«Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը կալանավորվել է նոր հանգամանքի հիմքով

«Բավրա» մաքսակետի հերթափոխի պետ Դավիթ Հակոբջանյանը կալանավորվել է նոր հանգամանքի հիմքով:

Հիշեցնենք՝ նրան կալանավորելու առաջին միջնորդությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, մերժել էր, սակայն Հակոբջանյանը դատարանի դահլիճից ազատ չէր արձակվել այն պատճառաբանությամբ, որ ձերբակալման 72 ժամը դեռ չէր լրացել: Այդ ընթացքում քննիչը կալանավորման նոր միջնորդություն էր ներկայացրել, որը մակագրվել էր Ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավորի՝ Մնացական Մարտիրոսյանին. նա այդ պահին հերթապահ դատավորների ցանկում չկար: Մարտիրոսյանը բավարարել էր քննիչի միջնորդությունը, եւ Դավիթ Հակոբջանյանը կալանավորվել էր:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հակոբջանյանի պաշտպան Գոռ Միքայելյանը նշեց, որ կալանավորելու երկրորդ միջնորդության մեջ քննիչը ավելացրել է մեկ նոր փաստաթուղթ, որը երկու այլ անձանց միջեւ կատարված առերես հարցաքննության արձանագրությունն է: Պաշտպանը չցանկացավ մանրամասնել՝ արդյո՞ք այդ առերես հարցաքննությունը եղել է գործով ացնող մյուս մեղադրյալների միջեւ, միայն նշեց, որ դա իր պաշտպանյալի հետ առհասարակ կապ չուներ, չէր կարող դիտվել որպես նոր հանգամանք, ուստի չէր կարող դրա հիման վրա ներկայացվել կալանավորման նոր միջնորդություն:

Դավիթ Հակոբջանյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառքը): Առաջադրված մեղադրանքի վերաբերյալ նա դեռեւս դիրքորոշում չունի:

Պաշտպանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

Պարոն Միքայելյան, նշեցիք, որ ներկայացված առերես հարցաքննության արձանագրությունը Ձեր պաշտպանյալի հետ կապ չուներ: Իսկ նրա մասնակցությամբ առերես հարցաքննություն եղե՞լ էնա ցուցմունք տվե՞լ է:

- Ոչ, նրա մասնակցությամբ առերես հարցաքննություն չի եղել: Այս պահին նա հրաժարվել է ցուցմունք տալուց: Նախ պետք է դատավարական ընթացակարգերը հասկանանք, պարզենք, թե նա ինչ կարգավիճակ ունի, դրանից հետո նոր կորոշենք ցուցմունք տալ թե ոչ: Ես գտնում եմ, որ այս պահին Դավիթ Հակոբջանյանն ունի կասկածյալի կարգավիճակ:

Կմանրամասնե՞քթե ինչու եք այդպես կարծում:

- Որովհետեւ նրան մեղադրանքն է առաջադրվել ժամկետների խախտմամբ: Քրեական դատավարության օրենսգիրքն ուղղակի ասում է՝ անձին պետք է մեղադրանք առաջադրվի ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում, բայց նաեւ ոչ ուշ, քան նրա ներկայանալու կամ բերման ենթարկելու օրը: Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացվել է փետրվարի 7-ին, եւ մեղադրանքը հենց այդ օրն էլ պիտի առաջադրվեր, որովհետեւ նա ամբողջ օրը իմ հետ միասին եղել է քննիչի տրամադրության տակ: Ամբողջ օրը ասելով՝ նկատի ունեմ՝ սկսած առնվազն այն պահից, երբ սկսել է ձերբակալման իրավաչափության դեմ մեր բողոքի քննությունը: Խոչընդոտող որեւէ հանգամանք չի եղել այդ օրը նրան մեղադրանք առաջադրելու համար, բայց դա չի արվել, եւ մեղադրանքն առաջադրվել է միայն հաջորդ օրը: Իսկ օրենքն ասում է՝ ժամկետների խախտումներով կատարված գործողությունները անվավեր են, չեն կարող առաջացնել հետեւանք, հետեւաբար՝ Դավիթ Հակոբջանյանը չէր կարող դառնալ մեղադրյալ:

Ամեն դեպքում, մեղադրանք առաջադրվելուց հետո երկրորդ անգամ միջնորդություն ներկայացվեց կալանավորման համար: Դուք որեւէ գործընթաց նախաձեռնե՞լ եք՝ հասկանալութե ինչպես է այդ միջնորդությունը մակագրվել ոչ հերթապահ դատարանի:

- Ես այդ առումով ինքնաբացարկի միջնորդություն եմ ներկայացրել դատարանին, որը մերժվել է, հավանաբար, դա կվիճարկեմ նաեւ Վերաքննիչ դատարանում: Այս պահին պլանավորված է այդքանը: Իհարկե, որեւէ կասկած չկա, որ այդ միջնորդությունը մակագրվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին նրա համար, որ այն անպայման բավարարվի:

Ինքնաբացարկի միջնորդության մերժման մեջ դատարանն ի՞նչ պատճառաբանություն է նշել:

- Վկայակոչել է ԲԴԽ-ի որոշումը, ըստ որի՝ թույլատրվում է ծանրաբեռնվածության դեպքում հերթապահության ներգրավվել նաեւ հերթապահության ցուցակով չնշված դատավորների: Բայց ՀՀ-ում դատարանները ստեղծվում են միայն Սահմանադրության եւ օրենքների հիման վրա, հետեւաբար ԲԴԽ-ի որոշումը չի կարող ստեղծել դատարան: Այսինքն՝ այդ միջնորդության քննության պահին այդ դատարանը չի հանդիսացել օրենքի հիման վրա ստեղծված դատարան:

-  Պարոն Միքայելյան, Դուք խախտում էիք արձանագրել նաեւ ձերբակալման ժամկետների վերաբերյալ: Սահմանված 72 ժամը լրանալուց հետո Ձեր պաշտպանյալն ազատ չէ՞ր արձակվել:

- Դատարանը 72 ժամը հաշվել է իր տրամադրության տակ եղած փաստաթղթերի տվյալներով, այսինքն՝ բերման ենթարկելու մասին արձանագրության ժամով՝ 13:10-ով, բայց եթե վերլուծենք փաստացի գործողությունները, իմ պաշտպանյալը ազատությունից զրկվել է առավոտյան 6-ի սահմաններում: Բերման ենթարկելու ժամը գրում են, երբ տանում, հասցնում են բաժին, բայց երբ «Բավրա»-ի մաքսակետում սկսել են գործողությունները, անտրամաբանական է, որ այդ պահին նա լիներ ազատության մեջ: Այսինքն՝ բացառված է, որ հայտնաբերեին առանց մաքսազերծման բեռ ու նրան թողնեին ազատության մեջ: Դրանից հետո ամբողջ գործողություններն արել են, բավականին երկար էլ տեւել է, մինչեւ հասել են Գյումրի, որտեղ էլ արդեն կազմել են բերման ենթարկելու արձանագրությունը:

Բայց մաքսակետում գործողություններ իրականացնելիս Ձեր պաշտպանյալի ազատությունն ինչպե՞ս է սահմանափակվել:

- Նա եղել է իր աշխատասենյակում, մտել են, չեն թողել՝ տեղաշարժվի, չեն թողել՝ հեռանա, հեռախոսն են վերցրել, այսպիսի գործողություններ են արվել, որոնք արդեն իսկ նշանակում են ազատությունից զրկել:

Այսինքն՝ նրա հեռախոսը առգրավվե՞լ է:

-  Չեմ կարող ասել՝ առգրավվել է որպես դատավարական գործողություն թե ոչ, բայց այո, այս պահին առգրավված է, իրեն թույլ չեն տվել զանգել, այսինքն՝ այդ ընթացքում նա ամբողջությամբ եղել է իրենց տրամադրության ներքո:

Իսկ քննչական այլ գործողություններ նրա մասնակցությամբ եղե՞լ ենխուզարկությունզննություն

-  Նախաքննությունից ելնելով՝ եկեք դրանք չմանրամասնեմ, ամեն դեպքսում, ձեզ հետաքրքրող էական որեւէ բան չկա:

- Պարոն Միքայելյան, կալանավորման միջնորդության դեմ բողոք ներկայացրե՞լ եք:

- Դեռեւս ոչ, բողոքը շատ ծավալուն է լինելու, շատ-շատ հանգամանքների ենք անդրադառնալու, ամեն դեպքում, սահմանված ժամկետում անպայման բողոքարկելու ենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2696 դիտում

«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը

Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը

5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ

Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը

Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը

Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել

Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները

Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի

Երբ մի ուժ մեղադրում է մյուսին Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը գոնե պետք է երեսպաշտ չլինի. Ռուբինյան

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Հայտնի է՝ քանի զբոսաշրջիկ է մարտ ամսին այցելել Հայաստան և որ երկրներից

ԱՄՆ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ. նախարար

Որպես անհետ կորած որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է Երևանյան լճում

FacePass-AMIO դեմքի սկանավորմամբ վճարատեսակը Հայաստանում է

2018-ից մեր օրակարգում է նոր Սահմանադրությունը, չպետք է այն կապել հայ-ադրբեջանական գործընթացի հետ. Միրզոյան

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կալանավորի կոշիկի միջից բջջային հեռախոս են հայտնաբերել

Սու՛ս մնացեք, մի՛ անցեք չափերը, հանգստացե՛ք. լարված զրույց Ռուբինյանի ու Խաչատրյանի միջև. տեսանյութ

Սահմանադրական դատարանի ամբողջական որոշմանը ծանոթանալուց հետո Դատախազությունը դիրքորոշում կներկայացնի

Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Արագածոտնի փոխմարզպետը պաշտոնից ազատվել է

Դադարեցվել են Վահագն Թևոսյանի լիազորությունները

Երրորդ երկրո՞ւմ, թե՞ սահմանին. Միրզոյանը հայտնել է՝ որտեղ կարող է կնքվել խաղաղության համաձայնագիրը

«Նիսսան»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ՆԳՆ գլխավոր մուտքի մոտ

Աշխարհում չկա խաղաղության համաձայնագիր, որ պատասխանի բոլոր հարցերին, թշնամանքը մեկ թղթով չի լուծվում. նախարար

Հայ և թուրք մասնագետները հանդիպել են Թուրքիայում. նպատակը Անիի պատմական կամրջի վերականգնումն է. Միրզոյան

Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը

Ժան Կլոդ Վան Դամը ՌԴ նախագահ Պուտինին առաջարկ է արել. տեսանյութ