Առաջին դեպքը՝ Բրազիլիայում, առաջին մահը՝ Ֆրանսիայում, 106 մահ՝ 1 գիշերում. ԱՀԿ-ն անհանգստացած է կորոնավիրուսի թվերով

COVID-2019 կորոնավիրուսով վարակման դեպքերը փետրվարի 25-ի դրությամբ առաջին անգամ գերազանցել են Չինաստանի սահմանների ներսում 1 օրում արձանագրած ցուցանիշը:

Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ փետրվարի 25-ին COVID-2019 կորոնավիրուսը Չինաստանում հաստատվել է 411 մարդու մոտ, իսկ Չինաստանի սահմաններից դուրս՝ 427:

Սա եւս մեկ անգամ փաստում է, որ վիրուսը տարածվում է անվերահսկելի արագությամբ:

Ի դեպ, փետրվարի 26-ին Ֆրանսիայում գրանցվել է առաջին մահը կորոնավիրուսից՝ 14 հիվանդների շարքում, նաեւ առաջին անգամ վիրուսը հայտնաբերվել է Հարավային Ամերիկա մայրցամաքի տարածքում՝ Բրազիլիայում, առաջին դեպքն է գրանցվել նաեւ մեր հարեւան Վրաստանում: ԱՀԿ-ն եւս մի քանի մտահոգիչ տվյալ է հրապարակել, որոնց համաձայն՝ Հարավային Կորեայում կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը հատել է 1000-ի սահմանը, 1 գիշերում Չինաստանում եւս 57 մարդ է մահացել վիրուսից, իսկ ամբողջ աշխարհի տարածքում՝ չհաշված Չինաստանը, 49 մարդ:

Ճապոնիայում կորոնավիրուսի 890 հաստատված դեպք կա, հազարավոր մարդիկ գտնվում են կարանտինային գոտում, վիրուսակիրների մեծ մասը՝ 690 մարդ, Diamond Princess զբոսանավի ուղեւորներն ու անձնակազմի անդամներն են:

Մեր հարեւան Իրանում եւս ավելացել են նոր դեպքերը. փետրվարի 26-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսի հաստատված վիրուսով արդեն 100 մարդ է հայտնաբերվել:

Իտալիայում եւս հիվանդների թիվն աճել է՝ հասնելով 325-ի: Հոնկոնգում կորոնավիրուսով հիվանդ 85 մարդ կա, ԱՄՆ-ում՝ 53, Սինգապուրում՝ 91, Գերմանիայում՝ 18, Մեծ Բրիտանիայում՝ 13:

Ընդհանուր առմամբ, աշխարհի տասնյակ երկրներում արձանագրված տվյալներով՝ COVID-2019 կորոնավիրուսով արդեն իսկ ավելի քան 80 հազար մարդ կա վարակված, 2700-ի համար հիվանդությունն ավարտվել է մահվան ելքով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահի օգնական եւ Չինաստանում միջազգային փորձագիտական խմբի անդամ Բրյուս Էյելվորդը հայտարարել է, որ աշխարհը պատրաստ չէր ընդունել նոր վիրուսը, գրեթե բոլոր երկրները չափազանց ուշ են սկսել պատրաստվել կորոնավիրուսի բռնկմանը:

Ըստ Էյելվորդի՝ այժմ էլ տասնյակ երկրներ գրեթե անպատրաստ են վիրուսի դիմակայմանը: Չինաստանի կորոնավիրուսը լուրջ չդիտարկելու եւ ուշ դիմակայելու պատճառով էլ վիրուսը արագ տարածում ստացավ և աշխարհով մեկ մնում է դեռեւս անվերահսկելի:

ԱՀԿ տնօրենի օգնականը հորդորել է երկրներին՝ որտեղ դեռ չի հայտնաբերվել կորոնավիրուսով հիվանդացության դեպք, ամեն պահի պատրաստ լինել բռնկման դիմակայմանը, քանի որ ոչ մի երկրում հիվանդության առկայության հավանականությունը բացառել հնարավոր չէ:

Տպել
4698 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը