11 հոգի: Դա թեկնածուների ռեկորդային քանակ էր Ադրբեջանի համար: Սակայն այս ընտրությունները հիշարժան են դարձել ոչ միայն դրա պատճառով: Ռեկորդային կարելի է համարել նաեւ գրանցված ընտրակեղծիքների ծավալը:

Այս առումով հատկանշական է, որ ընտրությունների նախնական արդյունքները եւ մասնակցության տոկոսը հրապարակվեցին հաջորդ օրվա վաղ առավոտյան, մինչդեռ երեկոյան 9:30 ԿԸՀ-ն մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում պետք է հայտներ առնվազն մասնակցության մասին: Ընդ որում, առավոտյան ԿԸՀ-ն հայտարարել է 118 ընտրական շրջանների արդյունքները: Մնացած 7 շրջաններինը հայտարարվել են ավելի ուշ: Միեւնույն ժամանակ ավանդական մամուլի ասուլիսը հետաձգել էր նաեւ իշխող կուսակցությունը:

Այս հետաձգումները, թերեւս, պայմանավորված էին նրանով, որ դեռեւս որոշված չէր, թե որքան պետք է լինի քվեարկությանը մասնակցած քաղաքացիների հայտարարված թիվը: Դա էլ իր հերթին պայմանավորված էր իշխող կուսակցության թեկնածուների հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակի ապահովմամբ:

Այս ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք էր կատարվել դեռեւս մինչեւ ընտրությունները: Թեկնածուների առաջադրման եւ գրանցման փուլում, ինչպես նաեւ քարոզարշավի ընթացքում ճնշումներ էին գործադրվում թեկնածուների եւ նրանց մտերիմների վրա, օգտագործվում էր վարչական ռեսուրսը, այդ թվում՝ դպրոցների աշխատակիցները, խոչընդոտներ էին ստեղծվում լրագրողների աշխատանքի համար: Թեկնածուների նկատմամբ ճնշումներ են եղել նաեւ քարոզարշավի ընթացքում, ինչի հետեւանքով 300-ից ավելի գրանցված թեկնածուներ հրաժարվել են մասնակցել ընտրություններին:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում գրանցված նորություններից է նաեւ ընտրողների հակակրանքը թեկնածուների նկատմամբ: Մի քանի բնակավայրերում տեղի բնակչությունը իշխանամետ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում բառի բուն իմաստով արտաքսել է թեկնածուներին բնակավայրից, ապա համապատասխան տեսանյութերով կիսվել սոցցանցերում:

Բազմաթիվ տեսանյութեր կան արդեն ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին: Մի շարք ընտրատեղամասերում գրանցվել են քվեախցիկներում երկու կամ ավելի անձով քվեարկելու դեպքեր, կրկնաքվեարկություններ, լցոնումներ եւ «կարուսելներ»: Որոշ ընտրատեղամասերում քվեատուփերն առավոտվանից լիքն են եղել:

Ձայների հաշվարկի ընթացքում եւս արձանագրվել են մեծ թվով խախտումներ. քվեատուփերը բացելու ընթացքում հանձնաժողովի անդամները առկա քվեաթերթիկներին են խառնել նախօրոք պատրաստվածները, խոչընդոտել են լրագրողների եւ դիտորդների աշխատանքը, սպառնացել են ոստիկանություն կանչել, ինչպես նաեւ ազատել աշխատանքից, որոշ դեպքերում՝ ծեծել: Հաշվարկի ընթացքում սպանվել է (պաշտոնական տվյալներով՝ հանկարծամահ է եղել) ոչ իշխանական թեկնածուի վստահված անձ։ Մեկ այլ թեկնածուի վստահված անձ մահացել է հաշվարկից հետո տուն վերադառնալիս՝ շենքի աստիճաններին: Ընտրություններից հետո՝ հաշվարկի ընթացքում, զանգվածային բախումներ են տեղի ունեցել Սալյանի շրջանի Խընդըրլը գյուղում տեղի բնակիչների եւ նախօրեին բերված ոստիկանության արագ արձագանքման ուժերի միջեւ:

Բացի Ադրբեջանի ողջ տարածքով գրանցված ընտրակեղծիքներից՝ ուռճացված է նաեւ ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը: Ընդդիմադիր կուսակցությունները՝ ՌեԱլ-ը (Հանրապետական այլընտրանք), «Ումիդը», «Մուսավաթը», հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» հայտարարության համաձայն՝ «անկախ դիտորդներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ մասնակցությունը կազմել է 10-15%-ից ոչ ավելի»:

Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովը հայտնել է, որ թեեւ պաշտոնական տվյալներով տեղամասերի մեծ մասում նա նախավերջին տեղում է, իրենց տրամադրության տակ է նրա հաղթանակի «տեսաապացույցները 10 ընտրատեղամասերում, եւ կեսից ավելի ընտրատեղամասերի արձանագրությունները»:

Այսպիսով, Ադրբեջանի ընտրությունները անցել են, մեղմ ասած, կասկածելի պայմաններում: Մյուս կողմից՝ ընտրակեղծիքների այս ծավալը նորություն չէ Ադրբեջանի համար, նորությունը դրանց արձանագրումն է եւ տարածումը սոցիալական ցանցերով: Այս տեսանկյունից կարելի է ասել, որ Ադրբեջանի իշխանությունները մասամբ կատարել են խոստումը՝ ապահովելով ադրբեջանական ընտրական գործընթացի տարրերից մեկի՝ ընտրակեղծիքների թափանցիկությունը:

Տպել
21708 դիտում

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է