Բացառվում է՝ աչք փակենք որևէ կոռուպցիոն երեւույթի վրա․ վարչապետը՝ սննդի անվտանգության ոլորտում հնարավոր մենաշնորհի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցում է ուղարկել Սննդի անվտանգության տեսչական մարմին՝ հասկանալու, թե որ լաբորատորիաներում են պատվիրվում ՀՀ ներմուծված սննդի փորձարկումները։ ԼՀԿ-ական պատգամավոր Կարեն Սիմոնյանը հարց ու պատասխանի ժամանակ նշեց, որ իրենց հարցման պատասխանում նշված էր չորս կազմակերպություն․ Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ում, Ստանդարտ դիալոգ ՍՊԸ-ում, Մավազ գրուպ ՍՊԸ-ում, Նարեկ ՓԲԸ-ում։ Պատգամավորի պնդմամբ՝ եթե նայում ենք պետական, ոչ պետական, մասնավոր ընկերությունների բաշխվածությունը, տեսնում ենք, որ Ստանդարտ դիալոգ ՍՊԸ-ն ունի պատվերների գերակշիռ մեծամասնություն։

Սիմոնյանը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված այս անհամամասնությունը, որովհետեւ, իր տեղեկություններով, որոշակի անձնական կապերի արդյունքում է նման համամասնություն ձեւավորվել։

Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ եթե անձնական կապեր լինեն, խոստանում է, որ կապերի հեղինակները խստորեն կպատժվեն։ Փաշինյանը տեղյակ չէր այս խնդրից, նա խորհուրդ տվեց տվյալներն ուղարկել իրավապահ մարմիններին, բայց մի հարցի ուղղությամբ ուշադրություն հրավիրեց․

«Շատ երկար տարիներ խոսվում է, որ կա լաբորատորիա, որը սննդի անվտանգության մենաշնորհ ունի եւ այլն։ Ականջալուր լինելով քննադատությանը՝ ազատականացրել ենք դաշտը։ Եթե հընթացս կպարզվի, որ շահագրգիռ պաշտոնյաներ կան, խոստանում եմ, որ ամենախիստ ձեւով կպատժվեն։ Բայց ոլորտներ կան, որտեղ երկար տարիների քննադատություններից հետո գնացել ենք ազատականացման, բացել ենք դաշտը, եւ, ցավոք, միշտ չէ, որ բացված դաշտում մասնավորը նույն արագությամբ լցվում է»,- ասաց Փաշինյանը եւ հանձնարարեց, որ Սննդի անվտանգության տեսչական մարմինը պատգամավորին գրավոր պարզաբանում ներկայացնի․

«Այն դեպքերում, երբ կա կասկած, բացառվում է, որ աչք փակենք որեւէ կոռուպցիոն երեւույթի վրա կամ կիսաուշադրություն դարձնենք»,- ասաց վարչապետը՝ պատգամավորին շնորհակալություն հայտնեց այս մտահոգության մասին բարձրաձայնելու համար։

Տպել
4981 դիտում

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ