Պաշտպանները միջնորդել են տրամադրել Գեւորգ Կոստանյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանի պաշտպանները դատարանին են բողոքարկել Հատուկ քննչական ծառայության այն որոշումը, որով քննիչը մերժել էր իրենց տրամադրել Կոստանյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները:

Կոստանյանի պաշտպան Գեւորգ Գեւորգյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ թե՛ Սահմանադրության, թե՛ միջազգային իրավական ակտերով ամրագրված է, որ յուրաքանչյուր անձ, ով մեղադրվում է հանցագործության կատարման մեջ, իրավունք ունի ծանոթանալ առաջադրված մեղադրանքին եւ դրա հիմքում եղած ապացույցներին. «Հաշվի առնելով, որ նախաքննական մարմինը որևէ ապացույց չի ներկայացրել, որով կհիմնավորվեր պարոն Կոստանյանի մեղադրանքի որոշումը կամ հիմնավոր կասկածը՝ միջնորդել ենք մեր ծանոթացմանը ներկայացնել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները»:

Պաշտպանն ընդգծեց՝ մեղադրյալի արդար դատաքննության իրավունքն իր մեջ ներառում է նաև պաշտպանության իրավունքի իրականացումը. «Բացի այդ՝ մրցակցային դատավարության ապահովումն անհնար է, եթե մեղադրյալը տեղյակ չէ, թե ինչ անօրինական արարքի կատարման մեջ է մեղադրվում և ինչ ապացույցների հիման վրա, իսկ այս դեպքում պաշտպանական կողմը տեղեկացված չէ Գևորգ Կոստանյանի մեղադրանքի հիմքի մասին, հետևաբար յուրաքանչյուր անձ, տեղեկացված չլինելով իրեն մեղսագրված արարքն ապացուցող տվյալների մասին, արդյունավետ չի կարող պաշտպանվել»:

Հարցին՝ կարո՞ղ են արդյոք այդ ապացույցները տրամադրվել՝ հաշվի առնելով, որ գործը դեռեւս նախաքննության փուլում է, պաշտպանը պատասխանեց, որ նախկին Սահմանադրությամբ նման իրավունք չկար, բայց գործող Սահմանադրությունը նման իրավունք վերապահել է։ Խոսքը Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետի մասին է, ըստ որի` ներկայացված մեղադրանքի բնույթի եւ հիմքի մասին մեղադրյալն իրավունք ունի տեղեկացվել իրեն հասկանալի լեզվով անհապաղ եւ հանգամանորեն. «Խնդիր այնքանով կառաջանա, որ եթե տրամադրվի, մենք կաշկանդված կլինենք այն հրապարակելու պարտականությամբ, այսինքն՝ մեզ նախազգուշացնելու են, եւ մենք չհրապարակենք»: Գեւորգյանը, սակայն, պնդեց՝ պահանջվող տեղեկությունները նախաքննության գաղտնիք չեն կարող համարվել, քանի որ ՀՔԾ արդեն իսկ միակողմանի հրապարակել է այս գործում առկա որոշ ապացույցներ. «ՀՔԾ-ն, ըստ էության, թաքցնում է Գևորգ Կոստանյանի օգտին տրված ցուցմունքները և նրա մեղավորությունը բացառող այլ ապացույցներ, այդ իսկ պատճառով մենք, ղեկավարվելով մի շարք միջազգային նորմերով և ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետով, մեղադրանքի հիմքում դրված ապացույցները ներկայացնելուց հրաժարվելու մասին վարույթն իրականացնող մարմնի անհիմն ու ապօրինի որոշումը բողոքարկել են դատական կարգով»,- մեր զրույցում նշեց Գեւորգ Գեւորգյանը:

Հիշեցնենք՝ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ նոյեմբերի 24-ին: ՀՔԾ-ն նրան 48 ժամ էր առաջարկել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու եւ մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով դատարան, որն էլ բավարարվել էր:

Գեւորգ Կոստանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու եւ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելու համար:

Տպել
2318 դիտում

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ