Ուրվականի փոխարեն ի՞նչ է արձանագրել դպրոցի տեսախցիկն իրականում. տնօրենը պարզաբանում է

Որոշ կայքեր երեկվանից շրջանառում են տեղեկություն, թե Էջմիածնի դպրոցներից մեկում պահակը տարօրինակ ձայներ է լսել, անվտանգության աշխատակիցներն էլ շենքում տեղադրված տեսախցիկների տեսագրություններում արձանագրել են ուրվականի զբոսանք դպրոցի միջանցքով, դրանից հետո հաստատությունում դեպքի հետ կապված եկեղեցական արարողություն է արվել, քանի որ ենթադրում են՝ ուրվականն այդ տարածքում վաղուց մահացած մի երեխայի թափառող հոգին է:

Պարզվեց՝ խոսքն Էջմիածնի «Էօրնեկյան» դպրոցի մասին է: Իրականում, ինչպես «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց տնօրեն Սուսաննա Վարդանյանը, այս դպրոցում պահակ չկա, տեսագրության մեջ ակնհայտ լուսավոր կետը տեսախցիկի առաջ պտտվող բզեզ է, դպրոցում էլ տեսագրության մեջ լուսավոր բիծը դեպք չի որակվել, որ դրա հետ կապված որևէ արարողություն կազմակերպվեր: «Իսկ համացանցում տարածված տեսանյութն աննյութ հոդվածագրի աննյութ հոդված է՝ ավելորդ հետաքրքրություն ստեղծելու համար»,- նկատեց Սուսաննա Վարդանյանը:

«Սա ընդամենը մի բզեզի պատմություն է, որ, համացանցում տարածվելով, դարձավ մի կաթիլ մեղրի պատմություն: Մեր դպրոցում պահակ չկա. հիմար-հիմար գրել էին, որ պահակն է հրավիրել անվտանգություն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ տեսագրության մեջ նման պատկերն ստացվել է դպրոցում տեղադրված ինֆրակարմիր լույսի ներքո:

Տեսագրության մեջ առկա այս դրվագի վրա հենց հաջորդ օրն ուշադրություն են դարձրել դպրոցի անվտանգության աշխատակիցները: Նրանք քննարկում են հրավիրել. եթե պարզվեր՝ երևացողը շենք մտած մարդ է, համապատասխան քայլեր ձեռնարկեին: Հրավիրել են նաև տեխնիկական աշխատողներին՝ հասկանալու համար, թե ինչ է երևում: «Տեխնիկական պատասխանատուն միանգամից արձանագրել է՝ միջատ է, որ անդադար պտտվում է այդ տեսախցիկի առաջ»,- պատմեց տնօրենը:

Ո՞վ է տարածել տեսագրությունը հարցին՝ Սուսաննա Վարդանյանը միանշանակ պատասխան չուներ, քանի որ ակնհայտորեն տեսագրությունը դիտել ու քննարկել են շատերը. «Ես կարծում եմ, որ դա նկարել են անվտանգության աշխատակիցները: Հնարավոր է՝ նրանցից մեկին դա հետաքրքիր է թվացել, նկարել է»,- ասաց նա՝ հավելելով, որ տեսանյութը, ամենայն հավանականությամբ, հենց իրենք էլ տարածել են, ու համացանցում բզեզի արտացոլանքը դարձել է վերելակի դռան վրա երևացող ուրվական:

Տեսանյութը տարածող կայքերի լրագրողների դիտարկմանը, որ նախկինում այդ տարածքում փայտե տներ կային, դրանք հրդեհվել են, և «ուրվականը զոհված երեխաներից մեկի հոգին է»՝ Վարդանյանն արձագանքեց հումորով. «Մոտիկ սեփական տների բնակիչները երևի ժողովրդական բանահյուսությամբ ապրող մարդիկ են, բանահյուսության ժանրից բաներ են պատմել»:

Տեսանյութի մասին զրույցներն ազդե՞լ են դպրոցի սաների հաճախումների վրա: Տնօրենը միանշանակ բացառում է. «Դա որևէ քննարկման առիթ չի դարձել, ծնողներն էլ, երեխաներն էլ միայն հումորով են վերաբերվում նման խոսակցություններին: Միայն վերջին օրերին, երբ քննարկումներն ակտիվացան, ավագ դասարանների աշակերտներն առաջարկեցին հակադարձել, հերքել համացանցում տարածվող տեսանյութի ներքո դրվող մեկնաբանությունները: Ես ասել եմ՝ բացարձակ իմաստ չունի, ում հետաքրքիր է, թող ինքն էլ փնտրի, գտնի ուրվականին, մեզ դա հետաքրքիր չէ: Դրա հետ կապված որևէ եկեղեցական արարողություն ևս չի եղել. դա էլ հորինվածքներից մեկն է»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ դպրոցը եկեղեցու հովանու ներքո է գործում, այստեղ պարբերաբար տարբեր արարողություններ լինում են, բայց «տեխնիկական ուրվականի» հետ կապված՝ ոչինչ չեն ձեռնարկել:

Նշենք, որ ուրվականների նկատմամբ հավատը հատուկ է անիմիզմի և նախնիների պաշտամունքի տարրեր ունեցող կրոնական համակարգերին, և ոգիների պաշտամունքի որոշ դրսևորումներ (օրինակ՝ հելոուինը) այսօր էլ պահպանվում են քրիստոնեություն ընդունած եվրոպական ժողովուրդների մեջ: Քրիստոնեական վարդապետության համաձայն՝ մարմնակերպ ոգիներ՝ թափառող ուրվականներ, որ բարի են կամ չար, հույս են տալիս կամ վախեցնում, չկան. աննյութական տեսիլները, պատրանքները չարի փոքրիկ հնարքն են, որոնց նկատմամբ հավատը՝ սնահավատությունը, մարդու հոգում գրավում է իրական՝ Աստծու հանդեպ հավատի տիրույթը:

Տպել
58453 դիտում

Ես էլ` ուրիշների նման, քեզ չեմ ասում «Կիրիլի վաստակ», միայն կասեմ` խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյան

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը