Հայտարարվել է, որ դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է. իրավական ու բարոյական որեւէ խնդիր չկա. Պապիկյան

Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «ԱՅՈ»-ի նախընտրական ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից՝ շարունակվելով մինչեւ ապրիլի 3-ը ներառյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԱՅՈ»-ի շտաբի պետ, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նշեց, որ գործադիրի եւ օրենսդիրի այն անդամները, որոնք մասնակցելու են քարոզչությանը, ըստ անհրաժեշտության, կմեկնեն արձակուրդ կամ քարոզարշավին կմասնակցեն աշխատանքային ժամից հետո, նույնը նաեւ՝ մարզերի ներկայացուցիչները:

Սուրեն Պապիկյանն արդեն իսկ արձակուրդում է, սակայն հաջորդ շաբաթվա մեջ այց ունի Վրաստան: Կվերադառնա աշխատանքի, ապա այցից հետո կշարունակի արձակուրդը մինչեւ քարոզչության ավարտը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը եւս պատրաստվում է ակտիվորեն մասնակցել քարոզչությանը, նույնպես անհրաժեշտ օրերին կլինի արձակուրդում:

Ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է ստացվել, որ երեկվա դրամահավաք-երեկոյի հրավիրատոմսի վրա գրված է եղել, որ հավաքված գումարն ուղղվելու է նախընտրական քարոզչությանը, իսկ վարչապետն իր ելույթում հայտարարեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարիքների բավարարմանը. օրենքը քարոզչության համար սահմանում է միայն 100 մլն դրամ, իսկ երեկ հավաքագրվել է 205 մլն 500 հազար դրամ:

Սուրեն Պապիկյանը պարզաբանեց, որ դրամահավաքի հեղինակը ՔՊ-ն է, ոչ թե «ԱՅՈ»-ի նախընտրական շտաբը, եւ հրավիրատոմսում հենց առաջին էջին գրված է եղել ՔՊԿ.

«ՔՊԿ-ն որեւէ կերպ որեւէ դրամահավաքի մասնակից նվիրատուի նկատմամբ որեւէ սխալ բան չի արել: Թե՛ իմ, թե՛ վարչապետի հայտարարության մեջ նշվել է, որ դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է, եւ, բնականաբար, ամենակարեւոր պատճառն «ԱՅՈ»-ի քարոզչությունն է, եւ դա որեւէ կերպ չի թաքցվել ու կարիք էլ չկար թաքցնելու»,- ասաց շտաբի պետը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ եթե դրամահավաք երեկոն կազմակերպած լիներ «ԱՅՈ» քարոզչական խումբը, ապա հարց կառաջանար, թե ինչու է հավաքվել 200 մլն, եւ թե դրա ճակատագիրն է ինչ է լինելու: Բայց, նրա պնդմամբ, հստակ է, որ հասցեատերը ՔՊ-ն է.

«Մենք հրավիրելիս էլ նշել ենք, որ այն կանխիկ գումարը, որը հավաքվել է, մուտքագրվելու է եւ մուտքագրվել է մեր հիմնադրամի նախընտրական հաշվեհամարին: Եթե այն կգերազանցի 100 մլն-ը, կգնա պետբյուջե, բայց եղել է նաեւ ՔՊ-ի հիմնադրամի հաշվեհամարը, որին եւս գումար է ուղարկվել: Իրավական, բարոյական որեւէ խնդիր չկա»,- վստահեցրեց Պապիկյանը:

Տպել
2846 դիտում

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է