Հայկական ծանրամարտի առաջատարները չեն մասնակցի Հայաստանի այս տարվա առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի առաջնությունն այս տարի կանցնի առանց առաջատարների: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109կգ), աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը (89կգ), աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը (+109կգ) եւ աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81կգ), որոնք սովորաբար բաց չեն թողնում ՀՀ առաջնությունները, օրերս են վերադարձել Իրանում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարից, եւ ինչպես Ալավերդյանն ընդգծում է, ծանրորդները չեն կարող անընդմեջ մրցաշարերի մասնակցել:

«Առաջատարները «երեկ» (խմբ. նկատի ունի վերջերս) մասնակցել են մրցման: Եթե ֆուտբոլ լիներ, շաբաթը 2 մրցում հաստատ կմասնակցեին, բայց ծանրամարտում տարեկան 3 մրցումից ավելի իրավունք չունեն մասնակցելու, այսինքն՝ ոչ թե իրավունք չունեն, այլ ի վիճակի չեն: Արդեն մեկ հատ մասնակցել են, մեկ հատ Եվրոպայի առաջնություն պետք է մասնակցեն, մեկ հատ օլիմպիական խաղեր, մեկ հատ էլ 20, 23 տարեկանների առաջնություն»,- ասաց նա:

Վերը նշված մարզիկները, ինչպես նաեւ օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, կենտրոնանում են Եվրոպայի առաջնության վրա, որը կայանալու է Ապրիլի 4-12-ը, Մոսկվայում: Նրանց թվում կան մարզիկները, որոնք պետք է որոշ շտկումներ անեն կամ վնասվածքների բուժումներն ավարտին հասցնեն:

«Չմասնակցելու պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք ունեն որոշ վնասվածքներ, շտկումներ, ուղղումներ, որովհետեւ այս մրցումներից անմիջապես հետո ուսումնամարզական հավաք ունենք: Անմիջապես պետք է պատրաստվենք Եվրոպայի առաջնության»,- ասաց Ալավերդյանը:

Հայաստանի 2020 թ. տղամարդկանց ու կանանց առաջնություններին այս տարի նախատեսվում է ընդհանուր առմամբ 129 հոգու մասնակցություն: Ըստ Ալավերդյանի՝ այդ թիվն ընթացքում կարող է ավելանալ: Նշում է, որ բոլոր ցանկացողներին թույլ է տալիս մասնակցել, որպեսզի կարողանան փորձել ուժերը, քանի որ որոշ մարզիկներ վաղուց ելույթ չեն ունեցել, ու առաջիկա մրցումներն էլ բավական ուշ են լինելու՝ ամռանը: Աղջիկների առումով էլ հատկապես խրախուսում է մասնակցել ցանկացողներին, որպեսզի նրանց թիվն ավելանա:

«Սահմանափակումներ չեմ դնում, մանավանդ աղջիկների հարցում, թույլ եմ տալիս՝ որքան կարող են, մասնակցեն, որ շատանան: Օգուտը եղավ, որ այսօր 40-45 հոգի կշռվել է: Ես նախատեսել էի ամենաշատը 30 հոգի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վերջին տարիներին աղջիկների սերնդափոխությունը լավ չի ստացվել, եւ դեռ մի 2 տարի էլ պետք է սպասել:

Հայաստանի կանանց ու տղամարդկանց առաջնությունները մեկնարկել են այսօր: Կավարտվեն փետրվարի 16-ին: Անցկացվում են Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: Այս մրցումներից հետո տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնելու Երեւանում, կանանց հավաքականը՝ Ծաղկաձորում, երիտասարդները՝ Աբովյանում:

Տպել
1783 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը