Այնպես չէ, որ մեր քաղաքացիների համար գաղտնիք է՝ ով է փորձելու կանգնեցնել այս ժողովրդավարական գործընթացը․ Ալեն Սիմոնյան

ՔՊ գրասենյակում «Իմ քայլը» խմբակցության հերթական հանդիպում էր վարչապետի հետ․  հարցեր հնչել են նաեւ հանրաքվեի վերաբերյալ, բայց քննարկումը ԱԺ խմբակցության աշխատանքներին է վերաբերել։ Վարչապետի հետ «Իմ քայլը» խմբակցության երկու ժամ տեւած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ մոտ ապագայում կունենան կամ մամուլի ասուլիս, կամ հայտարարություն, որտեղ կասվեն հանրաքվեի հետ կապված իրենց աշխատանքների բոլոր մանրամասները։

ԱԺ փոխնախագահի պնդմամբ՝ իշխանությունը որեւէ մտահգություն չունի, որ կարող է՝ «ՈՉ»-ի շտաբ ձեւավորվել, նույնիսկ վստահ է, որ կձեւավորվի, բայց այս առումով իրենց որեւէ անհանգստանալու բան չունեն։

Սիմոնյանը նաեւ նորմալ է վերաբերում, որ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն ու մի խումբ իրավապաշտպաններ պատրաստվում են «ՈՉ»-ի շտաբ ձեւավորելու դիմում ներկայացնել․

«Կապ չունի՝ ում աջակիցները կձեւավորեն, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, թե Հրայր Թովմասյանի։ Այնպես չէ, որ մեր քաղաքացիների համար գաղտնիք է, թե ով է փորձելու կանգնեցնել այս ժողովրդավարական գործընթացը։ Անկեղծ ասած՝ շատ մեկ է, թե ով է լինելու «ՈՉ»-ի շտաբում»,- ասաց ԱԺ փոխխոսնակը՝ հավելելով, որ քաղաքականապես բուռն, հաճելի ժամանակահատված է սպասվում, որտեղ կզրուցեն քաղաքացիների հետ, կլսեն նրանց, կփորձեն մինչ օրս եղած մտահգություններին լուծում տալ։

«Իմ քայլը» դեռեւս չի քննարկել՝ կոնկրետ ինչ ձեւաչափով են անցկացնելու քարոզարշավը, բայց վարչապետը, ինչպես ավելի վաղ հենց ինքը հաստատեց, «ԱՅՈ»-ի քարոզարշավին մասնակցելու է։

Դիտարկմանը, որ կարծիքներ կան, թե ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն է ղեկավարում «ԱՅՈ»-ի շտաբը, քանի որ շատ է շփվում մարզպետների հետ, ու կարող է այդ ռեսուրսներն օգտագործել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ Պապիկյանը հանդիսացել է նաեւ ԱԺ ընտրություններում «Իմ քայլ»-ի շտաբի պետը, եւ իր փորձը օգտագործվելու է նաեւ այս անգամ։ Իսկ ինչ վերաբերում է ռեսուրսներ օգտագործելուն, պատգամավորի համոզմամբ, դա հին տրամաբանություն է․

«Մենք որեւէ ձեւով չենք օգտագործել նման ռեսուրսներ, գուցե սխալներ եղել են, բայց քաղաքապետի եւ ԱԺ ընտրությունները տեղ չեն թողնում, որ մեր թիմի կամ Պապիկյանի հասցեին մեղադրանքներ հնչեն»։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ եթե ՀՀ ժողովուրդն իրենց հետ է, կարեւոր չէ՝ ով է իրենց դեմ․

«Մեր կարեւոր դաշնակիցը ժոովուրդն է, մնացած ամեն ինչին վերաբերում ենք ժպիտով»։

Քննարկման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, խոսվել է նաեւ Փաշինյան-Ալիեւ մյունխենյան հանդիպման մասին․

«Մյունխենում Արցախի հարցով քննարկման ժամանակ առաջարկվել է այնպիսի ֆորմատ, որտեղ մեր հարեւան պետության ղեկավարը իրեն շատ անհարմար վիճակում է զգացե»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

Սիմոնյանը նշեց, որ այդ ձեւաչափը մեզ համար ամենաշահեկանը կարող էր լինել ու այդպես էլ եղավ․

«Երբ Ադրբեջանի նախագահը փորձում է իրեն արդարացնելու համար պատմական ակնարկներ անել, եւ ի պատասխան ստանում է այնքան պատմական ակնարկ, որ այդ հաղորդման ֆորմատը կարող է չհիրքել, այս պարագայում խոսել ինչ-որ քնանդատություններից, կարծում եմ՝ սին եւ արհեստածին է։ Նույնիսկ, ըստ իս, քննադատական որոշակի մեկնաբանություններ, տեքստեր գրված են եղել մինչեւ բանակցությունները՝ անկախ նրանից, թե ինչ կխոսվեր»,- նկատեց ԱԺ փոխխոսնակը։

Նրա համզոմամբ՝ եղած ֆորմատում ամեն ինչ ասվել է, դրա վառ ապացույցը ոչ միայն մեր համաքաղաքացիների ոգեւորված ու դրական կարծիքն է, այլ նաեւ Ալիեւի խառնված կեցվածքը ու այսօր Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները․

«Մոռանանք, որ ես իշխանական խմբակցության պատգամավոր եմ, եկեք նայենք՝ Ադրբեջանում ինչ է տեղի ունենում, ոստիկանությունը ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ։ Բա ադրբեջանցիները ի՞նչ գնահտական են տվել․ ակնհայտ է, որ ընդվզումը եղել է այն վիճակից, ինչը տեսել են այդ հարցազրույցի, այդ ֆորմատի ժամանակ»։

Սիմոնյանը նկատեց՝ այդ բանակցությունների ժամանակ համաշխարհային հանրության առաջ խոսվել է խաղաղությանն այլընտրանք չլինելու մասին, եւ դա աննախադեպ բան է։ Քանի որ, ըստ նրա, եթե նույնիսկ Ալիեւը ինչ-որ գործողություններ սկսելու մտադրություն ուներ, ապա հանրության առաջ նման խոսակցությունից հետո գոնե առաջիկայում ռազմական գործողությունների համարձակություն չի ունենա։

Տպել
2399 դիտում

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել