Դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ են սահմանվել. Ռուստամ Բադասյան

Նախարար նշանակվելու առաջին իսկ օրվանից Արդարադատության նախարարությունում երկու կարեւորագույն գործընթաց սկսվեց՝ դատաիրավական եւ հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարական փաստաթղթերի մշակումը: Այս մասին այսօր ԱԺ-ում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի լսումների ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ինչպես նշեց նա, դատական համակարգում եղած խորքային խնդիրները կան նաեւ իրավապահ համակարգում, սակայն որոշվեց սկսել հենց դատական համակարգի բարեփոխումներով:

«Բազմաթիվ միջոցառումներից մեկը հենց այս՝ «ՀՀ դատական օրենսգիրք» փաթեթի մշակումն էր: Փաթեթը բավական ներառական քննարկում է անցել, կազմակերպվել է ոչ միայն idraf-ի միջոցով, այլ նաեւ՝ հանրային քննարկումների: Բոլոր շահագրգիռ կողմերից ստացել ենք բազմաթիվ առաջարկներ, եւ հենց այս ներառական ճանապարհով Դատական օրենսգրքի փաթեթը պատրաստվել է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս փաթեթն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որտեղից էլ ստացել են դրական, իրավական կարծիք:

Նախագծով առաջարկվում է փոխել ընդհանուր ժողովի՝ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի մոդելը: Այժմ այն բաղկացած է լինելու 8 անդամից: Այս հանձնաժողովում, բացի տարբեր ատյանների դատավորներից, լինելու են նաեւ 2 հեղինակավոր իրավաբան-գիտնական: Ինչպես նշեց Ռուստամյանը, հիմնական նորամուծությունը 2 իրավաբան-գիտնականի ներգրավածության նոր մոդելն է, որն էլ Վենետիկի հանձնաժողովի կողմից գովասանքի է արժանացել:

Մյուսը դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովն է, որը բաղկացած է լինելու 5 անդամից: Այստեղ նույնպես 2 իրավաբան-գիտնական է լինելու: Այս հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրներ: Նախարարի խոսքով՝ այստեղ նույնպես նորամուծություն կա, այն է, որ եթե հայտնաբերվում է նյութական կամ դատավարական օրենքի խախտում, ապա գնահատման հանձնաժողովը կարող է դիմել էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար:

Օրինագծի փաթեթում նաեւ դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ են սահմանվել: «Հարցազրույցի ընթացքում ԲԴԽ-ի կողմից հաշվի է առնվելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունը՝ թեկնածուի բարեվարքության մասին: Կարգավորվել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը, մասնավորապես՝ հարուցման, քննության ժամկետները, իրավունքները»,- ասաց նախարարը եւ հավելեց, որ դատաիրավական բարեփոխումները «նոր» Հայաստանի զարգացման կարեւորագույն հանգրվաններից են:

Տպել
2192 դիտում

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել