Բանակն ու օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը

16/02/2020 schedule12:15

Վերջին օրերին բանակում արձանագրված զոհերի թիվն իսկապես խիստ մտահոգիչ է, եւ համապատասխան կառույցներն, անկասկած, պիտի լրջորեն ուսումնասիրեն իրավիճակն ու ոչ միայն բացահայտեն մեղավորներին, այլեւ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեն: Բայց մտահոգիչ են նաեւ այդ ողբերգական մահերի ներքաղաքական շահարկումները եւ իշխանությունների հասցեին հնչող այն մեղադրանքները, թե «դուք պարծենում եք, որ զինվորների ծառայության պայմանները բարելավել եք, բայց զոհերի թիվն աճում է», «այդ հարցերը թողած՝ ընկել եք Սահմանադրական դատարանի ետեւից», եւ այլն: Ընդ որում՝ անհասկանալի քննադատության արժանացավ նաեւ վարչապետի այն պնդումը, որ բանակում տիրող այս վիճակի պատճառներից մեկն էլ քրեական ենթամշակույթն է:

Փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Բանակում, այո, զինվորների ներանձնային հարաբերություններում նաեւ քրեական ենթամշակույթի տարրեր կան ու միշտ են եղել: Եվ դա զինվորների ծառայության պայմանների հետ առանձնապես կապ չունի: Եթե, օրինակ, զինվորները հիմնականում խաշած ցորենով սնվեին (նախկինում հենց այդպես էր), «լավ տղերքը» կպահանջեին, որ իրենց բաժինը շատ լինի, իսկ եթե զինվորներին ամեն օր կերակրեն, ասենք, անանասով ու պեկինյան բադով, միեւնույն է՝ «լավ տղերքը» կանոններ կսահմանեն, որ, օրինակ, անանասի վերեւի հատվածը կամ բադի ձախ թեւն ուտելը «զապադլո յա», ու այդ թեմայով «ռազբորկաների» (այդ թվում՝ նաեւ ողբերգական ելքով) պակաս չի լինի: Պարզ ասած՝ հարցը հետեւյալն է.  քրեական ենթամշակույթը ենթադրում է, որ օրենքներն ու կանոնները «սովորական մարդկանց» համար են, բայց կան նաեւ արտոնյալներ, որոնց վրա ոչ միայն այդ կանոնները չեն տարածվում, այլեւ իրենք սեփական կանոններն են սահմանում եւ դրանք պարտադրում «սովորական մարդկանց»: Ընդ որում՝ շատերի մոտ այս աշխարհընկալումը ձեւավորվում է բանակ զորակոչվելուց շատ ավելի առաջ: Երեւանի կենտրոնի «էլիտար» դպրոցների աշակերտները տեսնում են, չէ՞, որ իրենց դպրոցից տուն տանող շքեղ ջիպերը կանգնում են երկրորդ-երրորդ շարքերում, ու իրենք ոչ միայն դրանից հաճույք են ստանում, այլեւ ծաղրում են նրանց, ում ծնողները գալիս են «օպելներով» կամ «ֆոլկսվագեններով»: Ու բանակ գնալով՝ նրանք արդեն գիտեն, որ օրենքի առջեւ ոչ բոլորն են հավասար, եւ ամեն մեկը ձգտում է իրեն վեր դնել ընդհանուր կանոններից: Փողով, «գողականով» թե «գողականներին» փողով «գրեֆ անելով»՝  էական չէ: Սպայակազմն էլ երբեմն կամ չի կարողանում սրա դեմն առնել, կամ մատների արանքով է նայում, որովհետեւ նախ՝ զինվորներին վերահսկելն այդպես ավելի հեշտ է, երկրորդ՝ երբեմն այդ «գրեֆից» իրենց էլ է բաժին հասնում: Էլ չենք խոսում այն մասին, որ որոշ դեպքերում սպաներին ձեռնտու է, որ «գործ տալը» համարվի «զապադլո», որովհետեւ այդպիսով իրենց չարաշահումների մասին բոլորը կլռեն:

Մի խոսքով՝ իրականում պատճառները խորքային են ու միանգամից չեն վերացվի: Բայց մեծ հաշվով՝ հիմնական լուծումը հետեւյալն է: Պետք է բոլորի մեջ մանկուց արմատավորվի այն գիտակցումը, որ օրենքների առջեւ բոլորը հավասար են, եւ որեւէ ոլորտում արտոնյալ լինելը բացառված է: Մարդիկ պիտի վերջնականապես հասկանան, որ արտոնյալների ժամանակներն անվերադարձ անցել են, եւ ինչ-որ հարցում արտոնություններ ունենալ հնարավոր է բացառապես օրենքով սահմանված կարգով: Կլինի այս գիտակցումը՝ քրեական ենթամշակույթն էլ կվերանա բանակից, «զապադլոների համակարգն» էլ, «չաստ նայողներն» ու «ռազբորկաներն» էլ, չի լինի՝ արմատական փոփոխություններ ակնկալելն անիմաստ է:

Այնպես որ՝ երբ իշխանությունները երկրում արմատավորում են օրենքի առջեւ բոլորի անվերապահ հավասարության սկզբունքը, դրանով իսկ ուղղակիորեն նաեւ բանակում առկա վիճակն են փորձում փոխել: Այո, տեմպերը չեն գոհացնում, որովհետեւ դժվար է միանգամից արմատախիլ անել այն, ինչն արմատավորվել է տասնամյակներ շարունակ (ի դեպ՝ դեռեւս խորհրդային ժամանակներից): Բայց որ ճիշտ ուղղությամբ ենք ընթանում՝ դա հաստատ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2452 դիտում

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ

Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին

ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան

Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ

Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ

Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ

Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ

Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև

ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին

ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին

Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում

Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի

Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ

Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ

Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի ունեցել