Եթե գնանկումը տնտեսական հիմնավորվածություն ունի, ապա դա բնական շուկայական պրոցես է. Գեւորգյան

Երեւանում ձվի գներն իջել են՝ հասնելով մինչեւ 22 դրամի: Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը ձու արտադրողների դիմումի հիման վրա ուսումնասիրում է ձվի գնի նվազման պատճառները:

Մեծ սուպերմարկետներում ձվի գինը տատանվում է 22- 50 դրամի սահմաններում, իսկ խանութներում՝ 30- 60 դրամի:  Թռչնաբույծների մի մասը պնդում է՝ պատճառը ձվի գերարտադրությունն է: Իսկ փոքր թռնչաբույծների կարծիքով՝ մեծ արտադրողները փորձում են գնի իջեցմամբ դուրս թողնել իրենց դաշտից:

Սննդի անվտանգության տեսչական մարմնի տրամադրած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում կան 36 թռչնաբուծությամբ զբաղվող ընկերություններ եւ շուրջ 20 ձու արտադրող ընկերություններ եւ անհատ ձեռներեցներ: Այդ 20-ի մեջ ներառված են նաեւ թռչնաբուծությամբ զբաղվող մի շարք ընկերություններ:

ՀԺ-ն փորձել է հասկանալ, թե ի վերջո, ո՞րն է ձվի գնի նվազման պատճառը:

ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը մեր զրույցում ասաց, որ պատճառը գերարտադրությունն է. «Մեզ էլ է մտահոգում ձվի գնանկումը, բայց այլ տարբերակ չկա: Ձվի ավելցուկ է առաջացել՝ չնախատեսված: Հունվար ամսին տարվա ամիսներից ամենաքիչ իրացումն է տեղի ունենում ու այդ պատճառով հիմա մեզ մոտ կուտակում է տեղի ունեցել: Միջոցներ ենք ձեռնարկում այս վիճակից արագ դուրս գալու եւ ձվի գինը շուկայում կարգավորելու համար»:

Նրա խոսքով՝ 2019 թվականին՝ 2018-ի համեմատ 6.8 տոկոսով ավելի շատ ձու է արտադրվել. «2019-ին արտադրվել է մոտ 800 մլն ձու: Դա ռեկորդային է. այսինքն մեկ շնչի հաշվով 245 հատ ձու է արտադրվել: Դա 2018-ի համեմատ մեկ շնչի հաշվով մինչեւ 20 հատ ձու ավելի է կազմում: Գերարտադրության օբյեկտիվ պատճառներից մեկն էլ այն է, որ 2 մասնագիտական ֆաբրիկաներ վերաբացվեցին՝ «Բաղրամյան» թռչնաֆաբրիկան եւ «Եղեգնուտի» թռչնաֆաբրիկան: 2019 թվականին ձու արտադրող 16 ֆերմերային տնտեսություններ կար, բայց տարվա վերջում ունեցանք այդպիսի 50-51 տնտեսություններ: 2019-ի օգոստոսից, երբ սկսվեց գյուղացիական տնտեսություններին մատչելի վարկերի տրամադրումը, թռչուն պահողների եւ ներկրողների քանակը միանգամից ավելացավ: Տարին էլ շատ բարենպաստ էր՝ անկումներ չունեցանք, ջերմաստիճանը շատ լավ էր: Մինչեւ դեկտեմբերի վերջը գյուղատնտեսական տնտեսություններում ձու էին ստանում: Այս ամենը միասին նպաստեցին, որ գերարտադրություն առաջանա»:

Ստեփանյանն ասաց, որ նախորդ տարի ՀՀ-ն ձու չի ներկրել: Նա բացառում է այն տարբերակը, թե խոշոր տնտեսվարողները փորձում են փոքրերին դաշտից հեռացնել. «Ես պատասխանատու ձեւով հայտարարում եմ, որ նման բան չկա: Գուցե փոքր տնտեսվարողներն այդպես են մտածում, բայց չկա նման բան: Մեր միությանն էլ են շատ դիմում, որ օգնենք: Ձվի արտադրության նվազում պետք է լինի»: Նա նշեց, որ փոքր արտադրողները չունեն արտադրական այնպիսի պայմաններ, ինչպես խոշորները, որ կարողանան ձվի ջերմաստիճանն ու խոնավությունը երկար պահել՝ մինչեւ 90 օր. «Փոքրերի մոտ մասսայական խնդիր է առաջացել ու գին են գցում՝ քանի որ չեն կարող պահել եւ շրջանառու միջոցներ չունեն, որ կարողանան կեր առնել»:

Հարցին՝ ժամկետն անց ձվեր չկա՞ն շուկայում, Ստեփանյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող է չլինել: Հիմա մենք Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ միասին դիտարկում ենք անում, որ հանկարծ հին ձու շուկայում չլինի: Ես ձեզ վստահեցնում եմ՝ խոշոր տնտեսությունները մի քանի հատ ձվի համար իրենց հեղինակությունը չեն կորցնի»:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ ձվի արտահանում իրականացնել, նա պատասխանեց. «Մենք չենք կարողանում արտահանում անել: 500 կիլոմետրից ավելի չի թույլատրվում ձուն տանել: Ձուն մեքենայի մեջ երկար շարժվելու դեպքում՝ սպիտակուցն ու դեղնուցը կխառնվեն իրար»: Ստեփանյանն ասաց, որ ձգտում են իրենք իրենց ուժերով հարցը կարգավորել եւ ձուն նախկին գնին բերել՝ 50- 55 դրամ:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանի կարծիքով՝ այստեղ գործ ունենք մրցակցային հարաբերությունների հետ: Նա ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ գուցե իրոք եղել է գերարտադրություն. «2019 թվականն առաջին տարին է, երբ ՀՀ-ն ձու չի ներմուծել: Երբ արդեն կա գերարտադրության փաստ, տնտեսվարողները պիտի արդեն անեն հաջորդ քայլը՝ վերամշակեն: Ձուն երկար պահել չի կարելի, բայց ձվի վերամշակումից այլ ապրանքներ կարելի է ստանալ՝ անգամ ձվի փոշի: Կամ պետք է այլ տնտեսվարող հայտնվի, որը կմշակի հավկիթը կամ հենց իրենք՝ արտադրողները պետք է այդ ուղղությամբ մտածեն: Նրանք պետք է նաեւ աշխատեն արտահանման վրա՝ Վրաստան արտահանեն»:

Պատգամավորը տրամաբանական չի համարում այն տարբերակը, թե խոշոր տնտեսվարողները փորձում են փոքրերին դուրս թողնել դաշտից. «Եթե տնտեսվարողները արդյունավետ են աշխատել, ձուն շատ են արտադրել, հիմա ի՞նչ պիտի անեն. պիտի փորձեն էժան գնով վաճառել: Չեմ բացառում, որ միտումնավոր լինի, բայց չեմ բացառում նաեւ, որ սա ուղղակի բնական պրոցես է: Տարբեր երկրներում նմանատիպ խնդիրներ են լինում: Տարի է եղել, որ Կանադան գերարտադրված ցորենը լցրել է օվկիանոսը, որպեսզի համաշխարհային շուկայում գները չընկնի: Եթե գնանկումը տնտեսական հիմնավորվածություն ունի, ապա դա բնական շուկայական պրոցես է, որին միջամտելուց պետք է պետությունը խուսափի»:

Գեւորգյանի կարծիքով՝ շուկան ազատ է ու դրա համար էլ ձու արտադրողների քանակը շատացել է. «Եթե առաջ նման բան լիներ, մեկին կկանչեին, կասեին, դու էլ ձու չարտադրես: Իսկ հիմա դա անհնար է, բոլորն, ովքեր կարող են՝ արտադրում են: Հիմա պետք է ռեալ հաշվարկել շուկան: Փաստ չի, որ մեծերն են փոքրերին «կուլ տալիս», գուցե վերջիններս են մեծ խնդիրներ ստեղծում խոշոր տնտեսվարողների համար: Եթե խոսքը իրական մրցակցության հետեւանքների մասին է, պետությունը պետք է ձեռնպահ մնա»:

Տպել
4385 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ