Խաչատրյանների փաստաբանական խումբը ահազանգում է հերթական խախտումների մասին

26/02/2020 schedule13:40

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմն այսօր հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ Գագիկ Խաչատրյանի կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման քննությունը հերթական անգամ ընթանում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ընդ որում, զարմանալի «զուգադիպությամբ» գործը քննում է նորից նույն դատավորը:   

Փաստաբանական խումբը հայտնել է, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել գործը քննող դատավորին այն պատճառաբանությամբ, որ միջնորդությունը դատարանի նախագահի կողմից սահմանված կարգի խախտմամբ էր մակագրվել նրան և որ զարմանալի զուգադիպությամբ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունները, այդ թվում՝ նրա բնակարաններում խուզարկություններ կատարելու թույլտվություններ տալու միջնորդությունները, հանձնարարվել էին նրան: 

«Ի պատասխան՝ դատարանը հայտնեց, որ ընդունված կարգի համաձայն՝ եթե որևէ դատավոր մեկ անգամ քննում է անձի կալանավորման միջնորդությունը, ապա այդ հարցի հետ կապված հետագա բոլոր միջնորդությունները ևս նա է քննում: Սակայն պարզվում է, որ նույն գործով տարբեր անձանց նկատմամբ տարբեր մոտեցումներ են կիրառվում: Մասնավորապես, Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հերթական միջնորդության քննությունը կրկին հանձնարարվել է նույն դատավորին, այնինչ Կարեն Խաչատրյանի պարագայում իրավիճակը կտրուկ հակառակն է»,- ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։ 

Նա նաև տեղեկացրել է, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը հերթական անգամ երկարացնելու միջնորդության քննության ընթացքում դատարանը բավարարել էր պաշտպանի միջնորդությունը և նրան գրավով ազատ էր արձակել: Այնպես է ստացվել, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է այդ որոշումը, և Կարեն Խաչատրյանը կրկին կալանավորվել է, որից անմիջապես հետո նրա պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ, սակայն այս անգամ այդ միջնորդությունը ոչ թե նույն դատավորին է մակագրվել, այլև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այլ՝ Կենտրոն նստավայրի մեկ այլ դատավորի: 

Պաշտպան Երեմ Սարգսյանն այս համատեքստում պնդել է, որ նման երկակի ստանդարտները վկայում են միայն այն մասին, որ սույն քրեական գործով Գագիկ և Կարեն Խաչատրյանների կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետների երկարացման և գրավի միջնորդությունները մակագրվում և հանձնարարվում են այն դատավորներին, որոնք ձեռնտու են այդ հարցով շահագրգիռ անձանց: 

«Այսինքն, եթե որևէ դատավոր մշտապես երկարացնում է կալանքի տակ պահելու ժամկետները և մերժում գրավի միջնորդությունները, ապա նա շարունակում է քննել հաջորդ միջնորդությունները, իսկ եթե որևէ դատավոր գրավի միջնորդությունը բավարարում է, ապա նա այլևս չի քննում հաջորդ միջնորդությունները, քանի որ ցանկալի դատավոր չի հանդիսանում»,- ասել է պաշտպանը։ 

Երեմ Սարգսյանը նաև հավելել է, որ «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշմամբ հաստատված հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարաններում քրեական գործերը և մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները, անհապաղ մուտք են արվում Ծրագիր և նույն օրը` ժամը 20:00-ին, հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջև՝ հաշվի չառնելով գործերի մուտքագրման հերթականությունը՝ ըստ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված դատավորների մասնագիտացումների:  

Այսինքն՝ վերը հիշատակված որոշման այս կետից, ինչպես նաև որոշման բովանդակությունից ակնհայտ է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը որևէ իրավասություն չուներ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունը քննության համար իր կամայական ցանկությամբ հանձնել կոնկրետ իր նախընտրած դատավորին, ուստի այս համատեքստում ակնհայտ է նաև, որ Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործերի քննության ընթացքում չեն պահպանվել նաև դատավորների միջև գործերի բաշխման կարգը, չեն պահպանվել վերը նշված որոշման պահանջները, փոխարենը դատարանի նախագահն իր սուբյեկտիվ ցանկության հիման վրա, առանց որևէ իրավական հիմքի և իրավասության, Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործերի քննությունը հանձնարարել է իր նախընտրած դատավորներին: 

Պաշտպանական թիմը հայտնում է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունների քննարկումը նույն դատավորին մակագրվելու փաստը կասկածի տեղիք է տալիս դատարանի անկախության և անաչառության մասով, ուստի ստացվում է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործերը չեն քննվել և քննվում օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից:

Տպել
1554 դիտում

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել