Արցախում նախընտրական խմորումներ են. թեկնածուներից 1-2-ը փորձում են մյուսներին համախմբել իրենց շուրջը

Մարտի 31-ին սպասվող նախագահական ընտրությունների շեմին Արցախում լուրջ քաղաքական խմորումներ են ընթանում առաջադրվելու մասին հայտարարած նախագահի թեկնածուների միջեւ: Նպատակը՝ այնպես անել, որ տեղամաս գնացող ընտրողը հստակ պատկերացում ունենա, թե ով է ընդդիմադիր (կամ գործող իշխանությունների հետ կապ չունեցող) թեկնածուն: 

Թերեւս հենց սա է պատճառը, որ թեեւ երեկ առաջադրվելու 5-րդ օրն էր, սակայն ընդամենը 2  թեկնածու էր իր փաստաթղթերը ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել: Խոսքը «Անկախության սերունդ» կուսակցության կողմից առաջադրված Արցախի ԱԺ անկախ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի եւ «Արդարություն» կուսակցության կողմից առաջադրված Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի մասին է: Մինչդեռ դեռեւս նախորդ տարվանից իրենց առաջադրվելու մասին հայտարարել են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, «Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամի տնօրեն Քրիստին Բալայանը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: 

Ռուսլան Իսրայելյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ չի բացառում այլ թեկնածուների հետ համագործակցությունը: Նախագահի թեկնածուն ասաց, որ չի պատրաստվում որեւէ մեկի օգտին հանել իր թեկնածությունը, բայց բանակցում է իրեն միանալու հարցի շուրջ: Թեկնածուն, որի հետ նա պատրաստ է համագործակցել, չպետք է լինի գործող իշխանությունների կողմից առաջադրված: Նա բացառեց նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին սատարելը: Հարցին, թե հնարավո՞ր է Մասիս Մայիլյանի հետ համագործակցի՝  պատասխանեց. «Ընթացքը ցույց կտա: Եթե պարզվի, որ Մայիլյանը իշխանությունների թեկնածուն չի (այդ հարցում դեռեւս կասկածներ ունենք), նոր կմտածենք»:

Ստորեւ՝ հատված մեր զրույցից.

- Պարոն Իսրայելյան, պաշտոնապես քարոզարշավը մեկնարկելու է փետրվարի 26-ից: Իրականում շատերը կարծեք թե նախընտրական հունի մեջ են:

- Վաղուց դա սկսված է: Հանդիպումներ են անցկացնում, կուսակցաշինության անվան տակ հանդես գալիս քարոզչական գործողություններով:

- Նորմա՞լ է դա, իրավական հարթությունից դուրս  չէ՞:

- Ես համարում եմ, որ դա իրավական հարթությունից դուրս է, բայց իրավապահ մարմինները պետք է դրա գնահատականը տան: Ցավոք սրտի, իշխանությունների կողմից միջամտություն չկա, որ կանոնակարգվի այդ ամենը: Ամեն մեկն իր համար ինչ-որ ձեւով քարոզարշավ է անում, հանդիպումներ են կազմակերպում:

- Դուք արձագանքել էիք ՀՀ վարչապետի կոչին եւ կարծիք արտահայտել ԼՂ հարցում ՀՀ նախկին իշխանությունների  թողած ժառանգության վերաբերյալ: Եթե մեկ նախադասությամբ ձեւակերպենք՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը:

- Մենք զիջելու տարածք չունենք:

- Ինչպիսի՞ն է լինելու Արցախի ապագան, եթե դուք լինեք նախագահ:

- Արցախի ապագան տեսնում եմ այսօրվա տարածքներով, բնակչության շարունակական ավելացմամբ, բանակի հզորացմամբ, որ ոչ ոք չհամարձակվի մեզ հետ ուժի լեզվով խոսել:

Ինչ վերաբերում է Հայկ Խանումյանին, ապա առաջադրվելու հարցում նրա հապաղելու պատճառը տեխնիկական խոչընդոտն է: Խանումյանը խնդիր ունի՝ կապված 10 տարի Արցախում բնակության տեղեկանքի հետ:  Բանն այն է, որ արդեն մի քանի օր չի բավականացնում նրան 10 տարվա բնակության տեղեկանք տալու համար:

Փետրվարի 13-ին հրապարակվելու է այս հարցով դատարանի որոշումը: Այդ օրը պարզ կդառնա՝ կառաջադրվի՞ նա, թե՞ ոչ: Հարցին՝ եթե չկարողանաք առաջադրվել, սատարելո՞ւ եք որեւէ մեկին՝ Խանումյանը պատասխանեց. «Առայժմ կա համագումարի որոշումը, որը ենթադրում է նախագահի թեկնածուի առաջադրում, եւ այդ թեկնածուն ես եմ: Ընդ որում, մենք կարծում ենք, որ ընտրությունները 1-ին փուլով չեն ավարտվելու, լինելու է 2-րդ փուլ: Մեր նպատակը 2-րդ փուլ անցնելն է»:

Քրիստին Բալայանից եւս հետաքրքրվեցինք, թե ինչու ԿԸՀ չի ներկայացրել իր փաստաթղթերը: Ասաց, որ հավաքում է դրանք, առաջիկայում կներկայացնի: Նախագահի միակ կին թեկնածուն որոշել է ոչ ոքի չսատարել, առաջադրվել անձամբ:

Այլ է պատկերը Մասիս Մայիլյանի, Դավիթ Բաբայանի, Արայիկ Հարությունյանի եւ մյուսների դեպքում: Նախօրեին Շուշի քաղաքում տեղի է ունեցել «Միասնական հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ պատրաստվում են սատարել առաջադրվող թեկնածուներից մեկին: Ինչպես հայտնի է՝ նա եւս չի կարող առաջադրվել՝ կրկին 10 տարի Արցախում բնակվելու մասին փաստաթղթի պատճառով: Նա շատ բուռն բանակցությունների մեջ էր՝ մեկ թեկնածուի շուրջ համախմբվելու հարցով: Մասնավորապես, դիտարկում էր ինչպես որեւէ թեկնածուի աջակցելու հարցը, այնպես էլ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանին առաջադրելու հնարավորությունը:

Երեկ նա իր ֆեյսբուքի էջում գրել էր, որ 5-օրյա ժամկետում համապետական ընտրություններին Արցախի նախագահի թեկնածության հարցի վերաբերյալ հանդես կգա կուսակցության վերջնական դիրքորոշումն արտացոլող հայտարարությամբ: Այսօր Բաբայանի գլխավորած կուսակցությունը հայտարարեց, որ սատարելու են Մասիս Մայիլյանին:  

Ի դեպ, Բաբայանի կուսակցության համագումարին Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ներկա էր եղել, ինչը առիթ էր տվել վերլուծությունների, որ Բաբայանը հենց նրան էլ սատարելու է: Մայիլյանն այս կապակցությամբ հայտարարել էր, որ իրեն հրավիրել են, եկել է: Նա նաեւ չէր հերքել, որ Բաբայանի հետ բանակցություններ են ընթանում:

Ավելի վաղ Մայիլյանը 3 այլ կուսակցությունների հետ «Մայիլյան-Նոր Արցախ» նախընտրական դաշինք էր ձեւավորել:

Քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ եթե Մասիս Մայիլյանին հաջողվի իր շուրջ համախմբել մի քանի թեկնածուի, ապա նա լուրջ մրցակից կդառնա ֆավորիտ թեկնածուներից նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի համար:

Հ.Գ. Քիչ առաջ Արցախի ԿԸՀ-ն տեղեկացրեց, որ 2020թ. փետրվարի 11-ի ժամը 17.00-ի տվյալներով ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երեք թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 11.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ինքնաառաջադրման միջոցով իր թեկնածությունն  առաջադրելու մասին Մասիս Սամվելի Մայիլյանի դիմումը: 

Հ.Գ1. Մարտի 31-ին Արցախում նաեւ խորհրդարանական ընտրություններ են լինելու: Մինչ երեկ դեռ որեւէ կուսակցություն կամ դաշինք ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով չէր ներկայացրել: Վերջնաժամկետը փետրվարի 15-ն է:

Տպել
13475 դիտում

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ