Դրանք այն ենթամշակույթի հետեւանքն են, որոնց դեմ մենք պայքարում ենք. նախարարը՝ դպրոցականների դանակահարությունների մասին

Վերջին շրջանում մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում դեռահասների մասնակցությամբ դանակահարության դեպքերի մասին: Նմանատիպ մի դեպք էլ Երեւանում տեղի է ունեցել նախօրեին: Վիճաբանության հետեւանքով մարմնական վնասվածքներ ստանալուց հետո հիվանդանոց են տեղափոխվել 16 եւ 17-ամյա տղաներ: Շարունակ կրկնվող երեւույթները փաստում են, որ խնդիրը համակարգային է:

Շատ հաճախ դպրոցականների մասնակցությամբ այդ դեպքերը տեղի են ունենում հենց կրթական հաստատության ներսում կամ դպրոցի հարակից տարածքում: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀԺ-ի հարցին ի պատասխան անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նախ ասաց, որ չունի վիճակագրություն՝ դպրոցներում դանակահարությունները շատացե՞լ են, թե՞ նվազել, սակայն եթե նույնիսկ մեկ նման դեպք կա, պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեն:

«Պետք է նաեւ կրթական ծրագրերի միջոցով, կրթական տարբեր մեթոդներ կիրառելով՝ փորձել զերծ պահել այդ երեւույթներից: Դրանք, ըստ էության, այն ենթամշակույթների հետեւանքն են, որոնց դեմ մենք հիմա պայքարում ենք»,- հավելեց նա:

Արայիկ Հարությունյանը նաեւ նշեց, որ իր կարծիքով եթե ոչ շատ կարճ ժամանակահատվածում, ապա որոշ ժամանակ անց այդ հարցի հետ կապված լուրջ արդյունքներ կունենանք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԿԳՄՍՆ-ից տեղեկացրել էին, որ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար դպրոցների կրթական ծրագրերում ռազմավարական, համակարգային փոփոխություններ են նախատեսվում: Մշակվում է նոր նախագիծ, որով նախատեսվում է որոշ թեմաների անդրադառնալ տարբեր առարկաների դասընթացների ժամանակ: Նման ուղղություն է լինելու կոնֆլիկտների խաղաղ ճանապարհով կարգավորման կարողությունը:

Նախարարությունից նաեւ ընդգծել էին, որ լավ արդյունքի հասնելու համար պետք է համագործակցեն բոլորը՝ ե՛ւ ծնողները, ե՛ւ ուսուցիչները: Ըստ այդմ՝ փոփոխություններ նախատեսվում են նաեւ մանկավարժների համար:

Տպել
1841 դիտում

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ

«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)

Սյունիքի մի մասում մառախուղ է

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Ավտոմեքենաները բախվել և ձորն են ընկել․ կա վիրավոր

Արդյունավետ իրականացվող ծրագրերը նոր նախագծերի մեկնարկի լավ հիմք են․ Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ

Նորօրյա խաչակիրները կամ մեսիաները չեն հասկանում՝ միջնադարի խավարն անցել է, Աստծո անունով չի ստացվի մոլորեցնել․ Թորոսյան

Քիչ է մնում Զախարովան անձամբ գա Հայաստան ու Գալստանյանի հետ մասնակցի գործընթացներին. Առաքելյան

Գեղամ Նազարյանը միակը չի, ով ունի զգացողություն, որ ոմանց ցանկությունը Արցախ 2 սցենարի կյանքի կոչումն է․ Սաֆարյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան

Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը․ Նելլի Քոչարյան

Վրաստանը հավատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության կգան խաղաղության պայմանագրի շուրջ․ Կոբախիձե

Դանիելյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Կառավարության նիստն անցկացվել է սահմանված կարգով

Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել

Վազգեն Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցում ամփոփում է օրը

Վահագն Չախալյանը ձերբակալվել է 72 ժամով

Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը և ցուցումներ տվել հրամանատարներին

ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ կարևոր է․ վարչապետ

Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է

Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային՝ հնարավորություններ ընձեռող հարթակ է․ Միրզոյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

Գնել Սանոսյանին վերագրվող տունը կառուցում են նրա եղբայրները՝ ծնողների համար. մանրամասներ

ՀՀ-ն ունի հարաբերությունների կարգավորման քաղաքական կամք և փոխադարձման պարագայում հնարավոր է հասնել խաղաղության․ Միրզոյան

8 թունավորում՝ 2024-ին․ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չօգտագործել անհայտ ծագման սունկ

Պարո՛ն Հակոբյան, երևի ժամանակի զգացողությունը կորցրել եք․ վեճ և Կառավարությանը հղված ուղերձ՝ Գյումրու ավագանու նիստում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է․ ինչ մարտահրավերներ են քննարկման առանցքում

Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Դու պրովակատոր ես, «արա»-ով խոսելու արժանի կին, Կիրանց եկել եք՝ Արցախ 2 անե՞ք. Գեղամ Նազարյանը՝ Անի Գևորգյանին

«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատարանում է

Բրյուսելի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն կշարունակի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը․ վարչապետն ընդունել է Դոմբրովսկիսին

Ժնևում կարճ առանձնազրույց են ունեցել Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին

Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են Ղարաբաղի նախկին ղեկավարներին