Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա. Թորոսյան

Ինֆեկցիոն ծառայությունները եւ ընդհանրապես ամբողջ համակարգը հավելյալ հրահանգներ է ստացել, թե ինչ պետք է անել կորոնավիրուսով հիվանդ հայտնաբերելու դեպքում, ում պետք է զանգահարել, որտեղ թեստավորել, ուր հոսպիտալացնել եւ այլն: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա: Մենք նախնական որոշել ենք՝ եթե նման դեպք հայտնաբերվի, կախված ծանրությունից, այն վարելու է մեր ինֆեկցիոն ծառայությունը: Անհրաժեշտության դեպքում ծառայություն մատուցող հիվանդանոցների ցանկն ու հզորությունները կավելացվեն»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է դեղորայքին, Թորոսյանն ասաց, որ հատուկ բուժում չկա, ինչպես մյուս վիրուսների դեպքում:

Նախարարի խոսքով՝ դեղատներում վաճառվող բարակ դիմակները որեւէ լուրջ ազդեցություն չունեն վիրուսի դեմ պայքարի հարցում. «Հատկապես բաց տարածքներում դրանք կրելու իմաստ չկա: Դրանց հետեւից ընկնելու կարիք չկա: Կան հատուկ տեսակի պաշտպանիչ դիմակներ, որոնք անհրաժեշտ են կրել արդեն հաստատված հիվանդությունով հիվանդի հետ աշխատելիս: Այդ բժշկական դիմակները հիմնականում բժշկական անձնակազմի համար են՝ առօրյա աշխատանքում: Դրանք, անկախ կորոնավիրուսի տարածումից, կրվում են: Այդպես էլ պետք է լինի: Դրանք փողոցում կրելու կարիք չկա»:

Թորոսյանն ասաց, որ բժշկական հաստատությունների համար այս պահին 150 հազարից ավելի պահեստավորված դիմակ կա. «Շուտով գնում կանենք: Գներն ամբողջ աշխարհում են բարձրացել: Երեկ մի գործարարի հետ քննարկել ենք նաեւ տեղում արտադրություն կազմակերպելու հարցը: Կրկնեմ, որ դրանք պետք է ավելի շատ կրեն պոտենցիալ վարակակիրները»:

Նախարարը կոչ արեց ինտենսիվ չզբաղվել դիմակներ գնելով, չպահեստավորել, քանի որ դրանք ունեն կրելու ժամկետ, պետք է պարբերաբար փոխել, չի կարելի օրերով կրել նույն դիմակը:

Տպել
1979 դիտում

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ