Նազարբաեւի թոռը Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան է խնդրում՝ սկանդալային տեղեկություններ հայտնելով

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռը՝ Այսուլթան (Ռահաթ) Նազարբաեւը դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Այս մասին Այսուլթանը հայտնել է այսօր՝ փետրվարի 13-ին, ֆեյսբուքյան իր էջում:

Իր գրառման մեջ Նազարբաեւի թոռը սկանդալային տեղեկություններ է հայտնում, բացահայտումներ է անում, իսկ որպես նման խնդրանքով Մեծ Բրիտանիային դիմելու պատճառ՝ նշում ընտանիքի կողմից իրեն ուղղված սաստիկ ճնշումները, սպառնալիքները:

Այսուլթանը գրում է, որ երկրի իշխանություններին կանգնած իր ընտանիքը կարծում է, թե երկրները ղեկավարող անձինք աստվածներ են , սակայն չգիտեն, որ եթե ժողովուրդը համախմբվի, ապա իրենց վախճանը մոտ է:

«Ես Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան եմ խնդրում: Իմ կյանքի վերջին 5 տարիները պատված են սեւ գծերով: Այժմ ժամանակն է, որ մարդիկ իմանան՝ ինչ է տեղի ունենում եւ ինչու. բանն այն է, որ ես տիրապետում եմ Ռուսաստանի Դաշնության եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ մեծամասշտաբ կոռուպցիոն գործարքի մասին տեղեկության: Խոսքս Ղազախստանի ժողովրդից գողացված միլիարդավոր դոլարների մասին է:

Ես հայտնվել եմ այդ ժլատության եւ իմ ընտանիքի անհագ  փողասիրության կենտրոնում, մասնավորապես իմ մոր՝ Դարիգա Նազարբաեւայի (Ղազախստանի Սենատի գործող նախագահը եւ Նուրսուլթան Նազարբաեւի դուստրը) եւ նրա երկրորդ ամուսնու՝ Քայրաթ Շարիբպաեւի»,-գրել է երիտասարդը:

Մանրամասնելով, նա նշում է, որ խոսքը գործարքի մասին է, որով ռուսական «Գազպրոմ»-ը գնում է ղազախական գազ: Նազարբաեւի թոռը պնդում է, որ այս գործարքի խորքում կա ստվերային մի ընկերություն, որտեղից տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլարի շահույթ է ձեւավորվում: Այդ գումարները անցնում են Սինգապուր, որտեղ այն կիսում են մի ռուս ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյա  եւ «Գազպրոմ»-ի ղեկավարությունը: Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա ըստ Այսուլթանի, ապա տարեկան մոտ 700 միլիոն դոլար շահույթը կիսվում է Թիմուր Կուլիբաեւի եւ Քեյրաթ Բորանբաեւի՝ իր նախկին աներոջ միջեւ:

Նրա խոսքերով, ինքը հայտնվել է այս պատմության կենտրոնում, երբ իր մայրը՝ Դարիգան եւ նրա ամուսինը՝ Քեյրաթը ցանկացել են գործարքն իրենցով անել եւ սկսել են նախկին նախագահին՝ իր պապ Նազարբաեւին, իր դեմ տրամադրել:

Նշենք, որ թեեւ Նուրսուլթան Նազարբաեւն այլեւս Ղազախստանի նախագահի պաշտոնում չէ, սակայն նրա դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան շարունակում է մնալ երկրի սենատի ղեկավարի պաշտոնում եւ քիչ չեն խոսակցությունները, որ Նուրսուլթան Նազարբաեւն անցել է ստվերային կառավարման եւ միեւնույն է՝ ինքն է ղեկավարում երկիրը:

Ղազախստանի ղեկավարությունից այս տեղեկությունները որեւէ կերպ չեն մեկնաբանել: Գրեթե բոլոր ղազախական լրատվամիջոցները հրապարակել են Այսուլթանի հրապարակումն ու հայտարարությունները, սակայն պաշտոնական արձագանք դրանց դեռեւս չի եղել:

Ավելի վաղ Այսուլթան Նազարբաեւը եւս մեկ սկանդալային հայտարարություն էր արել այն մասին, որ հավանական է՝ ինքն իրականում Նուրսուլթան Նազարբաեւի ոչ թե  թոռն է, այլ որդին: Երիտասարդը նաեւ գրել է, որ իրեն էլ կարող են սպանել այնպես, ինչպես ժամանակին սպանել են իր փաստաթղթային հորը՝ ղազախ հայտնի օլիգարխ Ռահատ Ալիեւին: Այսուլթանի խոսքով, հենց Նազարբաեւի նախկին փեսայի՝ Ռահատ Ալիեւի՝ 2015-ին ավստրիական բանտում կազմած արխիվից  է ինքը տեղեկացել իր ծագման մասին:

Նշենք, որ այս բոլոր հայտարարություններից հետո երիտասարդի հետ կապվել են Times պարբերականից, որին էլ ինքը խոստացել է ներկայացնել այս պատմությունների ամենանուրբ մանրամասները: ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնելով՝ Այսուլթանը գրել է, որ այն, ինչ պատմելու է Times-ին, էլ ավելի հետաքրքիր է լինելու:

լուսանկարում՝ ձախից՝ սպանված օլիգարխ Ռահատ Ալիեւը, կենտրոնում՝ Այսուլթան Նազարբաեւը, աջից՝ Նուրսուլթան Նազարբաեւը

Տպել
5831 դիտում

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը